ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
22 հունվարի 2019 թվականի |
թիվ 18 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՊԻԼՈՏԱՅԻՆ (ՓՈՐՁՆԱԿԱՆ) ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Եվրասիական միջկառավարական խորհրդի 2018 թվականի հուլիսի 27-ի «2017 թվականին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատումն անցկացնելու մոնիթորինգի վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տարեկան հաշվետվության մասին» թիվ 12 կարգադրության 2-րդ կետին համապատասխան՝
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ընդունված որոշումների փաստացի ազդեցության գնահատման պիլոտային (փորձնական) ծրագրի անցկացմանն ուղղված միջոցառումների պլանը։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերով անդամ (նախարար) Տ.Մ. Ժակսիլիկովին՝ 2019 թվականի IV եռամսյակում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային զեկուցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների փաստացի ազդեցության գնահատման պիլոտային (փորձնական) ծրագրի իրագործման արդյունքների մասին:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 18 կարգադրությամբ |
ՊԼԱՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների փաստացի ազդեցության գնահատման պիլոտային (փորձնական) ծրագրի անցկացմանն ուղղված միջոցառումների
|
Միջոցառման անվանումը |
Պատասխանատու կատարողը |
Կատարման ժամկետը |
Ակնկալվող արդյունքը |
|
1 |
2 |
3 |
4 |
|
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի «Մաքսային միության մաքսային տարածք այն արտադրանքի (ապրանքների) ներմուծման կարգի մասին հիմնադրույթի վերաբերյալ, որի նկատմամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ» թիվ 294 որոշման փաստացի ազդեցության գնահատման անցկացում՝ |
Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտ, Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ |
2019 թվականի III եռամսյակ |
եզրակացություն փաստացի ազդեցության գնահատման մասին |
|
ա) Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչների և տնտեսավարող սուբյեկտների հետ խորհրդակցություններ անցկացնելու համար հարցաթերթի նախապատրաստում |
Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ, Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտ |
2019 թվականի մարտ |
հարցաթերթում պարունակվող՝ անդամ պետությունների բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչներին և տնտեսավարող սուբյեկտներին ուղղված հարցերի ցանկի կազմում |
|
բ) անդամ պետությունների բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչների և տնտեսավարող սուբյեկտների հետ խորհրդակցությունների անցկացում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում (այսուհետ՝ Միության կայք) հարցաթերթը ոչ պակաս, քան 60 օրացուցային օր ժամկետով տեղադրելու և յուրաքանչյուր անդամ պետության գործարար համայնքի համակարգողներին հարցաթերթն ուղարկելու միջոցով |
Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ, Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտ |
2019 թվականի ապրիլ-հունիս |
հարցաթերթը Միության կայքում տեղադրելը, փաստացի ազդեցության գնահատում անցկացնելու մասին շահագրգիռ անձանց տեղեկացնելը |
|
գ) սույն կետի «բ» ենթակետին համապատասխան՝ Միության կայքում տեղադրված հարցաթերթում առաջադրված հարցերի պատասխանների ամփոփման արդյունքների հիման վրա կարծիքների, ինչպես նաև խորհրդակցությունների ընթացքում ստացված դիտողությունների և առաջարկությունների ամփոփագրի կազմում, Միության կայքում կարծիքների ամփոփագրի տեղադրում |
Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ, Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտ |
2019 թվականի հուլիս |
հարցաթերթում առաջադրված հարցերի պատասխանների առնչությամբ մեկնաբանություններով կարծիքների ամփոփագիրը Միության կայքում տեղադրելը |
|
դ) փաստացի ազդեցության գնահատման մասին եզրակացության նախագծի նախապատրաստում |
Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտ, Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ |
2019 թվականի օգոստոս |
փաստացի ազդեցության գնահատման մասին եզրակացության նախագծի համաձայնեցում պատասխանատու կատարողների կողմից |
|
ե) փաստացի ազդեցության գնահատման մասին եզրակացության նախագծի ուսումնասիրում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման անցկացման հարցերով աշխատանքային խմբի (այսուհետ՝ աշխատանքային խումբ) նիստին |
Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտ |
2019 թվականի սեպտեմբեր |
աշխատանքային խմբի նիստի արձանագրության ստորագրում, որը պարունակում է տեղեկություններ փաստացի ազդեցության գնահատման մասին եզրակացության նախագծի ուսումնասիրման արդյունքների մասին |
|
զ) Կոլեգիայի՝ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերով անդամի (նախարարի) կողմից ստորագրված՝ փաստացի ազդեցության գնահատման մասին եզրակացությունը Միության կայքում տեղադրելն ու Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ ուղարկելը |

փաստացի ազդեցության գնահատման մասին ստորագրված եզրակացությունը Միության կայքում տեղադրելն ու Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ ուղարկելը |
|
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 20-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և մաքսային տարածքում կարանտինի ենթակա արտադրանքին և կարանտինի ենթակա օբյեկտներին ներկայացվող միասնական կարանտինային բուսասանիտարական պահանջները հաստատելու մասին» թիվ 157 որոշման փաստացի ազդեցության գնահատման անցկացում՝ |
Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտ, Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների դեպարտամենտ |
2019 թվականի IV եռամսյակ |
եզրակացություն փաստացի ազդեցության գնահատման մասին |
|
ա) անդամ պետությունների բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչների և տնտեսավարող սուբյեկտների հետ խորհրդակցություններ անցկացնելու համար հարցաթերթի նախապատրաստում |
Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների դեպարտամենտ, Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտ |
2019 թվականի ապրիլ |
հարցաթերթում պարունակվող՝ անդամ պետությունների բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչներին և տնտեսավարող սուբյեկտներին ուղղված հարցերի ցանկի կազմում |
|
բ) անդամ պետությունների բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչների և տնտեսավարող սուբյեկտների հետ խորհրդակցությունների անցկացում՝ Միության կայքում հարցաթերթը ոչ պակաս, քան 60 օրացուցային օր ժամկետով տեղադրելու և յուրաքանչյուր անդամ պետության գործարար համայնքի համակարգողներին հարցաթերթն ուղարկելու միջոցով |

2019 թվականի մայիս-հուլիս |
հարցաթերթը Միության կայքում տեղադրելը, փաստացի ազդեցության գնահատում անցկացնելու մասին շահագրգիռ անձանց տեղեկացնելը |
|
գ) սույն կետի «բ» ենթակետին համապատասխան՝ Միության կայքում տեղադրված հարցաթերթում առաջադրված հարցերի պատասխանների ամփոփման արդյունքների հիման վրա կարծիքների, ինչպես նաև խորհրդակցությունների ընթացքում ստացված դիտողությունների և առաջարկությունների (ազատ ձևով գրված) ամփոփագրի կազմում, Միության կայքում կարծիքների ամփոփագրի տեղադրում |
Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների դեպարտամենտ, Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտ |
2019 թվականի օգոստոս |
հարցաթերթում առաջադրված հարցերի պատասխանների առնչությամբ մեկնաբանություններով կարծիքների ամփոփագիրը Միության կայքում տեղադրելը |
|
դ) փաստացի ազդեցության գնահատման մասին եզրակացության նախագծի նախապատրաստում |
Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտ, Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների դեպարտամենտ |
2019 թվականի սեպտեմբեր |
փաստացի ազդեցության գնահատման մասին եզրակացության նախագծի համաձայնեցում պատասխանատու կատարողների կողմից |
|
ե) փաստացի ազդեցության գնահատման մասին եզրակացության նախագծի ուսումնասիրում աշխատանքային խմբի նիստին |
Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտ |
2019 թվականի հոկտեմբեր |
աշխատանքային խմբի նիստի արձանագրության ստորագրում, որը պարունակում է տեղեկություններ փաստացի ազդեցության գնահատման մասին եզրակացության նախագծի ուսումնասիրման արդյունքների մասին |
|
զ) Կոլեգիայի՝ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերով անդամի (նախարարի) կողմից ստորագրված՝ փաստացի ազդեցության գնահատման մասին եզրակացությունը Միության կայքում տեղադրելն ու Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների դեպարտամենտ ուղարկելը |
Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտ |
2019 թվականի հոկտեմբեր |
փաստացի ազդեցության գնահատման մասին ստորագրված եզրակացությունը Միության կայքում տեղադրելը և Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների դեպարտամենտ ուղարկելը |
|
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մարտի 20-ի «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության հայտարարագրերը գրանցելու, դրանց գործողությունը կասեցնելու, վերսկսելու ու դադարեցնելու կարգի մասին» թիվ 41 որոշման փաստացի ազդեցության գնահատման անցկացում՝ |
Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտ, Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ |
2019 թվականի IV եռամսյակ |
եզրակացություն փաստացի ազդեցության գնահատման մասին |
|
ա) անդամ պետությունների բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչների և տնտեսավարող սուբյեկտների հետ խորհրդակցություններ անցկացնելու համար հարցաթերթի նախապատրաստում |
Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ, Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտ |
2019 թվականի ապրիլ |
հարցաթերթում պարունակվող՝ անդամ պետությունների բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչներին և տնտեսավարող սուբյեկտներին ուղղված հարցերի ցանկի կազմում |
|
բ) անդամ պետությունների բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչների և տնտեսավարող սուբյեկտների հետ խորհրդակցությունների անցկացում՝ Միության կայքում հարցաթերթը ոչ պակաս, քան 60 օրացուցային օր ժամկետով տեղադրելու և յուրաքանչյուր անդամ պետության գործարար համայնքի համակարգողներին հարցաթերթն ուղարկելու միջոցով |
Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ, Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտ |
2019 թվականի մայիս-հուլիս |
հարցաթերթը Միության կայքում տեղադրելը, փաստացի ազդեցության գնահատում անցկացնելու մասին շահագրգիռ անձանց տեղեկացնելը |
|
գ) սույն կետի «բ» ենթակետին համապատասխան՝ Միության կայքում տեղադրված հարցաթերթում առաջադրված հարցերի պատասխանների ամփոփման արդյունքների հիման վրա կարծիքների, ինչպես նաև խորհրդակցությունների ընթացքում ստացված դիտողությունների և առաջարկությունների (ազատ ձևով գրված) ամփոփագրի կազմում, Միության կայքում կարծիքների ամփոփագրի տեղադրում |
Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ, Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտ |
2019 թվականի օգոստոս |
հարցաթերթում առաջադրված հարցերի պատասխանների առնչությամբ մեկնաբանություններով կարծիքների ամփոփագիրը Միության կայքում տեղադրելը |
|
դ) փաստացի ազդեցության գնահատման մասին եզրակացության նախագծի նախապատրաստում |
Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտ, Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ |
2019 թվականի սեպտեմբեր |
փաստացի ազդեցության գնահատման մասին եզրակացության նախագծի համաձայնեցում` պատասխանատու կատարողների կողմից |
|
ե) փաստացի ազդեցության գնահատման մասին եզրակացության նախագծի ուսումնասիրում՝ աշխատանքային խմբի նիստին |
Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտ |
2019 թվականի հոկտեմբեր |
աշխատանքային խմբի նիստի արձանագրության ստորագրում, որը պարունակում է տեղեկություններ փաստացի ազդեցության գնահատման մասին եզրակացության նախագծի ուսումնասիրման արդյունքների մասին |
|
զ) Կոլեգիայի՝ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերով անդամի (նախարարի) կողմից ստորագրված՝ փաստացի ազդեցության գնահատման մասին եզրակացությունը Միության կայքում տեղադրելն ու Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ ուղարկելը |
Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտ |
2019 թվականի հոկտեմբեր |
փաստացի ազդեցության գնահատման մասին ստորագրված եզրակացությունը Միության կայքում տեղադրելն ու Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ ուղարկելը |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|