ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
27 նոյեմբերի 2018 թվականի |
թիվ 18 |
քաղ. Մինսկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի ԹԻՎ 5 ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ
1. Ի գիտություն ընդունել Ղազախստանի Հանրապետության տեղեկատվությունը՝ Astana Hub ՏՏ-ստարտափների միջազգային տեխնոպարկի բազայի վրա գործող Եվրասիական թվային փոխակերպման կենտրոնի ստեղծման մասին:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ եռամսյա ժամկետում մշակել և համաձայնեցնել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասությունների կենտրոնների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին առընթեր Նախաձեռնությունների կառավարման գրասենյակի փոխգործակցությունը կանոնակարգող կարգը:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|