ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՇՆՈՐՀՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 192
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.12.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
11.12.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.12.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.12.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

11 դեկտեմբերի 2018 թվականի

թիվ 192

քաղ. Մոսկվա

 

«ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՇՆՈՐՀՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Հավանություն տալ «Սակագնային առանձնաշնորհումների վերականգնման դեպքերը և պայմանները սահմանելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
նախագահ`

Տ. Սարգսյան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

«     »    -ի 20    թվականի

թիվ

քաղ.

 

Սակագնային առանձնաշնորհումների վերականգնման դեպքերը և պայմանները սահմանելու մասին

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 49-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Սահմանել, որ սակագնային առանձնաշնորհումները վերականգնվում են Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածք ներմուծված այն ապրանքների նկատմամբ, որոնց մասով Միության իրավունքին համապատասխան նախատեսված է սակագնային առանձնաշնորհումների տրամադրում, Միության անդամ պետության մաքսային մարմնի (այսուհետ՝ մաքսային մարմին) կողմից դրանց բացթողումից հետո այն դեպքում, երբ՝

ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ հայտարարատուի կողմից սակագնային առանձնաշնորհումներ չեն հայտագրվել.

ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ հայտարարատուի կողմից սակագնային առանձնաշնորհումներ հայտագրվել են, սակայն մաքսային հսկողության անցկացման արդյունքներով նախքան ապրանքների բացթողումը մաքսային մարմինների կողմից հայտնաբերվել են Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոններով սահմանված սակագնային առանձնաշնորհումների տրամադրման՝ այդ ապրանքների նկատմամբ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 37-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված պայմանները (այսուհետ՝ սակագնային առանձնաշնորհումների տրամադրման պայմաններ) չպահպանելու դեպքեր, ինչի արդյունքում դրանք մաքսային մարմնի կողմից բաց են թողնվում առանց սակագնային առանձնաշնորհումների կիրառման.

ապրանքները մաքսային մարմնի կողմից բաց են թողնվել սակագնային առանձնաշնորհումների կիրառմամբ, սակայն մաքսային հսկողության անցկացման արդյունքներով մաքսային մարմինների կողմից ապրանքների բացթողումից հետո հայտնաբերվել են այդ ապրանքների նկատմամբ սակագնային առանձնաշնորհումների տրամադրման պայմանները չպահպանելու դեպքեր, ինչի արդյունքում ապրանքների մասին հայտարարագրում հայտագրված տեղեկություններում կատարվել են սակագնային առանձնաշնորհումներ չկիրառելու հետ կապված համապատասխան փոփոխություններ (լրացումներ):

Անկախ սույն կետի երրորդ և չորրորդ պարբերությունների դրույթներից՝ սակագնային առանձնաշնորհումները չեն վերականգնվում, եթե մաքսային հսկողության անցկացման արդյունքներով մաքսային մարմինների կողմից հայտնաբերվել է, որ ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ ներկայացված՝ ապրանքի ծագման հավաստագիրը իսկական չէ։

2. Սահմանել, որ սակագնային առանձնաշնորհումները վերականգնվում են մաքսային հսկողության անցկացման արդյունքներով՝ հետևյալ պայմանները կատարելու դեպքում՝

ապրանքների նկատմամբ կատարվել են սակագնային առանձնաշնորհումներ տրամադրելու պայմանները.

ապրանքները բաց թողած մաքսային մարմին, այդ ապրանքների հայտարարատուի կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2013 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 289 որոշմամբ հաստատված՝ Ապրանքների մասին հայտարարագրում հայտագրված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարման կարգի IV բաժնին համապատասխան, ներկայացվել են՝

ապրանքների մասին հայտարարագրում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին հիմնավորող դիմում.

ապրանքների մասին հայտարարագրի ճշգրտում.

ապրանքի ծագման հավաստագիր.

սակագնային առանձնաշնորհումների տրամադրման պայմանների պահպանումը հաստատող այլ փաստաթղթեր.

սույն կետի չորրորդ պարբերությունում նշված դիմումը մաքսային մարմնի կողմից գրանցվել է ապրանքների մասին հայտարարագիրը գրանցելու օրվանից ոչ ուշ, քան 12 ամսվա ընթացքում, իսկ եթե սույն որոշման 1-ին կետի երրորդ պարբերությունում նշված՝ ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոններով սահմանված է այլ ժամկետ՝ այդ կանոններով սահմանված ժամկետի վերջին օրվանից ոչ ուշ։

Սույն կետի վեցերորդ պարբերությամբ նախատեսված կարգով ապրանքի ծագման հավաստագիր ներկայացնել չի պահանջվում սույն որոշման 1-ին կետի երրորդ և չորրորդ պարբերություններին համապատասխան սակագնային առանձնաշնորհումների վերականգնման դեպքերում, եթե նախքան սույն կետի չորրորդ պարբերությունում նշված դիմումը ներկայացնելը մաքսային հսկողության անցկացման արդյունքներով մաքսային մարմինների կողմից չի հայտնաբերվել, որ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 314-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ ապրանքների ծագումը համարվում է չհաստատված։

Սույն կետի ութերորդ պարբերությամբ նախատեսված պայմանը չի կիրառվում սույն որոշման 1-ին կետի չորրորդ պարբերությանը համապատասխան՝ սակագնային առանձնաշնորհումների վերականգնման դեպքում։

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի երկրորդ պարբերությունում նշված դեպքում հայտարարատուն իրավունք ունի, Մաքսային միության հանձնաժողովի՝ 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված՝ «Ապրանքների մասին հայտարարագրի լրացման կարգի մասին» հրահանգին համապատասխան, ապրանքների մասին հայտարարագրում հայտագրելու ապրանքների բացթողումից հետո սակագնային առանձնաշնորհումները վերականգնելու մտադրության մասին տեղեկատվությունը։

Ապրանքների մասին հայտարարագրում այդ տեղեկատվության բացակայությունը հիմք չէ սակագնային առանձնաշնորհումների վերականգնումը մերժելու համար։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Մամին

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով