ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 25
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.02.2019-16.09.2021)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
04.02.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.02.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.02.2019
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.09.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

4 փետրվարի 2019 թվականի

թիվ 25

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդատվական կոմիտեի՝ կից ներկայացվող կազմը։

2. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2017 թվականի սեպտեմբերի 26-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմի մասին» թիվ 132 կարգադրությունը։

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2019 թվականի փետրվարի 4-ի

թիվ 25 կարգադրությամբ

 

ԿԱԶՄ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդատվական կոմիտեի

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Հակոբյան Մելիտա Արսենի՝

Հայաստանի Հանրապետության «Սպառողների ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ

Անիսյան Աննա Սամվելի՝

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի միջազգային տնտեսական ինտեգրման վարչության գլխավոր մասնագետ

Բաբայան Ալբերտ Արթուրի՝

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ

Վահրամյան Լուսինե Կարենի՝

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության գործարար և ներդրումային միջավայրի զարգացման քաղաքականության վարչության ներքին առևտրի և մրցակցության բաժնի պետ

Կարապետյան Նաիրա Կույբիշի՝

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ԵԱՏՄ և արտաքին առևտրի վարչության պետ

Մարգարյան Գայանե Կամոյի՝

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության տեխնիկական կանոնակարգման բաժնի պետ

Մովսիսյան Էմմա Ալեքսանդրի՝

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ԵԱՏՄ և արտաքին առևտրի վարչության պետի տեղակալ

Հովհաննիսյան Արեգ Լյովայի՝

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վերահսկողության վարչության անբարեխիղճ մրցակցության վերահսկողության բաժնի պետ

Պիպոյան Բաբկեն Աշոտի՝

Հայաստանի Հանրապետության «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության ղեկավար

Պիպոյան Դավիթ Աշոտի՝

Հայաստանի Հանրապետության

Գիտությունների ազգային ակադեմիայի էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար

Բելառուսի Հանրապետությունից՝

Բուսսել Իգոր Օլեգի՝

Բելառուսի Հանրապետության ստանդարտացման պետական կոմիտեի տեխնիկական կանոնակարգերի և մետրոլոգիական հսկողության պետական վերահսկողության վարչության պետ

Գավրիլչիկ Իննա Անատոլիի՝

Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության սպառողների իրավունքների պաշտպանության և գովազդի հսկողության վարչության պետ

Կարպովիչ Արթուր Բորիսի՝

Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարի առաջին տեղակալ

Կոնստանտինովիչ Օքսանա Վալերիի՝

Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության միջազգային համագործակցության և ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման վարչության պետ

Կորոլկովա Օլգա Սերգեյի՝

Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության հակամենաշնորհային կարգավորման և մրցակցության մեթոդաբանության բաժնի պետ

Ղազախստանի Հանրապետությունից՝

Աբդուալիևա Մերուերտ Կուլմուրատի՝

Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության միջազգային տնտեսական ինտեգրման դեպարտամենտի տնօրեն

Աբսատտարով Դինմուհամեդ Բոլատի՝

Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի փոքր և միջին բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն

Ախմետով Ռուստամ Նուրլանի՝

Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության բնական մենաշնորհների կարգավորման, մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահի տեղակալ

Ժունիսով Երժան Ասկարի

«Սպառողների իրավունքների պաշտպանության ղազախստանյան ֆոնդ» կորպորատիվ ֆոնդի նախագահի պաշտոնակատար

Կուրազով Անարխան Տուրետայի՝

Ռուսաստանի Դաշնությունում Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի ներկայացուցչության տնօրեն

Ռոմանովսկայա Սվետլանա Յուրիի

Ղազախստանի Հանրապետության «Սպառողների ազգային լիգա» հանրապետական հասարակական միավորման նախագահ

Յակուպբաևա Յուլյա Կոնստանտինի՝

Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի վարչության նախագահի տեղակալ

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Աբակիրով Էլդար Կուրմանբեկի՝

Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ալիկուլովա Նազինա Աբդուլազիզի

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հակամենաշնորհային կարգավորման պետական գործակալության գովազդի, սպառողների իրավունքների պաշտպանության, անբարեխիղճ մրցակցության և միջազգային համագործակցության վարչության պետ

Մամիրալիև Այբեկ Աբասկանի՝

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հակամենաշնորհային կարգավորման պետական գործակալության ստատս-քարտուղար

Տոկտոգուլով Ուլանբեկ Թեմիշի՝

Ղրղզստանի Հանրապետության առողջապահության նախարարության հիվանդությունների կանխարգելման և պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողության դեպարտամենտի տեխնիկական կանոնակարգման և ԵԱՏՄ-ի հետ աշխատանքի հարցերով բաժնի վարիչ

Ռուսաստանի Դաշնությունից՝

Արսլանովա Միլենա Թահիրի՝

Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության ներդրումային քաղաքականության և ձեռնարկատիրության զարգացման դեպարտամենտի տնօրեն

Բելսկայա Ելենա Վլադիմիրի՝

Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության կարգավորիչ ազդեցության գնահատման դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Բրագինա Իրինա Վիկտորի՝

Սպառողների իրավունքների և մարդու բարեկեցության պաշտպանության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ

Կոստիկով Իգոր Վլադիմիրի՝

«Ֆինանսական ծառայությունների սպառողների իրավունքների պաշտպանության միություն» (Ֆինպոտրեբսոյուզ) սպառողների համառուսաստանյան հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ

Մաշկովա Նադեժդա Իվանի՝

Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության հսկողական-վերահսկողական և թույլտվություն տրամադրող գործունեության դեպարտամենտի տնօրեն

Օնիշչուկ Ալեքսանդր Վասիլիի՝

Առևտրային ընկերությունների և էլեկտրակենցաղային ու համակարգչային տեխնիկայի ապրանք արտադրողների ասոցիացիայի (ՌԱՏԷԿ) նախագահ

Պոպովա Աննա Յուրիի՝

Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար

Պրուսակով Օլեգ Վլադիմիրի՝

Սպառողների իրավունքների և մարդու բարեկեցության պաշտպանության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության սպառողների իրավունքների պաշտպանության վարչության պետ

Պուչկովսկի Անդրեյ Եվգենիի՝

Սպառողների իրավունքների և մարդու բարեկեցության պաշտպանության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության սպառողների իրավունքների պաշտպանության վարչության պետի տեղակալ

Սկլյարովա Յանա Վյաչեսլավի՝

Դաշնային հակամենաշնորհային ծառայության գովազդի և անբարեխիղճ մրցակցության հսկողության վարչության պետի տեղակալ

Սիսոևա Աննա Ալեքսեյի՝

Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության ԱՊՀ երկրների հետ տնտեսական համագործակցության և եվրասիական ինտեգրման զարգացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Շելիշչ Պյոտր Բորիսի՝

«Ռուսաստանի Դաշնության սպառողների միություն» հասարակական միավորումների համառուսաստանյան միության նախագահ, Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր փորձագիտական խորհրդի անդամ

Յանին Դմիտրի Դմիտրիի՝

Սպառողների ընկերությունների միջազգային կոնֆեդերացիայի (Կոնֆ ՍԸ) վարչության նախագահ