ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 862-Ա
«ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՕ-159-Ն ՕՐԵՆՔԻ ԵՎ ԿԻՑ ՓԱԹԵԹԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերը՝
1. Հաստատել «Կրիպտոակտիվների մասին» ՀՕ-159-Ն օրենքի և հարակից նախագծերի փաթեթի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
29.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 862-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՕ-159-Ն ՕՐԵՆՔԻ ԵՎ ԿԻՑ ՓԱԹԵԹԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատաս- խանատու պետական կառավարման մարմինը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի նախագծի ընդունման ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցա- ռումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական հիմքը |
1․ |
«Կրիպտոակտիվների գնի որոշման նպատակով հիմք ընդունվող բորսաների ցանկը և բորսայի որոշման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ |
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե |
2026 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ |
2026 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի մայիսի 29-ի ՀՕ-175-Ն օրենքի 2-րդ հոդված |
2. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբեր 3-ի N 1481-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ |
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ |
2026 թվականի հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
2026 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Կրիպտոակտիվների մասին» 2025 թվականի մայիսի 29-ի ՀՕ-159-Ն օրենքի 76-րդ հոդվածի 3-րդ մաս |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
29.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |