ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
«23» սեպտեմբերի 2025 թ. |
N 1318-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐԴՐԱԾ ԱՆՁԻՆ ՈՐՊԵՍ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԻՆ ՄՈՒՏՔԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ՝ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՆԴՈՐՐԱԳՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՈՐՊԵՍ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ, ՀԱՐԿԵՐԻ, ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ՝ ՆԵՐԴՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ (ՀԱՇՎԱՆՑՄԱՆ) ԿԱՐԳԸ, ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ (ՀԱՇՎԱՆՑՄԱՆ) ԴԻՄՈՒՄԻ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՅԱՑՎՈՂ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասը, 57-րդ հոդվածի 1-ին և 7-րդ մասերը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 702-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 16-րդ ենթակետով՝
Հրամայում եմ
1. Սահմանել՝
1) դրամական միջոցներ ներդրած անձին որպես դրամական միջոցների՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան գանձապետական հաշվին մուտքի հաստատում՝ տրամադրվող անդորրագրի կիրառման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) որպես մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման ապահովում՝ ներդրված դրամական միջոցների վերադարձման (հաշվանցման) կարգը, վերադարձման (հաշվանցման) դիմումի և մաքսային մարմնի կողմից կայացվող որոշումների ձևերը՝ համաձայն հավելված N 2-ի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
9/23/2025 |
Է. ՀԱԿՈԲՅԱՆ |
Հավելված N 1 Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի «23» սեպտեմբերի 2025թ․ N 1318-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐԴՐԱԾ ԱՆՁԻՆ ՈՐՊԵՍ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԻՆ ՄՈՒՏՔԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ՝ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՆԴՈՐՐԱԳՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 51-րդ հոդվածին համապատասխան՝ դրամական միջոցներ ներդրած անձին որպես դրամական միջոցների՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան գանձապետական հաշվին մուտքի հաստատում՝ մաքսային մարմինների կողմից տրամադրվող անդորրագրի (այսուհետ՝ անդորրագիր) կիրառման հետ կապված հարաբերությունները։
2. Անդորրագիրը մաքսային մարմնի կողմից տրամադրվում է սույն կարգին կից ձևին համապատասխան՝ անձի կողմից մաքսատուրքի, հարկի և մաքսային մարմիններին վճարվող այլ վճարների վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովման նպատակով համապատասխան գանձապետական հաշվին որպես ապահովում՝ դրամական միջոցների վճարումը հավաստող փաստաթղթի հիման վրա՝ անձի կողմից ներկայացված մաքսային հայտարարագրի՝ մաքսային մարմնի կողմից գրանցումից հետո մինչև ապրանքների բացթողումը, բացառությամբ սույն կարգի 5-րդ կետի։
3. Անձի կողմից անդորրագիրը մաքսային մարմիններին է ներկայացվում ապրանքները հայտարարագրելիս։
4. Մաքսային մարմնի կողմից անդորրագրում նշվում են համապատասխան գանձապետական հաշվին վճարված դրամական միջոցների գումարը և համապատասխան պարտավորությունների գումարի չափը, որոնց կատարման ապահովման նպատակով ներդրվել են դրամական միջոցները։
5. Այն դեպքում, երբ դրամական միջոցների ներդրման եղանակով պարտավորությունների կատարման ապահովում է ներկայացրել մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ռեեստրում կամ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկման համար հավակնող անձը կամ այդպիսի ռեեստրներում ընդգրկված անձը, ապա անդորրագիրը տրամադրվում է այդպիսի ապահովման՝ մաքսային մարմին ներկայացումից հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում։
6. Անդորրագիրը մաքսային մարմնի կողմից տրամադրվում է համապատասխան գանձապետական հաշվին ազատ դրամական միջոցների առկայության հավաստման և անդորրագրում նշված չափով այդպիսի հաշվին առկա դրամական միջոցների գումարի սառեցման նպատակով։
7. Անդորրագիրը տրամադրվում է մաքսային մարմինների միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ համակարգ) միջոցով, իսկ մինչև համակարգում համապատասխան փոփոխությունների իրականացումը՝ էլեկտրոնային եղանակով կամ թղթային եղանակով` առձեռն, փոստային կամ սուրհանդակային ծառայության միջոցով։
8. Անդորրագրի հետ մեկտեղ մաքսային մարմնի կողմից անձին տրամադրվում է սույն հրամանի 2-րդ հավելվածով նախատեսված՝ դրամական միջոցների վերադարձման կամ հաշվանցման դիմումի ձևատեսքը։
9. Անդորրագրի գրանցման համարը ձևավորվում է մաքսային մարմնի կողմից, որի՝
1) առաջին բաղադրիչի ներքո լրացվում է մաքսային մարմնի ծածկագիրը․
2) երկրորդ բաղադրիչի ներքո լրացվում է անդորրագրի գրանցման ամսաթիվը․
3) երրորդ բաղադրիչի ներքո լրացվում է անդորրագրի գրանցման հերթական համարը՝ յուրաքանչյուր մաքսային մարմնի համար։
10. Անդորրագրի 4-րդ՝ «Հայտարարատու / վճարող / մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձ» սյունակում լրացվում է՝
1) հայտարարատուի անվանումը ըստ մաքսային հայտարարագրի կամ որպես մաքսային հայտարարագիր կիրառվող այլ փաստաթղթերի, կամ.
2) մաքսային հայտարարագիր դեռևս ներկայացված չլինելու կամ մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց և լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում դեռևս ընդգրկված չլինելու դեպքում՝ վճարողի անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, անհատ ձեռնարկատերերի և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց համար՝ անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, առկայության դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարը, կամ․
3) մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձի կամ լիազորված տնտեսական օպերատորի՝ համապատասխան ռեեստրում ընդգրկման վկայականի համարը՝ առկայության դեպքում։
11.Սույն կարգի 7-րդ կետին համապատասխան՝ էլեկտրոնային եղանակով կամ թղթային եղանակով անդորրագրի ձևավորման դեպքում այն լրացվում է երկու օրինակից, որոնցից մեկը տրամադրվում է դրամական միջոցներ ներդրած անձին, իսկ առձեռն տրամադրման դեպքում անձի կողմից կատարվում է ստացման վերաբերյալ նշում՝ նշելով նաև ամսաթիվն ու ստորագրությունը։
12. Անդորրագրում կարող են կատարվել փոփոխություններ կամ լրացումներ՝ նոր անդորրագրի տրամադրման միջոցով, որում նշվում է նախորդող անդորրագրի գրանցման համարը։
13. Անդորրագրի տրամադրումը մաքսային մարմնի կողմից մերժվում է, եթե անձի կողմից համապատասխան գանձապետական հաշվին մուտքագրված դրամական միջոցների գումարը՝ նվազեցված մաքսային մարմնի կողմից՝ նախկինում անձին տրամադրված անդորրագրերում նշված գումարի չափով, բավարար չէ ծագած պարտավորությունների ապահովման համար կամ փոքր է մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձի կողմից կամ լիազորված տնտեսական օպերատորի կողմից պարտավորությունների կատարման ապահովման համար օրենսդրությամբ սահմանված չափից։
14. Սույն կարգի 13-րդ կետին համապատասխան՝ գանձապետական հաշվին մուտքագրված դրամական միջոցների մնացորդային չափի հաշվառումը, այդ թվում՝ համապատասխան անդորրագրերով դրամական միջոցների գումարի սառեցման ու վերականգնման հաշվառումն իրականացվում է անձնական հաշվի էլեկտրոնային քարտում՝ էլեկտրոնային համակարգի միջոցով, իսկ անհաղթահարելի ուժի ազդեցության առկայությամբ պայմանավորված՝ համակարգով իրականացման անհնարինության դեպքում՝ սույն կարգի 15-ից 16-րդ կետերով սահմանված կարգով։
15. Սույն կարգի 13-րդ կետով սահմանված պայմանի պահպանվածության ստուգման նպատակով մաքսային մարմնի կողմից հարցում է կատարվում այլ մաքսային մարմիններին՝ համապատասխան վճարային փաստաթղթով ներդրված դրամական միջոցների համար մաքսային մարմնի կողմից անձին տրամադրված անդորրագրերի առկայության վերաբերյալ։
16. Սույն կարգի 15-րդ կետին համապատասխան այլ մաքսային մարմինները հարցման ստացման նույն աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան տեղեկատվությունը ներկայացնում են հարցումը կատարած մաքսային մարմնին։
17. Անդորրագիրը ուժը կորցրած է ճանաչվում անձի համար ծագած՝ մաքսատուրքի, հարկերի և մաքսային մարմիններին վճարվող այլ վճարների գծով պարտավորությունների դադարումից կամ անդորրագրով նախատեսված դրամական միջոցների՝ մաքսային մարմինների կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով գանձման գործընթացի ավարտից հետո կամ անձի կողմից ներկայացված դիմումի հիման վրա։
18. Անդորրագիրը ուժը կորցրած է ճանաչվում մաքսային մարմնի կողմից կայացվող որոշմամբ՝ դրա ընդունման օրվանից, որից հետո ներդրված դրամական միջոցների մնացորդային մասը կարող է օգտագործվել անձի կողմից մաքսատուրքի, հարկերի, մաքսային մարմիններին վճարվող այլ վճարների գծով այլ պարտավորությունների ապահովման կամ այդպիսի պարտավորությունների մարման նպատակով կամ վերադարձվել՝ օրենսդրությամբ սահմանված կարգով։
19. Անձի դիմումի հիման վրա սույն կարգի 18-րդ կետում նշված որոշումը կայացվում է դիմումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։
Ձև
Форма
Form
ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐԴՐԱԾ ԱՆՁԻՆ ՈՐՊԵՍ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԻՆ ՄՈՒՏՔԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ՝ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՆԴՈՐՐԱԳԻՐ
ОРДЕР ВЫДАВАЕМЫЙ ЛИЦУ, ВНЕСШЕМУ ДЕНЕЖНЫЕ СРЕДСТВА В КАЧЕСТВЕ ПОДТВЕРЖДЕНИЯ ВНЕСЕНИЯ ДЕНЕЖНЫХ СРЕДСТВ НА СООТВЕТСВУЮЩИЙ КАЗНАЧЕЙСКИЙ СЧЕТ РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ
RECEIPT PROVIDED TO THE PERSON FOR CONFIRMATION OF ENTRY MONEY (CASH) INTO THE RELEVANT TREASURY ACCOUNT OF THE REPUBLIC OF ARMENIA
1․ Գրանցման համար «1․ _____» / «2. _____» / «3. _______» Номер регистрации «1․ _____» / «2. _____» / «3. _______» Registration number «1․ _____» / «2. _____» / «3. _______» |
2․ Անդորրագրի տրամադրման ամսաթիվը |
3․ Նախորդող անդորրագրի գրանցման համարը (առկայության դեպքում) Номер регистрации предыдущего ордера (при наличии) Registration number of previous receipt (if available) |
4․ Հայտարարատու / վճարող / մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձ Декларант /плательщик/ лицо осуществляющее деятельность в сфере таможенного дела Declarant / payer / persons carrying out activities in customs activity sphere |
5․ Հայաստանի Հանրապետության գանձապետական համապատասխան հաշվին կատարված վճարումը հավաստող փաստաթղթի վավերապայմանները Реквизиты документа, подтверждающего внесение денежных средств на соответствующий казначейский счет Республики Армения The details of the document certifying the payment into the relevant treasury account of the Republic of Armenia |
6․ Գանձապետական հաշվին տվյալ անձի կողմից վճարված և առկա՝ չօգտագործված դրամական միջոցների ընդհանուր գումարը Общая сумма денежных средств, внесенных и не использованных данным лицом на соответствующий казначейский счет Республики Армения The total amount paid by the person into the treasury account and available, unused |
7. Որպես վճարման ապահովում մաքսային մարմնի կողմից սառեցված դրամական միջոցների ընդհանուր գումարը Общая сумма денежных средств замороженных (использованных) таможенным органом The total amount of money prohibited (used) by the customs authority as payment guarantee |
8․ Մաքսային հայտարարագրի գրանցման համարը (առկայության դեպքում)․ Регистрационный номер таможенной декларации (при наличии) The registration number of the customs declaration (if available) |
9․ Տրանսպորտային (փոխադրման), առևտրային փաստաթղթերի վավերապայմանները (լրացվում է սույն ձևի 7-րդ կետի չլրացման պարագայում), բացառությամբ անձնական օգտագործման ապրանքների և մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց Реквизиты транспортных (перевозочных), коммерческих документов (заполняется в случае незаполнения 7-го пункта), за исключением товаров для личного пользования и лиц осуществляющих деятельность с сфере таможенного дела The details of the transport (shipping), commercial documents (is filled out in case of not filling the point 7 of this form), except goods for personal use and persons carrying out activities in customs activity sphere |
10․ Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի նույնականացման (VIN) համարը (ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման դեպքում) Идентификационный номер транспортного средства (VIN) для личного пользования (в случае временного ввоза транспортного средства для личного пользования) The VIN code of the vehicle for personal use (In case of temporary importation of vehicles for personal use) |
Մաքսային մարմնի ղեկավար կամ նրա կողմից լիազորված անձ՝
Начальник таможенного органа или лицо уполномоченное им
Head of the customs authority or a person authorized by him
_____________________________ | ___________________ |
(անուն, ազգանուն) (имя фамилия) (name, surname) |
(ստորագրություն) (подпись) (signature) |
Իրազեկում
Վճարված գումարը կարող է վերադարձվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում մաքսային մարմին դիմելու դեպքում (դիմումի ձևատեսքը կցվում է): Դիմումը կարող է ներկայացվել՝
1) թղթային եղանակով` առձեռն կամ փոստի և սուրհանդակային ծառայության միջոցով,
2) էլեկտրոնային եղանակով` secretariat@petekamutner.am կամ https://e-request.am/hy համակարգի միջոցով։
Уведомление:
Внесенная сумма может быть возвращена в случаях и в порядке предусмотренном законодательством Республики Армения, на основании заявления представленного в таможенный орган (форма эаявления прилагается). Заявление может быть представлено:
1) на бумажном носителе - в руки или через почтовую или курьерскую службу
2) электронным способом - через электронный адрес secretariat@petekamutner.am или используя систему https://e-request.am/hy.
Notification
The paid amount of money can be returned in accordance with the RA legislation and in the case of applying to the customs authority (application form is attached). The application can be submitted in paper form (in person or by postal or courier service) or electronically (secretariat@petekamutner.am, https://e-request.am/hy).
Հավելված N 2 Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի «23» սեպտեմբերի 2025թ․ N 1318-Ն հրամանի |
ՈՐՊԵՍ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ, ՀԱՐԿԵՐԻ, ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ՝ ՆԵՐԴՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ (ՀԱՇՎԱՆՑՄԱՆ) ԿԱՐԳԸ, ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ (ՀԱՇՎԱՆՑՄԱՆ) ԴԻՄՈՒՄԻ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՅԱՑՎՈՂ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ
1. Սույն հավելվածով կարգավորվում են որպես մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման ապահովում՝ ներդրված դրամական միջոցների (այսուհետ՝ դրամական միջոցներ) վերադարձման (հաշվանցման) հետ կապված հարաբերությունները։
2. Դրամական միջոցների վերադարձը (հաշվանցումը) իրականացվում է դրամական միջոցներ ներդրած անձի (նրա իրավահաջորդի)՝ սույն հավելվածի ձև N1-ին համապատասխան ներկայացված դիմումի հիման վրա՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքին (այսուհետ՝ օրենք) համապատասխան։
3. Դիմումը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե՝ մաքսային մարմինների միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ համակարգ) միջոցով, իսկ մինչև համակարգում համապատասխան փոփոխությունների իրականացումը՝ էլեկտրոնային եղանակով՝ secretariat@petekamutner.am էլեկտրոնային հասցեով կամ https://e-request.am/hy համակարգով կամ թղթային եղանակով` առձեռն, փոստային կամ սուրհանդակային ծառայության միջոցով։
4. Դիմումը ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի՝ մաքսային եկամուտների հաշվառման աշխատանքները համակարգող ստորաբաժանումը (այսուհետ՝ համակարգող ստորաբաժանում) 3 աշխատանքային օրվա ընթացքում, համապատասխան հսկողական աշխատանքներ կատարելուց հետո, կայացնում է հետևյալ որոշումներից որևէ մեկը՝
1) համապատասխան գանձապետական հաշվին առկա դրամական միջոցների վերադարձման վերաբերյալ՝ օրենքի 57-րդ հոդվածով սահմանված պայմանների պահպանված լինելու դեպքում՝ համաձայն ձև N2-ի․
2) համապատասխան գանձապետական հաշվին առկա դրամական միջոցների վերադարձը (հաշվանցումը) մերժելու վերաբերյալ՝ օրենքի 57-րդ հոդվածով սահմանված պայմանների պահպանված չլինելու դեպքում՝ համաձայն ձև N 3-ի․
3) համապատասխան գանձապետական հաշվին առկա դրամական միջոցների՝ մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ պարտավորություններին հաշվանցման վերաբերյալ՝ օրենքի 57-րդ հոդվածով սահմանված պայմանների պահպանված լինելու դեպքում՝ համաձայն ձև N4-ի։
5. Սույն հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված որոշման կայացման դեպքում՝ համապատասխան դրամական միջոցները, որոշումը կայացվելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում, համակարգող ստորաբաժանման կողմից «ԿԼԻԵՆՏ-ԹՐԵԺԵՐԻ (CLIENT - TREASURY)» էլեկտրոնային համակարգի միջոցով ուղղվում են անձի կողմից դիմումով ներկայացված բանկային հաշվի համարին, իսկ սույն հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված որոշման կայացման դեպքում՝ այն նույն ժամկետում ներկայացվում է դիմումատուին։
6. Սույն հավելվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված որոշման կայացումից հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում համակարգող ստորաբաժանման կողմից «ԿԼԻԵՆՏ-ԹՐԵԺԵՐԻ (CLIENT - TREASURY)» էլեկտրոնային համակարգի միջոցով համապատասխան դրամական միջոցներն ուղղվում են համապատասխան հաշվանցման գործառնությունների իրականացման նպատակով։
7. Սույն հավելվածի 4-րդ կետով նախատեսված որոշումները կայացվում և դիմումատուին են տրամադրվում համակարգի միջոցով, իսկ մինչև համակարգում համապատասխան փոփոխությունների իրականացումը՝ էլեկտրոնային եղանակով կամ թղթային եղանակով՝ առձեռն, փոստային կամ սուրհանդակային ծառայության միջոցով, իսկ առձեռն տրամադրման դեպքում անձի կողմից կատարվում է ստացման վերաբերյալ նշում՝ նշելով նաև ամսաթիվն ու ստորագրությունը։
8. Սույն հավելվածի 2-րդ կետով նախատեսված դիմումի մեջ նշվում են հետևյալ տեղեկությունները՝
1) դիմումատուի վերաբերյալ տեղեկություններ (իրավաբանական անձանց դեպքում՝ անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ անունը, ազգանունը, հարկ վճարողի հաշվառման համարը, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց դեպքում՝ անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, առկայության դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարը, ինչպես նաև դիմումատուի հեռախոսահամարը, հասցեն, այդ թվում էլեկտրոնային փոստի հասցեն՝ առկայության դեպքում)․
2) դրամական միջոցների վերադարձման կամ հաշվանցման հիմքերի վերաբերյալ տեղեկություններ․
3) վերադարձվող (հաշվանցվող) դրամական միջոցների չափը․
4) դրամական միջոցների վերադարձման դեպքում՝ անձի բանկային հաշվի համարի վերաբերյալ տեղեկություններ, բանկի անվանումը, վճարման նպատակը․
5) դրամական միջոցների՝ այլ պարտավորությունների հաշվին հաշվանցման դեպքում՝ այդպիսի պարտավորության տեսակի վերաբերյալ տեղեկություններ․
6) դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի վերաբերյալ տեղեկություններ։
9. Դիմումին կից ներկայացվում են Օրենքի 57-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված փաստաթղթերը։
Ձև N1
Форма N 1
FORM N 1
ԴԻՄՈՒՄ
ՈՐՊԵՍ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ, ՀԱՐԿԵՐԻ, ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ՝ ՆԵՐԴՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՄ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ЗАЯВЛЕНИЕ
О ВОЗВРАТЕ ИЛИ ЗАЧЕТЕ ДЕНЕЖНЫХ СРЕДСТВ ВНЕСЕННЫХ В КАЧЕСТВЕ ОБЕСПЕЧЕНИЯ ТАМОЖЕННЫХ ПОШЛИН, НАЛОГОВ, СПЕЦИАЛЬНЫХ, АНТИДЕМПИНГОВЫХ И КОМПЕНСАЦИОННЫХ ПОШЛИН
APPLICATION FOR RETURN OR TRANSFER TO ANOTHER ACCOUNT OF MONEY (CASH) ENTERED INTO THE ACCOUNT AS GUARANTEE FOR THE PAYMENT OF CUSTOMS DUTIES, TAXES, SPECIAL, ANTI-DUMPING AND COMPENSATION DUTIES
1․ Դիմումատուի վերաբերյալ տեղեկություններ (Իրավաբանական անձանց դեպքում՝ անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ անունը, ազգանունը, հարկ վճարողի հաշվառման համարը, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց դեպքում՝ անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, առկայության դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարը, ինչպես նաև դիմումատուի հեռախոսահամարը, հասցեն, այդ թվում էլեկտրոնային փոստի հասցեն՝ առկայության դեպքում) Информация о заявителе (Для юридических лиц - наименование, ИНН, для индивидуального предпринимателя - имя, фамилия, ИНН, для физического лица не являющегося индивидуальным предпринимателем - имя, фамилия, реквизиты документа удостоверяющего личность, ИНН (при наличии), а так же номер телефона заявителя, адрес, в том числе адрес электронной почты (при наличии)) Information about the applicant (In case of legal entities: name, taxpayer registration number, in the case of individual entrepreneurs: name, surname, taxpayer registration number, in the case of individuals who are not individual entrepreneurs: name, surname, passport data, taxpayer registration number (if available), as well as the applicant's phone number, address, including email address (if available)) |
2․ Դրամական միջոցների վերադարձման կամ հաշվանցման հիմքերը Основания для возврата или зачета денежных средств The basis for the return or transfer to another account of the amount of money |
3․ Դրամական միջոցների վերադարձման դեպքում՝ անձի բանկային հաշվի համարը, բանկի անվանումը, բանկի SWIFT կոդը, հասցեն (միջնորդ բանկի առկայության դեպքում՝ անվանումը, SWIFT կոդը, հասցեն), վճարման նպատակը В случае возврата денежных средств - банковский счет лица, наименование банка, код SWIFT банка, адрес (в случае перевода через банк посредник - наименование банка, код SWIFT банка, адрес), цель уплаты денежных средств For the return of the amount of money: person's bank account number, bank name, SWIFT code of the bank, address (if an intermediary bank is available: bank name, SWIFT code, address), payment purpose |
4․ Դրամական միջոցների հաշվանցման դեպքում՝ այն պարտավորության (պարտավորությունների) տեսակը, որի մարմանը պետք է ուղղվեն դրամական միջոցները В случае зачета денежных средств - вид(ы) платежа для погашения которого(ых) направляются денежные средства For the transfer to another account of the amount of money: the type of obligation(s) to which the amount of money should be directed |
5․ Վերադարձվող (հաշվանցվող) դրամական միջոցների չափը Сумма возвращаемых (зачитаемых) денежных средств The amount of money to be returned (transferred to another account) |
6․ Կից ներկայացվող փաստաթղթերի վավերապայմանները՝ Реквизиты представленных документов The details of attached documents |
1) _______________________________ 2) _______________________________ .................. |
Դիմումատու՝
Заявитель
Applicant
_____________________________ | ___________________ |
(անուն, ազգանուն) (имя фамилия) (name, surname) |
(ստորագրություն) (подпись) (signature) |
Ձև N2
ՈՐՈՇՈՒՄ
ՈՐՊԵՍ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ, ՀԱՐԿԵՐԻ, ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ՝ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԻՆ ԱՌԿԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1․ Մաքսային մարմնի ստորաբաժանման անվանումը |
2․ Դիմումատուի վերաբերյալ տեղեկությունները (Իրավաբանական անձանց դեպքում՝ անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ անունը, ազգանունը, հարկ վճարողի հաշվառման համարը, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց դեպքում՝ անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, առկայության դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարը, ինչպես նաև դիմումատուի հեռախոսահամարը, հասցեն, այդ թվում էլեկտրոնային փոստի հասցեն՝ առկայության դեպքում) |
3․ Դիմումի գրանցման ամսաթիվն ու համարը |
4․ Վերադարձվող դրամական միջոցների չափը (թվերով և տառերով) |
5․ Այն հաշվի համարը, որից վերադարձվում են դրամական միջոցները |
6․ Բանկի անվանումը և բանկային հաշվի համարը, որին պետք է փոխանցվեն դրամական միջոցները |
7․ Որոշման ընդունման ամսաթիվը |
Մաքսային մարմնի ստորաբաժանման ղեկավար կամ նրա կողմից լիազորված անձ՝
_____________________________ | ___________________ |
(անուն, ազգանուն) |
(ստորագրություն) |
Ձև N3
Форма N3
Form N3
ՈՐՈՇՈՒՄ
ՈՐՊԵՍ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ, ՀԱՐԿԵՐԻ, ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ՝ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԻՆ ԱՌԿԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ (ՀԱՇՎԱՆՑՈՒՄԸ) ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
РЕШЕНИЕ
ОБ ОТКАЗЕ ВОЗВРАТА (ЗАЧЕТA) ДЕНЕЖНЫХ СРЕДСТВ ВНЕСЕННЫХ В КАЧЕСТВЕ ОБЕСПЕЧЕНИЯ ТАМОЖЕННЫХ ПОШЛИН, НАЛОГОВ, СПЕЦИАЛЬНЫХ, АНТИДЕМПИНГОВЫХ И КОМПЕНСАЦИОННЫХ ПОШЛИН
DECISION
IN RELATION TO REFUSING THE RETURN (TRANSFER TO ANOTHER ACCOUNT) OF THE AMOUNT OF MONEY AVAILABLE IN THE RELEVANT TREASURY ACCOUNT AS GUARANTEE FOR THE PAYMENT OF CUSTOMS DUTIES, TAXES, SPECIAL, ANTI-DUMPING AND COMPENSATION DUTIES
1․ Մաքսային մարմնի ստորաբաժանման անվանումը Наименование подразделения таможенного органа The name of the customs authority department |
2․ Դիմումատուի վերաբերյալ տեղեկությունները (Իրավաբանական անձանց դեպքում՝ անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ անունը, ազգանունը, հարկ վճարողի հաշվառման համարը, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց դեպքում՝ անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, առկայության դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարը, ինչպես նաև դիմումատուի հեռախոսահամարը, հասցեն, այդ թվում էլեկտրոնային փոստի հասցեն՝ առկայության դեպքում) Информация о заявителе (Для юридических лиц - наименование, ИНН, для индивидуального предпринимателя - имя, фамилия, ИНН, для физического лица не являющегося индивидуальным предпринимателем - имя, фамилия, реквизиты документа удостоверяющего личность, ИНН (при наличии), а так же номер телефона заявителя, адрес, в том числе адрес электронной почты (при наличии)) Information about the applicant (In case of legal entities: name, taxpayer registration number, in the case of individual entrepreneurs: name, surname, taxpayer registration number, in the case of individuals who are not individual entrepreneurs: name, surname, passport data, taxpayer registration number (if available), as well as the applicant's phone number, address, including email address (if available)) |
3․ Դիմումի գրանցման ամսաթիվն ու համարը Дата и номер регистрации заявления Application registration date and number |
4․ Դրամական միջոցների վերադարձը (հաշվանցումը) մերժելու հիմքը Основания для отказа возврата (зачета) денежных средств The basis for the refusal of return (transfer to another account) of the amount of money |
5․ Որոշման ընդունման ամսաթիվը Дата принятия решения Date the decision was made |
Մաքսային մարմնի ստորաբաժանման ղեկավար կամ նրա կողմից լիազորված անձ՝
Начальник подразделения таможенного органа или лицо уполномоченное им
Head of the customs authority department or a person authorized by him
_____________________________ | ___________________ |
(անուն, ազգանուն) (имя фамилия) (name, surname) |
(ստորագրություն) (подпись) (signature) |
Ձև N4
ՈՐՈՇՈՒՄ
ՈՐՊԵՍ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ, ՀԱՐԿԵՐԻ, ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ՝ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԻՆ ԱՌԿԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1․ Մաքսային մարմնի ստորաբաժանման անվանումը |
2․ Դիմումատուի վերաբերյալ տեղեկությունները (Իրավաբանական անձանց դեպքում՝ անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ անունը, ազգանունը, հարկ վճարողի հաշվառման համարը, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց դեպքում՝ անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, առկայության դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարը, ինչպես նաև դիմումատուի հեռախոսահամարը, հասցեն, այդ թվում էլեկտրոնային փոստի հասցեն՝ առկայության դեպքում) |
3․ Դիմումի գրանցման ամսաթիվն ու համարը |
4․ Հաշվանցվող դրամական միջոցների չափը (թվերով և տառերով) |
5․ Այն հաշվի համարը, որից հաշվանցվում են դրամական միջոցները |
6․ Այն հաշվի համարը, որին ուղղվում են դրամական միջոցները (1-ից ավելի հաշիվների դեպքում նշելով նաև այդպիսի հաշիվներին ուղղվող դրամական միջոցների չափը) |
1) ———————————————— 2) _________________________________ ........................... |
7․ Այն պարտավորության տեսակը, որի հաշվին հաշվանցվում են դրամական միջոցները |
1) ———————————————— 2) _________________________________ ……………… |
8․ Որոշման ընդունման ամսաթիվը |
Մաքսային մարմնի ստորաբաժանման ղեկավար կամ նրա կողմից լիազորված անձ՝
_____________________________ | ___________________ |
(անուն, ազգանուն) |
(ստորագրություն) |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 սեպտեմբերի 2025 թվական: