ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 1
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.01.2019-08.07.2021)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
18.01.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
18.01.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.01.2019
Ուժը կորցնելու ամսաթիվ
08.07.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ  

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

18 հունվարի 2019 թվականի

թիվ 1

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Ի գիտություն ընդունել Ռուսաստանի Դաշնության շահագրգռվածությունը հետևյալ հեռանկարային ինտեգրման նախագծերն իրագործելու հարցում ՝

դրամական փոխանցումների եվրասիական համակարգի զարգացում.

գյուղատնտեսական ապրանքների և սննդամթերքի առևտրի լոգիստիկ և մեծածախ բաշխման մեխանիզմների կատարելագործում.

փոքր և միջին բիզնեսի համար թվային առևտրային հարթակի (էկոհամակարգի) ստեղծում.

կրթության, գիտության, կինոյի, մշակույթի, զբոսաշրջության, հանգստի և ժամանցի, սպորտի և այլ բնագավառներում եվրասիական համատեղ համացանցային ռեսուրսների ստեղծում, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լեզուներով (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություններ, Միություն)։

2. Նպատակահարմար համարել՝

ինտեգրման այն հեռանկարային նախագծերի մշակումը, որոնք ուղղված են ինտեգրման համագործակցության խորացմանը, ձեռնարկատիրական նախաձեռնությանն աջակցությանը, ինտեգրման գործընթացներից քաղաքացիների և գործարարության համար օգուտների ապահովմանը.

որպես կանոն, բոլորի, սակայն առնվազն երեք անդամ պետությունների, ինչպես նաև անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների մասնակցությունը նախատեսող՝ ինտեգրման նախաձեռնությունների մշակումը նախագծային ձևաչափով։

3. Խնդրանքով դիմել անդամ պետությունների կառավարություններին մինչև 2019 թվականի փետրվարի 22-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ուղարկել ինտեգրման հեռանկարային նախագծերի մասով առաջարկներ՝ նշելով պետական համակարգող մարմիններին և համապատասխան նախագծի իրագործման հարցում շահագրգռված տնտեսավարող սուբյեկտներին։

4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ անդամ պետությունների հետ համատեղ`

նախապատրաստել առաջարկներ՝ եվրասիական ինտեգրման նախագծերի կառավարման արդյունավետ համակարգ ձևավորելու և դրանք ֆինանսավորելու, անդամ պետություններից գործարար համայնքը նախագծերի իրագործմանն առավելագույնս ներգրավելու վերաբերյալ, այդ թվում՝ ինտեգրման հեռանկարային նախագծերն ընտրելու չափորոշիչներ և դրանց մշակման կարգ.

թվային փոխակերպման տարրեր նախատեսող եվրասիական ինտեգրման նախագծերի մասով առաջնորդվել Միության թվային օրակարգի շրջանակներում նախագծերի իրագործման մեխանիզմով՝ անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովի խորհրդի որոշումներով սահմանելով այդ նախագծերի իրագործման առանձին առանձնահատկություններ.

ձևավորել ինտեգրման հեռանկարային նախագծերի համաձայնեցված ցանկեր, և դրանց իրագործման մասով առաջարկները սահմանված կարգով ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։

5. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Մամին

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով