Գլխավոր տեղեկություն
Համար
N 1379-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.09.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.09.15-2025.09.28 Պաշտոնական հրապարակման օրը 26.09.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.09.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.09.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 սեպտեմբերի 2025 թվականի N 1379-Ն

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Սևանա լճի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով, 13-րդ հոդվածի 3-րդ և 4.1-ին մասերով, 15-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2026 թվականի տարեկան ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր)` համաձայն հավելվածի:

2. Ծրագիրը սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

26.09.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

սեպտեմբերի 25-ի N 1379-Ն որոշման

 

Տ Ա Ր Ե Կ Ա Ն  Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ

 

NN

ը/կ

Միջոցառման անվանումը

Հանձնարարականի կատարվելիք աշխատանքների և միջոցառումների համառոտ

նկարագիրը

Կատարման պատասխանատուն

Համակատարողը

Ժամկետը

2026 թ. ֆինանսավորման աղբյուրը և պահանջվող գումարը

1

2

3

4

5

6

7

1. Կառավարման համակարգի կատարելագործում

1.1.

«Սևան» ազգային

պարկ» պետական ոչ

առևտրային կազմա-

կերպության կառա-

վարման համակարգի

բարելավում

1) «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում թվով 10

հանրային լողափի

կազմակերպում

ՀՀ շրջակա

միջավայրի

նախարարություն

ՀՀ ներքին գործերի

նախարարություն

ՀՀ առողջապահության

նախարարություն

ՀՀ գիտությունների

ազգային ակադեմիա

(համաձայնությամբ)

ՀՀ ԳԱԱ Սևանա լճի

պահպանության

փորձագիտական

հանձնաժողով

(համաձայնությամբ)

2026 թ.

շարունա-կական

«Սևան» ազգային պարկ»

ՊՈԱԿ-ի և օրենքով

չարգելված այլ

միջոցների հաշվին

   

2) «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կարողությունների զարգացում (մասնավորապես՝ տարեկան անտառպլանավորման, հատատեղերի հատկացման տեղորոշման), մասնագիտական ունակությունների կատարելագործում

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

2026 թ.

շարունա-կական

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին

   

3) Սևանա լճի առափնյա տարածքում գտնվող հանգստի, սննդի օբյեկտների կոյուղու և կենցաղային հոսքաջրերի կենսաբանական մաքրման կայանների կառուցում և շահագործում՝ համաձայն Կառավարության 2006 թվականի մարտի 23-ի N 397-Ն որոշման

Օբյեկտները շահագործող տնտեսավարողներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

2026 թ.

շարունա-կական

Օբյեկտները շահագործող տնտեսավարողների միջոցների հաշվին

2. Սևանա լճի ջրհավաք ավազանի բնապահպանական և բնօգտագործման գործառույթների կատարելագործման միջոցառումներ

2.1.

Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի մոնիթորինգի իրականացում

1) Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի գետերի ջրերի աղտոտվածության, այդ թվում՝ ռադիոակտիվ աղտոտվածության

մոնիթորինգի իրականացում,

միջոցառումների մշակում

2) Սևանա լճում և լճի ջրհավաք ավազանում հիդրոօդերևութաբանական մոնիթորինգի

իրականացում

3) Սևանա լճի ջրհավաք

ավազանում ստորերկրյա

ջրերի, հողի մոնիթորինգի

իրականացում

4) Սևանա լճում և դրա

ջրհավաք ավազանի գետերում հիդրոկենսա-բանական մոնիթորինգի իրականացում

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)

ՀՀ Գեղարքունիքի

մարզպետի

աշխատակազմ

2026 թ. և

շարունա-կական

«Հիդրոօդերևութաբա-նության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակեր-

պության կողմից իրակա-

նացվող ՀՀ 2026 թվա-

կանի պետական բյուջեի

1016 «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնա-հատում և մոնիթորինգ»

ծրագրի 11004 «Հիդրոօ-

դերևութաբանություն,

շրջակա միջավայրի

մոնիթորինգ և տեղե-

կատվության ապահո-

վում» միջոցառման

շրջանակներում և

Գիտությունների

ազգային ակադեմիայի

կողմից 2026 թ. ընթաց-

քում կատարման ենթակա պետական նշանակության

աշխատանքների ծրագրին համապատասխան

2.2.

Սևանա լճից ոռոգման

սեզոնին ջրի արդյունավետ օգտագործման

նպատակով մարզերում,

համայնքներում և

Սևանա լճի հարակից

համայնքներում

ջրախնայող տեխնոլո-գիաների ներդրում

Կլիմայի փոփոխության

հետևանքով սակավաջրու-

թյան, ջրային ռեսուրսների

արդյունավետ կառավարման

նպատակով մարզերում,

համայնքներում և Սևանա լճի հարակից համայնքներում

ջրախնայող տեխնոլոգիաների

օգտագործումը (կաթիլային ոռոգման ցանցի ներդրմամբ) հնարավորություն կտա սակավ և սահմանափակ քանակությամբ ջրային ռեսուրսներով իրականացնել արդյունավետ ոռոգում՝ հնարավորինս նվազեցնելով Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի

բացթողումը

ՀՀ շրջակա

միջավայրի

նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի

նախարարություն

ՀՀ Գեղարքունիքի,

ՀՀ Կոտայքի,

ՀՀ Արարատի,

ՀՀ Արագածոտնի

մարզպետների

աշխատակազմեր

2026 թ. և

շարունա-

կական

ՀՀ օրենքով չարգելված

այլ միջոցների հաշվին

2.3.

Որոտան-Արփա-Սևան հիդրոհանգույցի սպասարկման, շահագործման ու պահպանման աշխատանքների իրականացում

Որոտան-Արփա հիդրոտեխնիկական կառույցի և դրան հարակից կառույցների տեխնիկական վիճակի գնահատում և շահագործման պլան-ժամանակացույցի մշակում․ Արփա-Սևան հիդրոտեխնիկական կառույցի N 1 և N 2 թունելներում շահագործման և պահպանման աշխատանքներն իրականացնել սակավաջուր ամիսներին՝ չխոչընդոտելով ջրի տեղափոխումը Սևանա լիճ

ջրառատ ամիսներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե

 

2026 թ. և

շարունա-կական

Արփա-Սևան թունելի պահպանման և շահա-գործման նպատակով ծախսերի համար ՀՀ 2026 թվականի պետական բյուջեից կպահանջվի 350,000.0 հազ. դրամի հատկացում, ինչպես նաև ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին

2.4.

Ցանցավանդակային ձկնաբուծական

տնտեսության

ազդեցության գնահատում Սևանա լճի էկոհամակարգի վրա

Ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսության

գործունեության հետևանքով կենսածին տարրերի (ֆոսֆոր, ազոտ) քանակի հաշվարկում և Սևանա լճի էկոհամակարգի վրա ազդեցության գնահատում

Սևանի իշխանի պաշարների

վերականգնման և

ձկնաբուծության զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ) ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

(համաձայնությամբ)

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)

2026 թ.

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին

2.5.

Սևանա լճի շրջակայ-քում նոր անտառա-շերտի հիմնում (5 հա)

Սևանա լճի շրջակայքում անտառաշերտի հիմնում, Սևանա լճի շրջակայքում վնասված անտառաշերտերի վերականգնման նախագծերի մշակում «Սևան» ազգային

պարկ» ՊՈԱԿ-ի միջոցներով

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)

2026 թ. և

շարունա-կական

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին

2.6.

Սևանա լճի շրջակայ-

քում ջրածածկման

ենթակա տարածք-

ներում ջրի տակ

մնացած շինություն-

ների ու ենթակառուց-

վածքների մաքրման

աշխատանքների

իրականացում (մոտ

282 միավոր)

Սևանա լճի շրջակայքում

ջրածածկման ենթակա

տարածքներում ջրի տակ

մնացած շինությունների ու

ենթակառուցվածքների

ապամոնտաժում և թափոնների

մաքրում 1901.5 մ բացարձակ նիշից

ներքև գտնվող ապօրինի

կառուցված և տիրազուրկ շենք-շինությունների ապամոնտաժում՝

համապատասխան ֆինանսավորման առկայության դեպքում

Ինքնակամ

կառուցված շենք-

շինություններով

զբաղեցված

հողամասերի

սեփականատերեր

Սևան, Գավառ,

Մարտունի,

Վարդենիս,

Ճամբարակ

համայնքներ,

(համաձայնությամբ)

ՀՀ քաղաքաշինու-

թյան, տեխնիկական

և հրդեհային անվտանգության

տեսչական մարմին

ՀՀ շրջակա միջավայրի

նախարարություն

2026 թ. և

շարունա-

կական

Ինքնակամ կառուցված

մաքրման ենթակա

շենք-շինությունների

սեփականատերերի

միջոցների հաշվին,

պետական կամ համայն-

քային սեփականություն

հանդիսացող հողամա-

սում գտնվող ինքնակամ

կառուցված շենք-շինու-

թյունների և տիրազուրկ

շինությունների դեպքում՝

ՀՀ օրենքով չարգելված

այլ միջոցների հաշվին

2.7.

Սևանա լճի և դրա

ջրհավաք ավազանում

ձկան և խեցգետնի

պաշարների հաշվա-

ռում, օգտագործման

թույլատրելի չափաքանակների սահմանում,

ձվադրավայր հանդի-

սացող հիմնական

գետերում ձկան

վերարտադրման

պայմանների ուսում-

նասիրում, բնական

ձվադրավայրերի առկա վիճակի գնահատում

Կենդանական ռեսուրսների, այդ թվում` ձկան և խեցգետնի

պաշարների հաշվառում և

օգտագործման թույլատրելի

չափաքանակների սահմանում,

ձվադրավայր հանդիսացող

հիմնական գետերում ձկան

վերարտադրման պայմանների

ուսումնասիրում, բնական

ձվադրավայրերի առկա վիճակի գնահատում, վերականգնման

ուղիների մշակում

ՀՀ շրջակա

միջավայրի

նախարարություն

ՀՀ գիտությունների

ազգային ակադեմիա

(համաձայնությամբ)

ՀՀ Գեղարքունիքի

մարզպետի

աշխատակազմ

2026 թ. և

շարունա-

կական

ՀՀ պետական բյուջե`

«Սևանա լճում և դրա

ջրհավաք ավազանում

ձկան և խեցգետնի

պաշարների հաշվառում»

միջոցառման շրջանակ-

ներում` 15,452.2 հազ. դրամ և օրենքով չարգելված այլ

միջոցների հաշվին

2.8.

Սևանա լճի ջրհավաք

ավազանում առաջացած

կեղտաջրերի մաքրում

Սևանա լճի առափնյա

համայնքների կոյուղացում և ժամանակակից լոկալ մաքրման (կենսաբանական) կայանների

տեղադրում

ՀՀ տարածքային

կառավարման և

ենթակառուցվածք-

ների նախարարու-

թյան ջրային կոմիտե

Տեղական ինքնա-կառավարման

մարմիններ

(համաձայնությամբ)

ՀՀ շրջակա միջավայրի

նախարարություն

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

2026 թ. և

շարունա-

կական

ՀՀ օրենքով չարգելված

այլ միջոցների և տեղա-

կան ինքնակառավար-

ման մարմինների

միջոցների հաշվին

2.9.

Գավառի, Մարտունու

և Վարդենիսի կեղտաջրերի մեխանիկական

մաքրման կայաններում

կենսաբանական

մաքրման և տիղմի

մշակման կառուցվածքների շինարարության

նախագծանախահաշ-

վային փաստաթղթերի մշակում, կենսաբանական մաքրում իրակա-

նացնող կեղտաջրերի

մաքրման կայանների

նախագծում

Կենսաբանական մաքրման և տիղմի մշակման կառուցվածքների նախագծանախահաշվային

փաստաթղթերի մշակման և շինարարության ֆինանսավորման աղբյուրի (աղբյուրների) հստակեցում, գործող մեկ կեղտաջրերի մաքրման կայանում պիլոտային ծրագրով կենսաբանական մաքրման ու տիղմի

մշակման կառուցվածքների

նախագծանախահաշվային

փաստաթղթերի մշակում ու շինարարության իրականացում՝

համապատասխան ֆինանսավորման առկայության պարագայում

ՀՀ տարածքային

կառավարման և

ենթակառուցվածք-

ների նախարարու-

թյան ջրային կոմիտե

«Վեոլիա Ջուր» փակ

բաժնետիրական

ընկերություն

(համաձայնությամբ)

ՀՀ շրջակա միջավայրի

նախարարություն

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

2026 թ. և

շարունա-

կական

ՀՀ օրենքով չարգելված

այլ միջոցների հաշվին

2.10.

Այլընտրանքային

ջրային ռեսուրսների

օգտագործում, նոր

ջրամբարների նախա-

գծում, կառուցում

Գեղարքունիքի մարզի Արգիճիի և Աստղաձորի ջրամբարների կառուցման տեխնիկատնտեսական և նախնական նախագծերի աշխատանքների

իրականացում

ՀՀ տարածքային

կառավարման և

ենթակառուցվածք-

ների նախարարու-

թյան ջրային կոմիտե

ՀՀ շրջակա միջավայրի

նախարարություն

ՀՀ քաղաքաշի-նության կոմիտե

ՀՀ ԳԱԱ Սևանա լճի

պահպանության

փորձագիտական

հանձնաժողով

(համաձայնությամբ)

2026 թ. և

շարունա-

կական

ՀՀ պետական բյուջեով և

օրենքով չարգելված այլ

միջոցների հաշվին

2.11.

Ըստ տարեկան հաս-տատված առավելա-գույն չափաքանակի Սևանա լճից ջրթողումների և ջրառների

պլան-ժամանա-կացույցի կազմում, ներկայացում շրջակա միջավայրի նախարարություն (մարտ-ապրիլ)

Հիմք ընդունելով յուրաքանչյուր տարի համապատասխան ջրօգտագործողների կողմից ներկայացված հայտերը (գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման համար գործող նորմատիվային պահանջ-ներին համապատասխան), կազմվում է ջրթողումների և անվերադարձ ջրառի պլան-ժամանակացույց և ներկայացվում է շրջակա միջավայրի նախարա-րություն (մարտ-ապրիլ)

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողով (համաձայնությամբ)

2026 թ. և

շարունա-կական

Ֆինանսավորում չի պահանջվում

2.12.

Ձկան պաշարների համալրում

Էնդեմիկ և հազվագյուտ ձկնատեսակների վերարտադրության ապահովում, մանրաձկան բացթողում (800000 հատ)

Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ) ՀՀ շրջակա միջավայրի

նախարարություն

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)

2026 թ. և

շարունա-կական

Սևանի իշխանի պաշար-ների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի առողջացման նպատակով ՀՀ 2026 թ. պետական բյուջեով 1155 ծրագրի 12004 միջոցառմամբ նախատեսված է 467,771.0 հազ. դրամ

2.13.

«Սևան» ազգային պարկի կառավարում, պարկում գիտական

ուսումնասիրություն-

ների և անտառտնտե-

սական աշխատանք-

ների կատարման

ծառայություններ

1) Պարկի տարածքի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական

բազմազանության, գենոֆոնդի, բնության ժառանգության պահ-

պանություն, վերարտա-դրություն, գիտական ուսումնասիրություններ և շրջակա միջավայրի

դիտանցի իրականացում

2) Սևանա լճի շրջակայքում ջրածածկ և ջրածածկման ենթակա տարածքներում

անտառմաքրման աշխա-

տանքների իրականացում

(75.66 հա)

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

2026 թ. և

շարունա-կական

ՀՀ պետական բյուջե`

«Սևան» ազգային պարկի կառավարման,

պարկում գիտական

ուսումնասիրությունների,

անտառտնտեսական

աշխատանքների

կատարում» միջոցառում,

նախատեսված

հատկացումը՝ 165,088.7

հազ. դրամ

2.14.

Ջրային պաշարների

հաշվառում, նոր

ջրային հաշվեկշռի

կազմում

1) Համալիր ուսումնասիրությունների կատարման միջոցով հաշվառել Սևանա լճի ջրհավաք ավազանի ջրային պաշարները,

ճշգրտել ջրային հաշվեկշռի

մուտքի և ելքի բաղադրիչները,

դրանց հիման վրա Սևանա լճի ջրային հաշվեկշռի կազմում

2) Լճի մակերևույթից

գոլորշացման հաշվարկման

մեթոդիկայի վերանայում և

կլիմայական տարրերի

փոփոխության հետ կապված գոլորշացման մեծության փոփոխության գնահատում

ՀՀ շրջակա

միջավայրի

նախարարություն

ՀՀ գիտությունների

ազգային ակադեմիա

(համաձայնությամբ)

2026 թ. և

շարունա-

կական

ՀՀ օրենքով չարգելված

այլ միջոցների հաշվին

2.15.

Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի տարածքում մարզերի և համայնքների՝ ըստ ոլորտների սոցիալ-տնտեսական զարգացման երկարաժամկետ

ծրագրերի մշակում

Արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի, տուրիզմի, քաղաքաշինության և բնապահպանության ոլորտների զարգացման միջոցառումների մշակում

ՀՀ էկոնոմիկայի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարություններ ՀՀ քաղաքաշինության կոմիտե

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ

2026 թ. և

շարունա-կական

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին

2.16.

Սևանա լճի էկոհամա-

կարգի վերականգնման

գիտահետազոտական

աշխատանքների համապարփակ ծրագրերի մշակում

Էկոհամակարգի վերականգնման

և կայուն օգտագործման գիտական հիմունքների մշակում՝ «Սևանա լճի էվտրոֆացման

մեխանիզմների գնահատում և «ծաղկման» երևույթների դեմ պայքարի մեթոդների մշակում» ծրագիր

ՀՀ ԳԱԱ Սևանա լճի

պահպանության

փորձագիտական

հանձնաժողով

(համաձայնությամբ)

ՀՀ գիտությունների

ազգային ակադեմիա

(համաձայնությամբ)

ՀՀ շրջակա միջավայրի

նախարարություն

2026 թ. և

շարունա-

կական

ՀՀ օրենքով չարգելված

այլ միջոցների հաշվին

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Ա. Խաչատրյան


26.09.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 սեպտեմբերի 2025 թվական: