ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 37
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.02.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
28.02.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.02.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.02.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ


ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

28 փետրվարի 2018 թվականի

թիվ 37

քաղ. Մոսկվա

««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Հավանություն տալ ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության նախագծին (կցվում է) և այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ ներպետական համաձայնեցում անցկացնելու համար:

2. Դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ մինչև 2018 թվականի մարտի 20-ը սույն կարգադրության 1-ին կետում նշված արձանագրության նախագծի ներպետական համաձայնեցում անցկացնելու արդյունքների մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնելու խնդրանքով:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրը։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

Նախագիծ

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,

ղեկավարվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 115-րդ հոդվածով՝

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 74-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3. Անդամ պետություններն իրավունք ունեն իրենց օրենսդրությամբ սահմանելու՝

սույն պայմանագրի 75–րդ և 76–րդ հոդվածներով նախատեսված արգելքների նկատմամբ լրացուցիչ արգելքներ, ինչպես նաև լրացուցիչ պահանջներ և սահմանափակումներ.

տնտեսավարող սուբյեկտի (շուկայում գործող սուբյեկտի) գերիշխող դիրքը ճանաչելու այլ (լրացուցիչ) պայմաններ.

անդամ պետության մրցակցային (հակամենաշնորհային) օրենսդրության խախտումների կանխարգելման և դրանց հատկանիշների հայտնաբերման մասով լիազորությունների իրականացման ժամանակ զգուշացումներ տալու հիմքերն ու կարգը.

այնպիսի գործողությունների կատարման (անգործության) անթույլատրելիության վերաբերյալ նախազգուշացումներ տալու հիմքերն ու կարգը, որոնք կարող են հանգեցնել անդամ պետության մրցակցային (հակամենաշնորհային) օրենսդրության խախտման:».

2) «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության (նշված պայմանագրի թիվ 19 հավելված) մեջ՝

4-րդ կետի առաջին պարբերությունը ճանաչել ուժը կորցրած.

10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«10. Հանձնաժողովն իրականացնում է՝

1) Պայմանագրի 76-րդ հոդվածով սահմանված՝ մրցակցության ընդհանուր կանոնների այնպիսի խախտման հատկանիշների առկայության վերաբերյալ դիմումի (նյութերի) ուսումնասիրությունը, որը բացասաբար է ազդում կամ կարող է բացասաբար ազդել անդրսահմանային շուկաներում մրցակցության վրա (այսուհետ՝ դիմումի ուսումնասիրություն).

2) անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների քննության անցկացումը (այսուհետ՝ քննության անցկացում).

3) անդամ պետությունների լիազորված մարմինների, անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (շուկայում գործող սուբյեկտների), անդամ պետությունների իշխանության մարմինների, ֆիզիկական անձանց դիմումների հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ՝ Պայմանագրի 76-րդ հոդվածով սահմանված՝ մրցակցության ընդհանուր կանոնների այնպիսի խախտման վերաբերյալ գործի հարուցումն ու ուսումնասիրությունը (այսուհետ՝ գործի ուսումնասիրություն), որը բացասաբար է ազդում կամ կարող է բացասաբար ազդել անդրսահմանային շուկաներում մրցակցության վրա.

4) այնպիսի գործողությունների կատարման անթույլատրելիության վերաբերյալ որոշում ընդունելը և նախազգուշացում տալը, որոնք կարող են հանգեցնել անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման (այսուհետ՝ նախազգուշացում), ինչպես նաև անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (շուկայում գործող սուբյեկտների) կողմից կատարման համար պարտադիր որոշումներ ընդունելը, այդ թվում՝ հետևյալի մասին՝

Պայմանագրի XVIII բաժնով և սույն արձանագրությամբ նախատեսված դեպքերում անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (շուկայում գործող սուբյեկտների) նկատմամբ տուգանային պատժամիջոցների կիրառում.

մրցակցության ընդհանուր կանոնների խախտումը դադարեցնելուն ուղղված գործողությունների կատարում, դրանց խախտման հետևանքների վերացում, մրցակցության ապահովում.

այնպիսի գործողություններ չթույլատրելը, որոնք կարող են խոչընդոտել մրցակցության առաջացումը և (կամ) կարող են հանգեցնել անդրսահմանային շուկայում մրցակցության սահմանափակման, վերացման և մրցակցության ընդհանուր կանոնների խախտման՝ Պայմանագրի XVIII բաժնով և սույն արձանագրությամբ նախատեսված դեպքերում.

5) անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտներին (շուկայում գործող սուբյեկտներին), ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտներ (շուկայում գործող սուբյեկտներ) չհանդիսացող ֆիզիկական անձանց ու ոչ առևտրային կազմակերպություններին՝ մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշներ պարունակող գործողությունները (անգործությունը) դադարեցնելու անհրաժեշտության և (կամ) այդպիսի խախտման հատկանիշների առաջացմանը նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու և այդպիսի գործողությունների (անգործության) հետևանքների վերացման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ զգուշացում (այսուհետ՝ զգուշացում) տալը.

6) անդամ պետությունների լիազորված մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ և այլ անձանց ներգրավելու հնարավորությամբ խորհրդակցություններ անցկացնելը (անհրաժեշտության դեպքում).

7) անդամ պետությունների պետական իշխանության մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, դրանց գործառույթներն իրականացնող այլ մարմիններից և կազմակերպություններից, իրավաբանական և ֆիզիկական անձանցից անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների պահպանման նկատմամբ հսկողության մասով լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն, այդ թվում՝ գաղտնի տեղեկատվություն պահանջելը և ստանալը.

8) անդրսահմանային շուկաներում մրցակցության վիճակի և մրցակցության ընդհանուր կանոնների խախտումները կանխելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցների վերաբերյալ տարեկան հաշվետվությունը յուրաքանչյուր տարի Միջկառավարական խորհրդի քննարկմանը ներկայացնելը և հավանության արժանացած հաշվետվությունն Ինտերնետ ցանցում՝ Միության պաշտոնական կայքում տեղադրելը.

9) մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ ուսումնասիրված գործերով ընդունված որոշումներն Ինտերնետ ցանցում՝ Միության պաշտոնական կայքում տեղադրելը.

10) Պայմանագրի XVIII բաժնի և սույն արձանագրության դրույթների իրագործման համար անհրաժեշտ այլ լիազորություններ:».

11-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«11. Դիմումի ուսումնասիրման կարգը, քննության անցկացման կարգը, գործի ուսումնասիրման կարգը, ինչպես նաև նախազգուշացում տալու կարգը հաստատվում են Հանձնաժողովի կողմից: Գործն ուսումնասիրելու նպատակով Հանձնաժողովի կողմից անցկացված՝ մրցակցության վիճակի վերլուծության արդյունքները ներառվում են գործի ուսումնասիրության արդյունքներով Հանձնաժողովի կողմից ընդունվող որոշման մեջ՝ բացառությամբ գաղտնի տեղեկատվության:».

12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«12. Դիմումների ուսումնասիրության, քննությունների անցկացման, Պայմանագրի 76-րդ հոդվածով սահմանված՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործերի նյութերի նախապատրաստման և նախազգուշացումների տրման ապահովումն իրականացնում է Հանձնաժողովի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը (այսուհետ՝ Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանում):».

13-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«13. Դիմումի ուսումնասիրության, քննության անցկացման, գործի ուսումնասիրության, նախազգուշացում տալու հարցի ուսումնասիրության ժամանակ Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանումն անդամ պետությունների պետական իշխանության մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, դրանց գործառույթներն իրականացնող այլ մարմիններից կամ կազմակերպություններից, իրավաբանական և ֆիզիկական անձանցից պահանջում է անհրաժեշտ տեղեկատվությունը:».

լրացնել հետևյալ բովանդակությամբ 131 - 134 կետերով՝

«131. Դիմումի ուսումնասիրության շրջանակներում՝ բացառությամբ սույն արձանագրության 132 կետով սահմանված դեպքերի, այն գործողությունները կանխելու նպատակով, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել անդրսահմանային շուկաներում մրցակցությունը չթույլատրելուն, սահմանափակելուն, վերացնելուն, Հանձնաժողովի՝ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման համար պատասխանատու կոլեգիայի անդամը զգուշացում է տալիս անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտին (շուկայում գործող սուբյեկտին), ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտներ (շուկայում գործող սուբյեկտներ) չհանդիսացող ֆիզիկական անձանց և ոչ առևտրային կազմակերպություններին:

Զգուշացումը նախապատրաստելու, տալու, ուղարկելու և դրա կատարման ժամկետը երկարաձգելու ընթացակարգը սահմանվում է դիմումների ուսումնասիրման կարգով:

132. Զգուշացում չի տրվում հետևյալ դեպքերից մեկի ի հայտ գալու դեպքում՝

1) անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (շուկայում գործող սուբյեկտների) միջև՝ Պայմանագրի 76-րդ հոդվածին համապատասխան արգելված համաձայնությունների հատկանիշների հայտնաբերում.

2) ապրանքի մենաշնորհային բարձր կամ մենաշնորհային ցածր գին սահմանելու, պահպանելու մասով՝ տնտեսավարող սուբյեկտի (շուկայում գործող սուբյեկտի) գերիշխող դիրքի չարաշահման հատկանիշների հայտնաբերում.

3) տնտեսավարող սուբյեկտի (շուկայում գործող սուբյեկտի) գործողություններում (անգործության մեջ) մրցակցության ընդհանուր կանոնների խախտման այնպիսի հատկանիշների հայտնաբերում, որոնց մասով նախորդ 24 ամիսների ընթացքում տրվել է զգուշացում, կամ գործի ուսումնասիրության արդյունքներով ընդունվել է որոշում:

133. Զգուշացումը ենթակա է դրանում նշված ժամկետում պարտադիր ուսումնասիրման այն անձի կողմից, որին տրվել է այդ գգուշացումը:

Անձը, որին տրվել է զգուշացումը, դրա կատարման մասին ծանուցում է Հանձնաժողովին՝ զգուշացումը կատարելու համար սահմանված ժամկետը լրանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում (ծանուցմանը կից պետք է ներկայացվեն հաստատող նյութեր):

Այն անձի հիմնավորված միջնորդության հիման վրա, որին տրվել է զգուշացումը, և այն դեպքում, երբ կան բավարար հիմքեր ենթադրելու, որ սահմանված ժամկետում զգուշացումը չի կարող կատարվել, Հանձնաժողովի՝ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման համար պատասխանատու կոլեգիայի անդամը կարող է երկարաձգել նշված ժամկետը:

Սահմանված ժամկետում զգուշացումը կատարելու պայմանով քննություն չի անցկացվում, և զգուշացումը կատարած անձը մրցակցության ընդհանուր կանոնները խախտելու համար տուգանքի նշանակման ձևով պատասխանատվության չի ենթարկվում:

Սահմանված ժամկետում զգուշացումը չկատարելու դեպքում Հանձնաժողովը նշված ժամկետը լրանալուց հետո 10 աշխատանքային օրվանից ոչ ուշ կայացնում է քննություն անցկացնելու վերաբերյալ որոշում:

134. Մրցակցության ընդհանուր կանոնների խախտումը կանխելու նպատակով Հանձնաժողովի՝ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման համար պատասխանատու կոլեգիայի անդամը տնտեսավարող սուբյեկտի (շուկայում գործող սուբյեկտի) պաշտոնատար անձին, ինչպես նաև ֆիզիկական անձանց տալիս է նախազգուշացում:

Տնտեսավարող սուբյեկտի (շուկայում գործող սուբյեկտի) պաշտոնատար անձին, ինչպես նաև ֆիզիկական անձանց նախազգուշացում տալու համար հիմք է ծառայում անդրսահմանային շուկայում պլանավորվող գործելակերպի մասին այդ անձանց հրապարակային հայտարարությունը, եթե այդպիսի գործելակերպը կարող է հանգեցնել մրցակցության ընդհանուր կանոնների խախտման, և միևնույն ժամանակ չկան հիմքեր՝ քննության անցկացումն սկսելու վերաբերյալ որոշում կայացնելու համար:».

57-րդ կետի առաջին պարբերությունում «մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին դիմումները Հանձնաժողովի ուսումնասիրությանը ներկայացնելու, Հանձնաժողովի կողմից անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների քննության, Հանձնաժողովի կողմից անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործերի ուսումնասիրության» բառերը փոխարինել «դիմումների ուսումնասիրության, քննությունների անցկացման, գործերի ուսումնասիրության» բառերով.

58-րդ կետի տասներորդ պարբերությունից հանել «մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին», «մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների» բառերը.

59-րդ կետից հանել «անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների» բառերը.

61-րդ կետի առաջին պարբերությունից, 74-րդ և 78-րդ կետերից հանել «մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների» բառերը համապատասխան հոլովներով և «անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին» բառերը:

 

Հոդված 2

 

Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրը։

Կատարված է _________ քաղաքում, 201__ թվականի _________ «_____»–ին, մեկ բնօրինակից՝ ռուսերեն։

Սույն արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն արձանագրության ավանդապահ, անդամ պետություններից յուրաքանչյուրին կուղարկի դրա հաստատված պատճենը։

 

Հայաստանի Հանրապետության կողմից՝

Բելառուսի Հանրապետության կողմից՝

Ղազախստանի Հանրապետության կողմից՝

Ղրղզստանի Հանրապետության կողմից՝

Ռուսաստանի Դաշնության կողմից՝