ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
23 ապրիլի 2019 թվականի |
թիվ 78 |
քաղ. Մոսկվա |
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՃԱՆԱՉՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի հուլիսի 13-ի «Էլեկտրոնային ձևաչափով անցկացվող պետական (մունիցիպալ) գնումներին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հնարավոր մատակարարների և մատակարարների մասնակցելիության անարգել հասանելիության նպատակով էլեկտրոնային թվային ստորագրությունների փոխադարձ ճանաչման մասին» թիվ 19 կարգադրությունը՝
1. Հաստատել կից ներկայացվող՝ էլեկտրոնային թվային ստորագրությունների փոխադարձ ճանաչումն ապահովելու համար Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության էլեկտրոնային առևտրային հարթակների տեղեկատվական համակարգերի հնարավորությունների գնահատման միջոցառումների պլանը՝ Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության օրենսդրություններին համապատասխան պատրաստված էլեկտրոնային թվային ստորագրության փոխադարձ ճանաչման հարցերով միջոցառումների պլանի նախագծի հետագա լրամշակման նպատակով՝ հաշվի առնելով էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման ու Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության էլեկտրոնային առևտրային հարթակների տեղեկատվական համակարգերի փոխգործակցության տեխնիկական առանձնահատկությունները։
2. Դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Ռուսաստանի Դաշնության կառավարությանը՝ սույն կարգադրությամբ հաստատված պլանով նախատեսված միջոցառումների իրագործումն ապահովելու խնդրանքով:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի ապրիլի 23-ի թիվ 78 կարգադրությամբ |
ՊԼԱՆ
Էլեկտրոնային թվային ստորագրությունների փոխադարձ ճանաչումն ապահովելու համար Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության էլեկտրոնային առևտրային հարթակների տեղեկատվական համակարգերի հնարավորությունների գնահատման միջոցառումների
|
Միջոցառման անվանումը |
Կատարման ժամկետը |
Պատասխանատու կատարողները |
|
1. Մատակարարման պայմանագրերի (լիցենզիոն պայմանագրերի) կնքումը տեղեկատվության գաղտնագրային պաշտպանության սերտիֆիկացված միջոցների անհրաժեշտ քանակի համար՝ առանցքային փաստաթղթերի կրիչների լրակազմով և Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության էլեկտրոնային թվային ստորագրությունների (գործող, չեղարկված և գործողության ժամկետը լրացած) թեստային բանալիների լրակազմով՝ նշված պետությունների գնումների մասնակից ռեզիդենտների սպասարկման տեխնոլոգիաների՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության էլեկտրոնային առևտրային հարթակներում (էլեկտրոնային հարթակներում) ապրոբացիայի նպատակով։ |
մինչև 2019 թվականի ապրիլի 30-ը |
«ԷԿԵՆԳ» փակ բաժնետիրական ընկերություն (Հայաստանի Հանրապետություն), «Վերլուծական կենտրոն» բաժնետիրական ընկերություն (Ռուսաստանի Դաշնություն), Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության էլեկտրոնային առևտրային հարթակներ (էլեկտրոնային հարթակներ), Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարություն (անհրաժեշտության դեպքում) և Ռուսաստանի Դաշնության թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարություն (անհրաժեշտության դեպքում) |
|
2. Ռուսաստանի Դաշնության լիազորված մարմինների թույլատրագրերի ստացում՝ տեղեկատվության գաղտնագրային պաշտպանության սերտիֆիկացված միջոցները Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն արտահանելու նպատակով։ Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային առևտրային հարթակներում (էլեկտրոնային հարթակներում) Ռուսաստանի Դաշնության գնումների մասնակից ռեզիդենտների սպասարկման տեխնոլոգիաների ապրոբացիայի համար նախատեսված՝ տեղեկատվության գաղտնագրային պաշտպանության սերտիֆիկացված միջոցների արտահանում Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն |
մինչև 2019 թվականի մայիսի 10-ը |
«ԷԿԵՆԳ» փակ բաժնետիրական ընկերություն (Հայաստանի Հանրապետություն), «Վերլուծական կենտրոն» բաժնետիրական ընկերություն (Ռուսաստանի Դաշնություն), էլեկտրոնային առևտրային հարթակներ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության (էլեկտրոնային հարթակներ) |
|
3. Հայաստանի Հանրապետության լիազորված մարմինների թույլատրագրերի ստացում՝ տեղեկատվության գաղտնագրային պաշտպանության սերտիֆիկացված միջոցները Ռուսաստանի Դաշնությունից ներմուծելու նպատակով (անհրաժեշտության դեպքում)։ Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային առևտրային հարթակներում (էլեկտրոնային հարթակներում) Ռուսաստանի Դաշնության գնումների մասնակից ռեզիդենտների սպասարկման տեխնոլոգիաների ապրոբացիայի համար նախատեսված՝ տեղեկատվության գաղտնագրային պաշտպանության սերտիֆիկացված միջոցների ներմուծում Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն |
մինչև 2019 թվականի դեկտեմբերի 25-ը |
«ԷԿԵՆԳ» փակ բաժնետիրական ընկերություն (Հայաստանի Հանրապետություն), «Վերլուծական կենտրոն» բաժնետիրական ընկերություն (Ռուսաստանի Դաշնություն), Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության էլեկտրոնային առևտրային հարթակներ (էլեկտրոնային հարթակներ) |
|
4. Ռուսաստանի Դաշնության լիազորված մարմինների թույլատրագրերի ստացում՝ տեղեկատվության գաղտնագրային պաշտպանության սերտիֆիկացված միջոցները Հայաստանի Հանրապետությունից ներմուծելու նպատակով (անհրաժեշտության դեպքում)։ Ռուսաստանի Դաշնության էլեկտրոնային առևտրային հարթակներում (էլեկտրոնային հարթակներում) Հայաստանի Հանրապետության գնումների մասնակից ռեզիդենտների սպասարկման տեխնոլոգիաների ապրոբացիայի համար նախատեսված՝ տեղեկատվության գաղտնագրային պաշտպանության սերտիֆիկացված միջոցների ներմուծում Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն |
մինչև 2019 թվականի մայիսի 25-ը |
«ԷԿԵՆԳ» փակ բաժնետիրական ընկերություն (Հայաստանի Հանրապետություն), «Վերլուծական կենտրոն» բաժնետիրական ընկերություն (Ռուսաստանի Դաշնություն), Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության էլեկտրոնային առևտրային հարթակներ (էլեկտրոնային հարթակներ) |
|
5. Հայաստանի Հանրապետության տեղեկատվության գաղտնագրային պաշտպանության միջոցների թեստավորման անցկացում՝ «Վերլուծական կենտրոն» բաժնետիրական ընկերության (Ռուսաստանի Դաշնություն) հիման վրա՝ Ռուսաստանի Դաշնության էլեկտրոնային առևտրային հարթակներում (էլեկտրոնային հարթակներում) Հայաստանի Հանրապետության գնումների մասնակից ռեզիդենտների սպասարկման տեխնոլոգիաների ապրոբացիայի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ստեղծված էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման նպատակով։ |
մինչև 2019 թվականի մայիսի 30-ը |
«ԷԿԵՆԳ» փակ բաժնետիրական ընկերություն (Հայաստանի Հանրապետություն), «Վերլուծական կենտրոն» բաժնետիրական ընկերություն (Ռուսաստանի Դաշնություն) |
|
6. Համաձայնեցված պահանջների մշակում Հայաստանի Հանրապետության հավաստագրող կենտրոնների մասով՝ ներառյալ Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային թվային ստորագրության բանալիի հավաստագրի կառուցվածքը, Ռուսաստանի Դաշնության էլեկտրոնային թվային հարթակներում (էլեկտրոնային հարթակներում) դրանց ավտորիզացման համար, ինչպես նաև պահանջների մշակում Ռուսաստանի Դաշնության հավաստագրող կենտրոնների մասով՝ Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային առևտրային հարթակներում (էլեկտրոնային հարթակներում) Ռուսաստանի Դաշնության էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման բանալիի հավաստագրի կիրառման նպատակով (անհրաժեշտության դեպքում) |
մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը |
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, Ռուսաստանի Դաշնության թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարություն, «ԷԿԵՆԳ» փակ բաժնետիրական ընկերություն (Հայաստանի Հանրապետություն), «Վերլուծական կենտրոն» բաժնետիրական ընկերություն (Ռուսաստանի Դաշնություն) |
|
7. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության էլեկտրոնային առևտրային հարթակների (էլեկտրոնային հարթակների) ծրագրային ապահովման թեստավորման անցկացում՝ նշված պետությունների գնումների մասնակից ռեզիդենտների սպասարկման տեխնոլոգիաների՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության էլեկտրոնային առևտրային հարթակներում (էլեկտրոնային հարթակներում) ապրոբացիայի և էլեկտրոնային թվային ստորագրության փոխադարձ ճանաչման նպատակով |
մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը |
«ԷԿԵՆԳ» փակ բաժնետիրական ընկերություն (Հայաստանի Հանրապետություն), «Վերլուծական կենտրոն» բաժնետիրական ընկերություն (Ռուսաստանի Դաշնություն), Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության էլեկտրոնային առևտրային հարթակներ (էլեկտրոնային հարթակներ) |
|
8. Համատեղ փաստաթղթի նախապատրաստում՝ Ռուսաստանի Դաշնության էլեկտրոնային առևտրային հարթակներում (էլեկտրոնային հարթակներում) Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային թվային ստորագրության և Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային առևտրային հարթակներում (էլեկտրոնային հարթակներում) Ռուսաստանի Դաշնության էլեկտրոնային թվային ստորագրության փոխադարձ ճանաչումն ապահովելու հնարավորության վերաբերյալ թեստավորման արդյունքների հիման վրա |
մինչև 2019 թվականի հուլիսի 15-ը |
«ԷԿԵՆԳ» փակ բաժնետիրական ընկերություն (Հայաստանի Հանրապետություն), «Վերլուծական կենտրոն» բաժնետիրական ընկերություն (Ռուսաստանի Դաշնություն), Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության էլեկտրոնային առևտրային հարթակներ (էլեկտրոնային հարթակներ) |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|