ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ՀՅՈՒԹԵՐԻ, ՊՈԼԻՈՒՐԵԹԱՆԻՑ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ, ՍԱՌՆԱՐԱՆՆԵՐԻ ԵՒ ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 67
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.06.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
02.06.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.06.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.06.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

2 հունիսի 2016 թվականի

թիվ 67

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ՀՅՈՒԹԵՐԻ, ՊՈԼԻՈՒՐԵԹԱՆԻՑ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ, ՍԱՌՆԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Հյութերի, պոլիուրեթանից արտադրատեսակների, սառնարանների և շարժիչային տրանսպորտային միջոցների առանձին տեսակների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր սահմանելու վերաբերյալ» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
նախագահ`

Տ. Սարգսյան

 

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

«    » ի 20   թվականի

թիվ

քաղ.

 

 

ՀՅՈՒԹԵՐԻ, ՊՈԼԻՈՒՐԵԹԱՆԻՑ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ, ՍԱՌՆԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ ու 45-րդ հոդվածներին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 4-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Սահմանել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված)՝ հավելվածի համաձայն:

2. Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրությունները (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) լրացնել հետևյալ բովանդակությամբ 31Դ – 38Դ ծանոթագրություններով՝

«31Դ)  Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքի 10%-ի չափով, բայց 0,05 եվրոյից ոչ պակաս` 1 լիտրի համար, կիրառվում է 01.09.2016-ից մինչև 31.08.2017-ը ներառյալ:

32Դ)  Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքի 6,5%-ի չափով, բայց 0,21 եվրոյից ոչ պակաս՝ 1 կգ-ի համար, կիրառվում է 01.09.2016 -ից մինչև 31.08.2017-ը ներառյալ:

33Դ)  Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքի 6,5%-ի չափով, բայց 0,22 եվրոյից ոչ պակաս՝ 1 կգ-ի համար, կիրառվում է 01.09.2016-ից մինչև 31.08.2017-ը ներառյալ:

34Դ)  Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքի 12%-ի չափով, բայց 0,09 եվրոյից ոչ պակաս՝ 1 լիտրի համար, կիրառվում է 01.09.2016-ից մինչև 31.08.2017-ը ներառյալ:

35Դ)  Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքի 12%-ի չափով, բայց 0,07 եվրոյից ոչ պակաս՝ 1 լիտրի համար, կիրառվում է 01.09.2016-ից մինչև 31.08.2017-ը ներառյալ:

36Դ)  Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքի 10%-ի չափով, բայց 1,8 եվրոյից ոչ պակաս՝ շարժիչի ծավալի 1 սմ3  համար, կիրառվում է 01.09.2016-ից մինչև 31.08.2017-ը ներառյալ:

37Դ)  Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքի 5%-ի չափով, բայց 0,2 եվրոյից ոչ պակաս՝ շարժիչի ծավալի 1 սմ3 համար, կիրառվում է 01.09.2016-ից մինչև 31.08.2017-ը ներառյալ:

38Դ)  Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքի 10%-ի չափով, բայց 1,12 եվրոյից ոչ պակաս՝ շարժիչի ծավալի 1 սմ3 համար, կիրառվում է 01.09.2016-ից մինչև 31.08.2017-ը ներառյալ:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Բ. Սագինտաև

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

խորհրդի 2016 թվականի -ի թիվ որոշման

 

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ

Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի

 

ԱՏԳ ԱԱ

ծածկագիրը

Դիրքի անվանումը

Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը (մաքսային արժեքի նկատմամբ՝ տոկոսներով կամ եվրոյով, կամ ԱՄՆ դոլարով)

2009 71 200 2

- - - -- խտացրած, 100 կգ զուտ զանգվածի համար 30 եվրոն գերազանցող արժեքով, 40 կգ-ից ոչ ավելի տարողությամբ տակառներում, գլանատակառներում, պահպանման տանկերում (ֆլեքսի-տանկ)

10 31Դ)

2009 79 190 3

- - - - - խտացրած, 100 կգ զուտ զանգվածի համար 30 եվրոն գերազանցող արժեքով, 40 կգ-ից ոչ ավելի տարողությամբ տակառներում, գլանատակառներում, պահպանման տանկերում (ֆլեքսի-տանկ)

10 31Դ)

3921 13 100 0

- - -ճկուն

6,5 32Դ)

3921 13 900 0

- - - այլ

6,5 ЗЗԴ)

8418 21 510 0

- - - - սեղանի տեսքով

12 34Դ)

8418 21 910 0

- - - - - 250 լիտրից ոչ ավելի

12 35Դ)

8702 10 192 4

- - - - - որոնց թողարկումից անցել է 5 տարուց ավելի, բայց 7 տարուց ոչ ավելի

10 36Դ)

+ 8703 21 109 1

- - - - - երկու կամ չորս քարշակող անիվներով, բարձր անցունակությամբ քառանիվ շարժիչային տրանսպորտային միջոցներ՝ սարքավորված մոտոցիկլետային (թամբային) տիպի նստատեղով, առջևի երկու անիվների՝ ձեռքով ղեկային կառավարման լծակներով, արտաճանապարհային պայմանների համար նախատեսված անվադողերով, հետընթաց շարժումն ապահովող փոխհաղորդակի՝ ավտոմատ կամ ձեռքով կառավարմամբ

5 37Դ)

8704 23 990 5

- - - - - որոնց թողարկումից անցել է 5 տարուց ավելի, բայց 7 տարուց ոչ ավելի

10 38Դ)