ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐԻ ՀԵՌԱՎԱՐ ԶՈՆԴԱՎՈՐՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԵՎ ԵՐԿՐԱՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 6
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.12.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
06.12.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
06.12.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.12.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

6 դեկտեմբերի 2018 թվականի

թիվ 6

քաղ. Սանկտ Պետերբուրգ

 

ԵՐԿՐԻ ՀԵՌԱՎԱՐ ԶՈՆԴԱՎՈՐՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԵՎ ԵՐԿՐԱՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 4 կարգադրությանը համապատասխան և հաշվի առնելով Երկրի հեռավար զոնդավորման տվյալների ազգային աղբյուրների հիման վրա տիեզերական և երկրատեղեկատվական ծառայությունների տրամադրման ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) համագործակցության զարգացման մասին տեղեկատվությունը՝

1. Հավանություն տալ Երկրի հեռավար զոնդավորման տվյալների ազգային աղբյուրների հիման վրա տիեզերական և երկրատեղեկատվական ծառայությունների տրամադրման ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համագործակցության զարգացման մասին կից ներկայացվող առաջարկներին:

2. Անդամ պետություններին՝ հիմք ընդունելով սույն կարգադրությամբ հավանության արժանացած առաջարկները, նկատի ունենալով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համակարգող դերը՝ «Տիեզերական և երկրատեղեկատվական տեխնոլոգիաներ՝ գլոբալ մրցունակության ապրանքներ» եվրասիական տեխնոլոգիական հարթակի հիման վրա մշակել «Երկրի հեռավար զոնդավորման տվյալների ազգային աղբյուրների հիման վրա տիեզերական և երկրատեղեկատվական ծառայությունների տրամադրման գծով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ինտեգրված համակարգ» միջպետական ծրագրի (այսուհետ՝ միջպետական ծրագիր) նախագիծը։

3. Երկրի հեռավար զոնդավորման տվյալների ազգային աղբյուրների հիման վրա տիեզերական և երկրատեղեկատվական ծառայությունների տրամադրման ոլորտում համագործակցությամբ շահագրգռված անդամ պետություններին՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը ներկայացնել շահագրգիռ անդամ պետությունների ձեռնարկությունների համագործակցության շրջանակներում ազգային տիեզերական համակարգերի ինտեգրումը, ժամանակակից տիեզերական ապարատների նախագծումն ու արտադրությունը նախատեսող միջպետական ծրագրի նախագիծը:

4. Երկրի հեռավար զոնդավորման տվյալների ազգային աղբյուրների հիման վրա տիեզերական և երկրատեղեկատվական ծառայությունների տրամադրման ոլորտում համագործակցությամբ շահագրգռված անդամ պետությունների կառավարություններին՝ անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված կարգով ապահովել ազգային տիեզերական ծրագրերի կազմում միջպետական ծրագրի միջոցառումների իրականացումը և դրանց անհրաժեշտ ֆինանսավորումը:

5. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԵՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ

Եվրասիական տնտեսական

բարձրագույն խորհրդի

6 դեկտեմբերի 2018 թվականի

թիվ 6 կարգադրությամբ

 

ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

 

Երկրի հեռավար զոնդավորման տվյալների ազգային աղբյուրների հիման վրա տիեզերական և երկրատեղեկատվական ծառայությունների տրամադրման ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համագործակցության զարգացման մասին

 

Առաջարկի բովանդակությունը

Իրագործման ժամանակա-հատվածը

1. Ձևավորել Երկրի հեռավար զոնդավորման ազգային (առևտրային) օպերատորների փոխգործակցության մեխանիզմ՝ երրորդ երկրների շուկաներում Երկրի հեռավար զոնդավորման արդյունքների և երկրատեղեկատվական ծառայությունների առևտրականացման մասով

2019-2020 թվականներ

2. Ձևավորել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ)՝ Երկրի հեռավար զոնդավորման տիեզերական ապարատների համատեղ ուղեծրային խմբավորում՝ ազգային տիեզերական ծրագրերի շրջանակներում ստեղծված ու ստեղծվող՝ գործող և հեռանկարային տիեզերական ապարատների բազայի վրա

2019-2021 թվականներ

3. Ստեղծել տիեզերական ապարատների կառավարման ազգային վերգետնյա համալիրների և Երկրի հեռավար զոնդավորման տվյալների ընդունման համալիրների համակարգված օգտագործման՝ անդամ պետությունների միասնական ապարատածրագրային համալիր

2020-2021 թվականներ

4. Ստեղծել անդամ պետությունների՝ Երկրի հեռավար զոնդավորման տվյալներով անդամ պետություններում տարածքային զարգացման գործընթացների աշխարհատարածական տնտեսական վերլուծության ծառայությունների հետ ինտեգրված տեղեկատվական որոնողական համակարգ

2020-2022 թվականներ

5. Ձևավորել Երկրի հեռավար զոնդավորման հեռանկարային տիեզերական ապարատների համատեղ մշակման և արտադրության՝ անդամ պետությունների ձեռնարկությունների արդյունաբերական կոոպերացիա՝ համաշխարհային լավագույն անալոգներին չզիջող միջին և բարձր տարածական թույլատրողականությամբ ապարատուրայով

2020-2027 թվականներ

6. Անդամ երկրների օրենսդրությամբ նախատեսված կարգով ապահովել «Երկրի հեռավար զոնդավորման տվյալների ազգային աղբյուրների հիման վրա տիեզերական և երկրատեղեկատվական ծառայությունների տրամադրման գծով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ինտեգրված համակարգ» միջպետական ծրագրի (այսուհետ՝ միջպետական ծրագիր) միջոցառումների իրագործումն անդամ պետությունների ազգային տիեզերական ծրագրերի կազմում և դրանց անհրաժեշտ ֆինանսավորումը՝ ազգային տիեզերական ծրագրերի իրագործման համար նախատեսվող բյուջետային միջոցների հաշվին և «Տիեզերական և երկրատեղեկատվական տեխնոլոգիաներ՝ գլոբալ մրցունակության ապրանքներ» եվրասիական տեխնոլոգիական հարթակի մասնակից ձեռնարկությունների սեփական և ներգրավվող միջոցների հաշվին

2019-2027 թվականներ

7. Միջպետական ծրագրի կատարման պատասխանատու նշանակել Բելառուսի Հանրապետությունից Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիան, Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետության պաշտպանական և աերոտիեզերական արդյունաբերության նախարարության աերոտիեզերական կոմիտեն, Ռուսաստանի Դաշնությունից՝ «Ռոսկոսմոս» պետական կորպորացիան

-