ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿ ԽՈՐՀՐԴԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 167
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.10.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
30.10.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.10.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

30 հոկտեմբերի 2018 թվականի

թիվ 167

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿ ԽՈՐՀՐԴԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Անկախ պետությունների համագործակցության էլեկտրաէներգետիկ խորհրդի միջև համագործակցության մասին» հուշագրի նախագծին (կից ներկայացվում է)։

Հանձնարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով անդամ (նախարար) Է.Ա. Կայկիևին ստորագրել նշված Հուշագիրը՝ թույլատրելով դրա ստորագրման վերաբերյալ բանակցությունների ընթացքում կից ներկայացվող նախագծում կատարել սկզբունքային բնույթ չունեցող փոփոխություններ։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում այն ընդունելու օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

ՀՈՒՇԱԳԻՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Անկախ պետությունների համագործակցության էլեկտրաէներգետիկ խորհրդի միջև համագործակցության մասին

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Անկախ պետությունների համագործակցության էլեկտրաէներգետիկ խորհուրդը, այսուհետ՝ Կողմեր,

Եվրասիական տնտեսական միության և Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում էլեկտրաէներգետիկայի ոլորտում ինտեգրացիոն գործընթացների զարգացման նպատակով,

հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի, «Էլեկտրաէներգետիկայի բնագավառում միջպետական հարաբերությունների համակարգման մասին» Անկախ պետությունների համագործակցության 1992 թվականի փետրվարի 14-ի համաձայնագրի վրա,

ընդունելով Եվրասիական տնտեսական միության և Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում էլեկտրաէներգետիկայի բնագավառում համագործակցությունը խորացնելու գործում Կողմերի համատեղ շահագրգռվածությունը,

հիմնվելով փոխադարձ հարգանքի, հավասարության և փոխադարձ շահի սկզբունքների վրա,

հանգեցին փոխըմբռնման ներքոշարադրյալի շուրջ.

1. Սույն հուշագրի նպատակը էլեկտրաէներգետիկայի ոլորտում Կողմերի համագործակցության զարգացումն է ՝ կայուն և երկարաժամկետ հիմունքներով:

2. Կողմերն իրենց իրավասության շրջանակներում մտադիր են համագործակցել էլեկտրաէներգետիկայի ոլորտում հետևյալ ուղղություններով՝

աջակցություն էլեկտրաէներգետիկայի ոլորտում համակարգված քաղաքականության իրականացմանը.

աջակցություն Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի և Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորման գործընթացների ներդաշնակեցմանը.

էներգախնայողության և էներգաարդյունավետության ոլորտում համագործակցության նկատմամբ համակարգված մոտեցումների ապահովում.

փոխադարձ հետաքրքրություն ներկայացող այլ ուղղություններ։

3. Սույն հուշագրի իրագործման շրջանակներում համագործակցությունն իրականացվում է հետևյալ եղանակով՝

այնպիսի փաստաթղթերի, վիճակագրական ու տեղեկատվական-վերլուծական նյութերի և տեղեկատվության փոխանակման կազմակերպում, որոնք թափանցիկ բնույթ են կրում և գաղտնի տեղեկատվություն չեն պարունակում.

էլեկտրաէներգետիկայի տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի մշակում և իրականացում.

աշխատաժողովների, համաժողովների, «կլոր սեղան» քննարկումների ու էլեկտրաէներգետիկայի ոլորտում համագործակցության զարգացմանն ուղղված այլ միջոցառումների կազմակերպում և անցկացում.

համատեղ մասնակցություն վերլուծական համառոտ ակնարկների, տեղեկատվական ժողովածուների և այլ նյութերի նախապատրաստման գործընթացին.

Կողմերի աշխատակիցների հանդիպումների անցկացում՝ միջոցառումների անցկացման գործում աշխատանքային փորձի փոխանակման, խորհրդատվական օգնություն ցուցաբերելու նպատակով.

համատեղ աշխատանքային խմբերի ստեղծում.

մեկ Կողմի ներկայացուցիչների մասնակցություն մյուս Կողմի կողմից անցկացվող միջոցառումներին.

Կողմերի շահերից բխող՝ համագործակցության այլ տեսակների իրագործում։

4. Սույն հուշագրի իրագործման շրջանակներում Կողմերը կարող են նախապատրաստել համատեղ միջոցառումների անցկացման ծրագրեր: Համատեղ միջոցառումների անցկացման պայմաններն ու կարգը որոշում են Կողմերը՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում` առանձին:

5. Սույն հուշագրով չի ենթադրվում այնպիսի տեղեկատվության փոխանակում, որի հասանելիությունը սահմանափակված է Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին և ակտերին, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությանը, ինչպես նաև Անկախ պետությունների համագործակցության իրավապայմանագրային բազային համապատասխան։

6. Սույն հուշագիրը միջազգային պայմանագիր չէ, Կողմերի համար չի առաջացնում միջազգային իրավունքով կարգավորվող իրավունքներ ու պարտավորություններ, և Կողմերից ոչ մեկի վրա ֆինանսական պարտավորություններ չի դնում։

7. Սույն հուշագրի կիրառման հետ կապված հարցերը լուծվում են Կողմերի միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

8. Սույն հուշագիրը կիրառվում է այն ստորագրելու օրվանից։

9. Կողմերի փոխադարձ համաձայնությամբ` սույն հուշագրում կարող են կատարվել փոփոխություններ՝ համապատասխան արձանագրություն ստորագրելու միջոցով։

10. Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դադարեցնելու սույն հուշագրի կիրառումը՝ մյուս Կողմին համապատասխան գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով։ Սույն հուշագրի կիրառումը դադարեցվում է այդպիսի ծանուցման մեջ նշված օրվանից։

Ստորագրված է ____________ քաղաքում 20 թվականի _________ «______»-ին, երկու օրինակից՝ ռուսերենով՝ յուրաքանչյուր Կողմի՝ մեկական օրինակ։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝

Անկախ պետությունների համագործակցության էլեկտրաէներգետիկ խորհրդի կողմից՝

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան