ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 ապրիլի 1995 թ. N 216
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 292 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 3-ի «Հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին կարգադրությունը հաստատելու մասին» N 292 որոշմամբ հաստատված հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին կանոնադրության 65-րդ կետի (Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի դեկտեմբերի 21-ի N 587 որոշման խմբագրությամբ) 6-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Կապիտալ շինարարության համար պետական բյուջեից 1994 թվականին չվճարված և դրա հետևանքով գոյացած պարտքերի գծով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կապիտալ շինարարության պետական պատվերով իրականացվող աշխատանքների իրացումից հասույթը որոշվում է կապալառուների (ենթակապալառուների) հաշվին այդ աշխատանքների դիմաց գումարների ստացման օրվա դրությամբ»:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |