ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
25 դեկտեմբերի 2018 թվականի |
թիվ 202 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՁԵՎԱՉԱՓԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման մասին տեղեկությունների կազմը, կառուցվածքը և ձևաչափը, ինչպես նաև դրանց տրամադրման պարբերականությունն ու կարգը սահմանելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման մասին տեղեկությունների կազմը, կառուցվածքը և ձևաչափը, ինչպես նաև դրանց տրամադրման պարբերականությունն ու կարգը սահմանելու մասին
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 353-րդ հոդվածի 5-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 12930-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Սահմանել Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման մասին տեղեկությունների կազմը, կառուցվածքը և ձևաչափը, ինչպես նաև դրանց տրամադրման պարբերականությունն ու կարգը։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ իրականացնել՝
Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) անդամ պետությունների լիազորված մարմինների՝ սույն որոշման 1-ին կետին համապատասխան տրամադրվող տեղեկությունների հավաքման և մշակման աշխատանքների կանոնակարգումը.
Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում մաքսային ենթակառուցվածքի վիճակի, զարգացման դինամիկայի և միտումների մասին հաշվետու տարվա համար տեղեկատվության նախապատրաստումը և տեղադրումը Միության պաշտոնական կայքում յուրաքանչյուր տարի՝ ապրիլի 1-ից ոչ ուշ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Մամին |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 201 թվականի ի թիվ որոշման |
Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման մասին տեղեկությունների կազմը, կառուցվածքը և ձևաչափը, ինչպես նաև դրանց տրամադրման պարբերականությունն ու կարգը
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) լիազորված մարմինների կողմից ձևավորվող տեղեկությունների կազմը ներառում է՝
ա) տեղեկություններ՝ անդամ պետության տարածքում տեղակայված՝ դրա մաքսային սահմանի անցակետերի քանակի մասին՝ ըստ միջազգային հաղորդակցության տեսակների.
բ) տեղեկություններ՝ հաշվետու տարվա ընթացքում անդամ պետության անցակետերով տեղափոխված տրանսպորտային միջոցների քանակի մասին.
գ) տեղեկություններ՝ հաշվետու տարվա ընթացքում անդամ պետության անցակետերով տեղափոխված ապրանքների քաշի մասին (տոննայով համաքաշը):
2. Սույն փաստաթղթի 1-ին կետում նշված տեղեկություններն անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողով են ներկայացվում հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ի դրությամբ՝ ըստ հետևյալ ձևի՝
Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման մասին՝ 20 __ թվականի հունվարի 1-ի դրությամբ ____________________ տրամադրվող տեղեկությունների կառուցվածքը։
(անդամ պետության անվանումը)
|
Մաքսային սահմանի անցակետերն ըստ միջազգային հաղորդակցության տեսակների |
Անցակետերի քանակը (գործող/չգործող) |
Հաշվետու տարվա ընթացքում անցակետերով տեղափոխվող տրանպորտային միջոցների քանակը |
Հաշվետու տարվա ընթացքում անցակետերով ապրանքների ընդհանուր քաշը (տոննայով, համաքաշը) | ||
|
մուտք |
մուտք |
մուտք |
մուտք | ||
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
Ավտոմոբիլային (ավտոճանապարհային) |
|||||
|
Երկաթուղային (երկաթուղային շարժակազմ) |
|||||
|
Օդային |
|||||
|
Հետիոտնային (առկայության դեպքում) |
|||||
|
Ծովային (առկայության դեպքում) |
|||||
|
Գետային (առկայության դեպքում) |
|||||
|
Լճային (առկայության դեպքում) |
|||||
|
Խառը (առկայության դեպքում) |
|||||
|
Ընդամենը |
|||||
3. Անդամ պետությունների լիազորված մարմինները յուրաքանչյուր տարի՝ մարտի 1-ից ոչ ուշ, ապահովում են սույն փաստաթղթի 1-ին կետում նշված՝ էլեկտրոնային տեսքով՝ *.хls ձևաչափով տեղեկությունների ներկայացումը Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ էլեկտրոնային փոստի հետևյալ հասցեով՝ cis@eecommission.org.