ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 642-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Թեք սերվիս» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00205097) 2025 թվականի օգոստոսի 23-ին կնքված՝ N TM082025 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2026 թվականի օգոստոսի 23-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետային հարթակի անսահմանափակ ծառայությունների փաթեթի ձեռքբերում՝ 999,166.67 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Մայք տրանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00257724) 2025 թվականի սեպտեմբերի 5-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի սեպտեմբերի 19-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում տրանսպորտային և սուրհանդակային ծառայությունների մատուցում՝ 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Քաթ արտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 03536005) 2025 թվականի սեպտեմբերի 10-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աշխատասեղանի և երկու մետաղե մալուխատարի մատակարարում՝ 384,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
01.10.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |