ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԵՂԾՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԽՄԲԵՐԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 60
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.04.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
03.04.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.04.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.04.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

3 ապրիլի 2018 թվականի

թիվ 60

քաղ. Մոսկվա

 

««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԵՂԾՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԽՄԲԵՐԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ ««Եվրասիական տնտեսական միության դատարանի կողմից ստեղծվող մասնագիտացված խմբերի փորձագետների ծառայությունների վճարման կարգի մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծի վերաբերյալ» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«     »      -ի 20   թվականի

թիվ

քաղ.

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԵՂԾՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԽՄԲԵՐԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Եվրասիական տնտեսական միության դատարանի ստատուտի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 2 հավելված) 94-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության դատարանի կողմից ստեղծվող մասնագիտացված խմբերի փորձագետների ծառայությունների վճարման կարգի մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Ս. Մուկանբետով

Ի. Շուվալով

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«     »      -ի 20   թվականի

թիվ

քաղ.

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԵՂԾՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԽՄԲԵՐԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության դատարանի ստատուտի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 2 հավելված) 94-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության դատարանի կողմից ստեղծվող մասնագիտացված խմբերի փորձագետների ծառայությունների վճարման կարգը:

2. Սահմանել, որ՝

ա) հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման, արդյունաբերական սուբսիդիաների, գյուղատնտեսության պետական աջակցության միջոցների տրամադրման հարցերի շուրջ վեճերի քննության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության դատարանի (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, Դատարան) կողմից ստեղծվող մասնագիտացված խմբի փորձագետին որոշակի վեճի վերաբերյալ եզրակացության նախապատրաստման համար վճարվում է 250 հազ. ռուսական ռուբլու չափով վարձատրություն (այսուհետ համապատասխանաբար՝ փորձագետ, վարձատրություն).

բ) վարձատրություն չի վճարվում այն փորձագետին, որին այդպիսի վարձատրություն չի կարող վճարվել՝ պայմանավորված նրա հիմնական աշխատանքով (ծառայությամբ) Միության այն անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) օրենսդրությամբ սահմանված սահմանափակումներին համապատասխան, որի քաղաքացին է փորձագետը.

գ) հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման հարցերի շուրջ վեճերի քննության շրջանակներում Դատարանի կողմից ստեղծվող մասնագիտացված խմբերի փորձագետների ծառայությունների դիմաց վճարումն իրականացվում է դիմումատուի միջոցների հաշվին.

դ) արդյունաբերական սուբսիդիաների, գյուղատնտեսության պետական աջակցության միջոցների տրամադրման հարցերի շուրջ վեճերի քննության շրջանակներում Դատարանի կողմից ստեղծվող մասնագիտացված խմբերի փորձագետների ծառայությունների դիմաց վճարումն իրականացվում է Միության բյուջեի միջոցների հաշվին.

ե) սույն կետի «դ» ենթակետում նշված ծախսերը հատուցվում են՝

պատասխանող անդամ պետության կողմից՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր), Միության շրջանակներում միջազգային պայմանագրերը և (կամ) Միության մարմինների որոշումները, ինչպես նաև նշված միջազգային պայմանագրերի և (կամ) որոշումների առանձին դրույթները չկատարելու փաստը Դատարանի կողմից հաստատվելու դեպքում.

հայցվոր անդամ պետության կողմից՝ Պայմանագիրը, Միության շրջանակներում միջազգային պայմանագրերը և (կամ) Միության մարմինների որոշումները, ինչպես նաև նշված միջազգային պայմանագրերի և (կամ) որոշումների առանձին դրույթները կատարելու փաստը Դատարանի կողմից հաստատվելու դեպքում.

հայցվոր անդամ պետության կողմից՝ գործով վարույթը դադարեցնելու դեպքում, եթե վեճի կողմերի միջև հաշտության համաձայնագրով այլ բան չսահմանվի:

3. Անդամ պետություններին՝

ա) անհրաժեշտության դեպքում սահմանել արդյունաբերական սուբսիդիաների, գյուղատնտեսության պետական աջակցության միջոցների տրամադրման հարցերի վերաբերյալ վեճերի քննության շրջանակներում Դատարանի կողմից ստեղծվող մասնագիտացված խմբերի փորձագետների ծառայությունների վճարման համար միջոցների հատուցման ազգային մեխանիզմները.

բ) յուրաքանչյուր տարի մասնագիտացված խմբերի փորձագետների ցուցակներն ուղարկելիս, Եվրասիական տնտեսական միության դատարանի ստատուտի (Պայմանագրի թիվ 2 հավելված) 86-րդ կետի պահանջներին համապատասխան, Դատարանին տրամադրել այն փորձագետների մասին տեղեկատվությունը, որոնց վարձատրություն չի կարող վճարվել՝ պայմանավորված նրանց հիմնական աշխատանքով (ծառայությամբ) այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի քաղաքացին է փորձագետը:

4. Ուժը կորցրած ճանաչել՝

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի «Հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու հարցերի վերաբերյալ վեճերի քննության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության դատարանի կողմից ստեղծվող մասնագիտացված խմբերի փորձագետների ծառայությունների վճարման կարգի մասին» թիվ 102 որոշումը.

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի «Արդյունաբերական սուբսիդիաների, գյուղատնտեսության պետական աջակցության միջոցների տրամադրման հարցերի վերաբերյալ վեճերի քննության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության դատարանի կողմից ստեղծվող մասնագիտացված խմբերի փորձագետների ծառայությունների վճարման մասին» թիվ 29 որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

բարձրագույն խորհրդի

2018 թվականի      

թիվ       որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

Եվրասիական տնտեսական միության դատարանի կողմից ստեղծվող մասնագիտացված խմբերի փորձագետների ծառայությունների վճարման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգը սահմանում է հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման, արդյունաբերական սուբսիդիաների, գյուղատնտեսության պետական աջակցության տրամադրման հարցերի վերաբերյալ վեճերի քննության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության դատարանի (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, Դատարան) կողմից ստեղծվող մասնագիտացված խմբերի փորձագետների (այսուհետ՝ փորձագետներ) ծառայությունների վճարման կանոնները:

2. Փորձագետների ծառայությունների վճարումը ներառում է՝

ա) որոշակի վեճի վերաբերյալ եզրակացության նախապատրաստման համար փորձագետների վարձատրության վճարումը.

բ) փորձագետների համար մշտական բնակության վայրից Մինսկ քաղաք (Բելառուսի Հանրապետություն) ուղևորվելու և հետ վերադառնալու ճամփորդական փաստաթղթերի (այսուհետ՝ ճամփորդական փաստաթուղթ) ձեռքբերումը, ինչպես նաև Մինսկ քաղաքում բնակելի տարածքների վարձակալության վճարումը՝ եզրակացություն պատրաստելու համար անհրաժեշտ փաստաթղթերին ծանոթանալու և դատական նիստերին մասնակցելու համար ժամանակահատվածի համար.

գ) դրամական միջոցների փոխանցման համար գանձվող՝ վարձատրության միջնորդադրամների գումարները՝ Դատարանը սպասարկող բանկային հիմնարկի կողմից սահմանված վարձատրությունների չափերին համապատասխան:

3. Որոշակի վեճի շրջանակներում մասնագիտացված խմբի ստեղծման մասին Դատարանի կողմից որոշում կայացնելուց հետո Դատարանի քարտուղարությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում նախապատրաստում է փորձագետների գործունեության ապահովման համար ծախսերի նախահաշիվը (այսուհետ՝ ծախսերի նախահաշիվ):

4. Ծախսերի նախահաշիվը ներառում է հետևյալ ծախսերը՝

ա) փորձագետներին վարձատրության վճարումը.

բ) ճամփորդական փաստաթղթերի ձեռքբերումը (յուրաքանչյուր փորձագետի համար առնվազն 3 երկկողմանի ուղևորության հաշվարկով)՝ ըստ հետևյալ նորմերի՝

օդային տրանսպորտով՝ էկոնոմ դասի սակագնով.

երկաթուղային տրանսպորտով՝ էկոնոմ դասին դասվող բարձր հարմարավետության վագոնով (էկոնոմ դասի խցիկավոր վագոն) ուղևորության գնից ոչ ավելի.

գ) բնակելի տարածքի վարձակալությունը (առնվազն 15 օրացուցային օրվա հաշվարկով)՝ Մինսկ քաղաքում «4-աստղանի» կատեգորիայի հյուրանոցում 1-սենյականոց (1-տեղանի) համարի արժեքով.

դ) վարձատրության միջնորդադրամները՝ Դատարանը սպասարկող բանկային հիմնարկի կողմից սահմանված դրույքաչափերով:

5. Բնակելի տարածքի վարձակալության ժամկետը սահմանվում է՝ ելնելով այն ժամանակից, որը փորձագետներին անհրաժեշտ է եզրակացությունը նախապատրաստելու համար անհրաժեշտ փաստաթղթերին ծանոթանալու և (կամ) դատական նիստերին մասնակցելու համար:

6. Փորձագետների գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ միջոցների չափը սահմանվում է Դատարանի որոշմամբ՝ ծախսերի նախահաշվի հիման վրա:

7. Փորձագետներին ճամփորդական փաստաթղթերով և բնակելի տարածքներով ապահովումն իրականացվում է Դատարանի քարտուղարության կողմից՝ ծախսերի նախահաշվին համապատասխան:

8. Փորձագետներին վարձատրության վճարումն իրականացվում է Դատարանի որոշման հիման վրա անկանխիկ եղանակով՝ այն կայացնելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում:

 

II. Հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման հարցերի շուրջ վեճերի քննության շրջանակներում Դատարանի կողմից ստեղծվող մասնագիտացված խմբի փորձագետների ծառայությունների դիմաց վճարման ֆինանսավորման առանձնահատկությունները

 

9. Հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման վերաբերյալ վեճերի քննության շրջանակներում Դատարանի կողմից ստեղծվող մասնագիտացված խմբերի փորձագետների ծառայությունների վճարման ծախսերի ֆինանսավորման հաշվարկային գործառնությունների իրականացման համար օգտագործվում է Դատարանի առանձին նպատակային հաշիվը:

10. Դատարան դիմում ներկայացրած տնտեսավարող սուբյեկտը փորձագետների ծառայությունների վճարման համար միջոցները փոխանցում է Դատարանի առանձին նպատակային հաշվին՝ սույն կարգի 6-րդ կետում նշված՝ Դատարանի որոշմամբ սահմանված ժամկետում և չափով:

11. Փորձագետների ծառայությունների վճարման համար չօգտագործված դրամական միջոցների վերադարձը տնտեսավարող սուբյեկտին իրականացվում է Դատարանի որոշման հիման վրա՝ դրամական միջոցները փոխանցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը տնտեսավարող սուբյեկտի կողմից ներկայացնելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում:

12. Դատարանի առանձին նպատակային հաշվում դրամական միջոցների շարժի մասին տեղեկատվությունը Դատարանի կողմից ներկայացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ Միության բյուջեի միջոցները տնօրինողների (ստացողների) բյուջետային հաշվետվությունների համար նախատեսված կարգով:

 

III. Արդյունաբերական սուբսիդիաների, գյուղատնտեսության պետական աջակցության միջոցների տրամադրման հարցերի վերաբերյալ վեճերի քննության շրջանակներում Դատարանի կողմից ստեղծվող մասնագիտացված խմբերի փորձագետների ծառայությունների վճարման ֆինանսավորման առանձնահատկությունները

 

13. Արդյունաբերական սուբսիդիաների, գյուղատնտեսության պետական աջակցության միջոցների տրամադրման հարցերի վերաբերյալ վեճերի քննության շրջանակներում Դատարանի կողմից ստեղծվող մասնագիտացված խմբերի փորձագետների ծառայությունների վճարման համար միջոցները նախատեսվում են Միության բյուջեում՝ Միության մարմինների գործունեության ֆինանսավորման համար ծախսերի ուղղությամբ Դատարանի բյուջետային նախահաշվի կազմում:

Հերթական տարվա համար Միության բյուջեի նախագիծը կազմելիս փորձագետների ծառայությունների վճարման համար միջոցների տարեկան ծավալը, որպես կանոն, պետք է սահմանվի՝ ելնելով 2 մասնագիտացված խմբերի գործունեության համար անհրաժեշտ ծախսերից՝ հաշվի առնելով սույն կարգի 14-րդ կետում նշված՝ նախորդ ֆինանսական տարվա մնացորդները:

Նշված միջոցներն օգտագործվում են ըստ նպատակային նշանակության՝ սույն կարգի 6-րդ կետում նշված՝ Դատարանի ծախսերի նախահաշվի և որոշման հիման վրա, և չեն կարող վերաբաշխվել Դատարանի բյուջետային նախահաշվի ծախսերի այլ ուղղությունների ֆինանսավորման համար:

14. Հերթական տարվա հունվարի 1-ի դրությամբ Դատարանի հաշվին ձևավորված և փորձագետների ծառայությունների վճարման համար նախատեսված դրամական միջոցների մնացորդները պահպանում են նպատակային բնույթը և Դատարանի կողմից օգտագործվում են հերթական ֆինանսական տարում որպես հերթական ֆինանսական տարվա համար Միության բյուջեում Դատարանի համար նախատեսված գերծախսերի լրացուցիչ ֆինանսավորում՝ բյուջետային հաշվետվությունում նշված գործառնությունների հետագա արտացոլմամբ:

15. Միության անդամ պետության կողմից հատուցման ենթակա միջոցների չափը հաստատվում է Դատարանի որոշմամբ՝ հաշվի առնելով փորձագետների ծառայությունների վճարման համար փաստացի ծախսերը (այսուհետ՝ հատուցումից մնացած միջոցները):

Նշված որոշման պատճենն ուղարկվում է Միության անդամ պետությունների կառավարություններ՝ այն կայացնելու օրվան հաջորդող օրվանից ոչ ուշ:

16. Հատուցումից մնացած միջոցները փոխանցվում են Դատարանի՝ այլ մուտքերի հաշվառման համար բացված հաշվին՝ ռուսական ռուբլով, Դատարանի՝ սույն կարգի 15-րդ կետում նշված որոշումը կայացնելու օրվանից 90 օրացուցային օրվա ընթացքում: Հատուցումից մնացած միջոցների հաշվառումն իրականացվում է Դատարանի կողմից:

17. Դատարանի հաշվին մուտքագրված հատուցումից մնացած միջոցները չեն կարող օգտագործվել սույն կետի երկրորդ պարբերությունում նշված նպատակներից բացի այլ նպատակներով:

Այլ մուտքերի հաշվառման համար բացված՝ դատարանի հաշվին առկա՝ հատուցումից մնացած միջոցները հերթական ֆինանսական տարվա հունվարի 1-ի դրությամբ ներառվում են Դատարանի հաշիվներին ձևավորված և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 78 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության բյուջեի մասին» հիմնադրույթի 36-րդ կետին համապատասխան օգտագործվող միջոցների մնացորդների կազմում:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան