ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
13 հուլիսի 2018 թվականի |
թիվ 21 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀՍԿԻՉ ԳՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՄԱԿԱՐԴԱԿ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 28-րդ հոդվածի 1-ին կետի և 71-րդ հոդվածի 2-րդ կետի, «Ապրանքների արտահանման ու ներմուծման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձման կարգի և դրանց վճարման նկատմամբ հսկողության մեխանիզմի մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 18-րդ հավելված) 14-րդ կետի, Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Ղրղզստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների նկատմամբ Ղրղզստանի Հանրապետության կողմից հսկիչ գների նվազագույն մակարդակ չկիրառելու նպատակով.
1. Խնդրանքով դիմել Ղրղզստանի Հանրապետության Կառավարությանը՝ մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ը Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետությունների տարածքներից ներմուծվող ապրանքների հարկման նպատակներով գնի սահմանման հարցերին առնչվող՝ Ղրղզստանի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերի դրույթները համապատասխանեցնել Եվրասիական տնտեսական միության իրավունքին՝ արդար մրցակցություն ապահովելու և այդ ապրանքների խտրականությունը բացառելու նպատակներով:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |