Գլխավոր տեղեկություն
Համար
N 862-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.09.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.09.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.09.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 862-Ա

 

«ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՕ-159-Ն ՕՐԵՆՔԻ ԵՎ ԿԻՑ ՓԱԹԵԹԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերը՝

1. Հաստատել «Կրիպտոակտիվների մասին» ՀՕ-159-Ն օրենքի և հարակից նախագծերի փաթեթի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

29.09.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 862-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՕ-159-Ն ՕՐԵՆՔԻ ԵՎ ԿԻՑ ՓԱԹԵԹԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN

ը/կ

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատաս- խանատու պետական կառավարման մարմինը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի նախագծի ընդունման ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցա- ռումների ֆինանսական

ապահովման աղբյուրը

Իրավական հիմքը

1․

«Կրիպտոակտիվների գնի որոշման նպատակով հիմք ընդունվող բորսաների ցանկը և բորսայի որոշման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն

Հայաստանի Հանրապետության պետական

եկամուտների կոմիտե

2026 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ

2026 թվականի դեկտեմբերի

3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի մայիսի 29-ի

ՀՕ-175-Ն օրենքի

2-րդ հոդված

2.

«Հայաստանի

Հանրապետության

կառավարության 2020 թվականի սեպտեմբեր 3-ի

N 1481-Ն որոշման մեջ փոփոխություններ և

լրացումներ կատարելու

մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հայաստանի

Հանրապետության

կենտրոնական բանկ

2026 թվականի

հոկտեմբերի

3-րդ

տասնօրյակ

2026 թվականի

դեկտեմբերի

3-րդ

տասնօրյակ

Ֆինանսավորում չի

պահանջվում

«Կրիպտոակտիվների

մասին» 2025 թվականի

մայիսի 29-ի

ՀՕ-159-Ն

օրենքի 76-րդ հոդվածի 3-րդ մաս

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

29.09.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան