ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 37
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.03.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
05.03.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.03.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.03.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

5 մարտի 2019 թվականի

թիվ 37

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշ որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«    »      -ի 20   թվականի

թիվ

քաղ.  

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշ որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 59-րդ հոդվածի 3-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 47-րդ և 55-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումներում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Մամին

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

20 թվականի     ի

թիվ       որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումներում կատարվող

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 157 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և մաքսային տարածքում կարանտինի ենթակա արտադրանքին և կարանտինի ենթակա օբյեկտներին ներկայացվող միասնական կարանտինային բուսասանիտարական պահանջներում՝

ա) 1-ին աղյուսակի երրորդ սյունակում՝

2-րդ կետը «(Tilletia indica)» բառերից հետո լրացնել «և ցորենի գաճաճ մրիկից (Tilletia controversa)» բառերով,

15-րդ և 16-րդ կետերում «niponensis» բառը փոխարինել «sasakii» բառով,

բ) 3-րդ աղյուսակի երրորդ սյունակի 2-րդ կետը լրացնել «և ցորենի գաճաճ մրիկից (Tilletia controversa)» բառերով,

գ) 4-րդ աղյուսակի երրորդ սյունակում 4-րդ և 5-րդ կետերում «niponensis» բառը փոխարինել «sasakii» բառով,

դ) 45-րդ կետում «եղևնու կեղևակերից (Dendroctonus rufipennis),» բառերը հանել,

ե) 6-րդ աղյուսակի երրորդ սյունակի 1-ին կետում «եղևնու կեղևակերից (Dendroctonus rufipennis),» բառերը հանել:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 158 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության կարանտինային օբյեկտների միասնական ցանկում՝

ա) «Dendroctonus rufipennis (Kirby)»-ի վերաբերյալ դիրքը հանել,

բ) «Tuta absoluta (Povolny)»-ի վերաբերյալ դիրքում «(Povolny)» բառը փոխարինել «(Meyrick)» բառով,

գ) «Xylophilus ampelinus (Panagopoulos) Willems et al.»-ի վերաբերյալ դիրքից հետո գտնվող «Ralstonia solanacearum (Smith) Yabuuchi et al.»-ի վերաբերյալ դիրքը հանել,

դ) «Bidens bipinnata L.»-ի վերաբերյալ դիրքում [փոփոխությունը վերաբերվում է միայն ռուսերեն տարբերակին],

ե) «Carposina niponensis Wlsingham»-ի վերաբերյալ դիրքում «niponensis Wlsingham» բառերը փոխարինել «,sasakii Matsumura» բառերով,

զ) «Synchytrium endobioticum (Schilbersky) Percival»-ի վերաբերյալ դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

«Tilletia controversa Kuhn Ցորենի գաճաճ մրիկ»: