ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԵՐԻ ՀԵՏ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 17
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.04.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
29.04.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
29.04.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.04.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

29 ապրիլի 2019 թվականի

թիվ 17

քաղ. Երևան

 

ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԵՐԻ ՀԵՏ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) տեղեկատվությունը Եվրասիական տնտեսական միության արտաքին առևտրային քաղաքականության իրագործման նպատակներով երրորդ կողմերի հետ Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրերի կնքման աշխատանքների արդյունքների մասին՝

1. Հանձնաժողովի կոլեգիային՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ շարունակել երրորդ կողմերի հետ Եվրասիական տնտեսական միության՝ ազատ առևտրի և առևտրատնտեսական համագործակցության մասին միջազգային պայմանագրերի կնքման աշխատանքը, ինչպես նաև մինչև 2019 թվականի սեպտեմբերի 1-ը մշակել նոր գործընկերների հետ ազատ առևտրի մասին համաձայնագրեր կնքելու նպատակահարմարության ուսումնասիրման հարցերով հետազոտական խմբերի հնարավոր ստեղծման առաջարկներ։

2. Առևտրի հարցերով հանձնաժողովի կոլեգիայի անդամ Վ.Օ. Նիկիշինային՝ սույն կարգադրության 1-ին կետում նշված առաջարկների վերլուծության արդյունքներով՝ Հանձնաժողովի խորհրդի նիստին սահմանված կարգով ներկայացնել համապատասխան տեղեկատվություն։

3. Սատարել Հանձնաժողովի կոլեգիայի առաջարկը` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին երրորդ կողմերի հետ միջազգային պայմանագրերի կնքման մասով կատարված աշխատանքի և նոր գործընկերների հետ առևտրային համագործակցության զարգացման հեռանկարների մասին զեկուցելու վերաբերյալ։

4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով