ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ 25-ԱՄՅԱԿԻՆ ԵՎ 2019 ԹՎԱԿԱՆԻՆ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ 5-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 20
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.11.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
27.11.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
27.11.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.11.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

27 նոյեմբերի 2018 թվականի

թիվ 20

քաղ. Մինսկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ 25-ԱՄՅԱԿԻՆ ԵՎ 2019 ԹՎԱԿԱՆԻՆ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ 5-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական նախագծի 25-ամյակին և 2019 թվականին «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի ստորագրման 5-ամյակին նվիրված տոնակատարության միջոցառումների ծրագիրը:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների հետ համատեղ՝ կազմակերպել եվրասիական նախագծի 25-ամյակին և 2019 թվականին «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի ստորագրման 5-ամյակին նվիրված տոնակատարության միջոցառումների անցկացման աշխատանքը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամի ղեկավարությամբ հաստատել եվրասիական նախագծի 25-ամյակին և 2019 թվականին «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի ստորագրման 5-ամյակին նվիրված տոնակատարության միջոցառումների անցկացման հարցերով կազմակերպչական կոմիտեի կազմը և ապահովել այդ կազմակերպչական կոմիտեի գործունեությունը:

4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական միջկառավարական

խորհդրի 2018 թվականի նոյեմբերի 27-ի

թիվ 20 կարգադրությամբ

 

ԾՐԱԳԻՐ

 

եվրասիական նախագծի 25-ամյակին և 2019 թվականին «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի ստորագրման 5-ամյակին նվիրված տոնակատարության միջոցառումների

 

Միջոցառման անվանումը

Իրականացման ժամկետը

1. Հոբելյանական խորհրդանշանով հուշանվերային արտադրանքի գնում՝ առավել ակտիվ փորձագետների և լրագրողների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պաշտոնատար անձանց համար

2019 թվականի հունվար-ապրիլ

2. «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ունեցած ավանդի համար» մեդալների պատրաստում

2019 թվականի հունվար-ապրիլ

3. Եվրասիական տնտեսական միության մասին ֆիլմի նախապատրաստում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի բոլոր անդամների, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների նախկին պաշտոնատար անձանց մասնակցությամբ

2019 թվականի հունվար-ապրիլ

4. Եվրասիական տնտեսական միության գործունեության արդյունքներին և հեռանկարներին նվիրված 5 անիմացիոն տեսահոլովակների ստեղծում

2019 թվականի հունվար-ապրիլ

5. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնատար անձանց՝ եվրասիական տնտեսական ինտեգրման մասին դասախոսություններին առնչվող ելույթների կազմակերպում

2019 թվականի հունվար-դեկտեմբեր

6. Զանգվածային լրատվության դաշնային միջոցներում հոդվածների հրապարակում, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների առաջատար հեռուստաալիքների և ռադիոկայանների վարկանիշային տեղեկատվական կամ բանավեճային ծրագրերում եվրասիական տնտեսական ինտեգրման դրական արդյունքների և ձեռքբերումների մասին սյուժեների նախապատրաստում:

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի իրականացմանը նվիրված հաղորդումների ցիկլի կազմակերպում

2019 թվականի հունվար-դեկտեմբեր

7. Ոճային (գեղարվեստական) և տեխնիկական կատարման (հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական լեզուների և միջազգային հաղորդակցման լեզուների օգտագործման հնարավորությունը) առումով միասնական մակետների մշակում և «Բարի գալուստ Եվրասիական տնտեսական միություն» պլակատների տեղադրում Եվրասիական տնտեսական միության միջազգային օդանավակայաններում ու արտաքին սահմանի մուտքային կետերում

2019 թվականի հունվար-դեկտեմբեր

8. Ոճային (գեղարվեստական) և տեխնիկական կատարման (հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական լեզուների և միջազգային հաղորդակցման լեզուների օգտագործման հնարավորությունը) առումով միասնական մակետների մշակում և «Եվրասիական տնտեսական միությունը 5 տարեկան է» գովազդի տեղադրում բիլբորդների վրա

2019 թվականի հունվար-հուլիս

9. Ոճային (գեղարվեստական) և տեխնիկական կատարման (հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական լեզուների և միջազգային հաղորդակցման լեզուների օգտագործման հնարավորությունը) առումով միասնական մակետների մշակում և գովազդի տեղադրում տրանսպորտի վրա

2019 թվականի հունվար հուլիս

10. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին զուգահեռ ընթացող՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի ստորագրման 5-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելության կազմակերպում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնատար անձանց մասնակցությամբ

2019 թվականի մայիս

11. Մասնակցություն Եվրասիական մեդիա ֆորում 2019-ին

2019 թվականի մայիս

12. Հուշախորհրդանիշի տեղադրման կազմակերպում՝ ի պատիվ եվրասիական նախագծի 25-ամյակի և «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի ստորագրման 5-ամյակի

2019 թվականի հունվար-մայիս

13. «Եվրասիական նախագծի 25-ամյակ և «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 5-ամյակ» փոստային հուշադրոշմանիշի թողարկում և մարում

2019 թվականի հունվար-մայիս

14. Մասնակցություն Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորում 2019-ին

2019 թվականի մայիս-հուլիս

15. Եվրասիական տնտեսական միության գավաթի պատրաստում՝ «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ» խաղի անցկացման համար

2019 թվականի մայիս-հուլիս

16. Եվրասիական տնտեսական միության գավաթի պատրաստում՝ ՈՒՀԱ խաղի անցկացման համար

2019 թվականի մայիս-սեպտեմբեր

17. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի անունից պաշտոնական ընդունելության կազմակերպում՝ դեսպանների և դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների համար

2019 թվականի հունիս

18. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի սպարտակիադա

2019 թվականի հունիս

19. Մասնակցություն «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի ստորագրման 5-ամյակին զուգահեռ ընթացող ամառային դիվանագիտական խաղերին

2019 թվականի հունիս

2019 թվականի հունվար-դեկտեմբեր

20. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների խոշորագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների գրադարաններին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից թողարկվող՝ տպագիր արտադրանքի մատակարարում

 

21. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շենքերում էքսկուրսիաների կազմակերպում

2019 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր

22. «Եվրասիական տնտեսական միության հնգամյակի արդյունքները» գիտագործնական համաժողովների անցկացում՝ 100 հոգու համար ճաշի և սուրճի 3 ընդմիջումների կազմակերպմամբ

2019 թվականի հոկտեմբեր- դեկտեմբեր

23. Եվրասիական տնտեսական միության գավաթի պատրաստում՝ բիլյարդի միջազգային մրցախաղի անցկացման համար, որը նվիրված է «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի ստորագրման 5-ամյակին

2019 թվականի դեկտեմբեր

24. Սոցիալական ցանցերում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական էջերի համար նոր շապիկների ստեղծում

2019 թվականի հունվար-ապրիլ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան