ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի ԹԻՎ 3 ԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի ԹԻՎ 9 ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 23
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.10.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
22.10.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
22.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.10.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

22 հոկտեմբերի 2018 թվականի

թիվ 23

քաղ. Երևան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի ԹԻՎ 3 ԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի ԹԻՎ 9 ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ

 

1. Ի գիտություն ընդունել Կոլեգիայի՝ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով անդամի (նախարարի)՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի 2018 թվականի փետրվարի 2-ի թիվ 3 և 2018 թվականի հուլիսի 27-ի թիվ 9 հանձնարարականների կատարման համար իրականացվող աշխատանքի վերաբերյալ տեղեկատվությունը:

2. Հաշվի առնելով կայացած քննարկումը՝ լրամշակել Եվրասիական միջկառավարական խորհրդի 2018 թվականի փետրվարի 2-ի թիվ 3 և 2018 թվականի հուլիսի 27-ի թիվ 9 հանձնարարականներին համապատասխան իրականացվող աշխատանքի արդյունքների վերաբերյալ զեկույցի նախագիծը, և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին քննարկելու համար:

3. Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության լիազորված (հակամենաշնորհային) մարմիններին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների անիզոտրոպ տրանսֆորմատորային պողպատ արտադրողների և սպառողների հետ համատեղ մինչև նոյեմբերի 16-ը լրացուցիչ խորհրդակցություններ անցկացնել «Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին դիմումների (նյութերի) ուսումնասիրման կարգում» 2018 թվականի ապրիլի 18-ի թիվ 39 որոշմամբ կատարված փոփոխություններին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սպառողներին կատարվող «Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատ» ՀԲԸ-ի և «ՎԻԶ-Ստալ» ՍՊԸ-ի մատակարարումների ժամանակ իրավիճակը կարգավորելու նպատակով:

4. Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության լիազորված (հակամենաշնորհային) մարմիններին, ինչպես նաև իշխանության մյուս շահագրգիռ մարմիններին՝ առնվազն ղեկավարի կամ ղեկավարի տեղակալի մակարդակով ապահովել մասնակցությունը սույն կարգադրության 3-րդ կետում նշված խորհրդակցություններին:

5. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Մամին

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան