ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԹՎԱՅԻՆ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 6
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.04.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
30.04.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
30.04.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.04.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

30 ապրիլի 2019 թվականի

թիվ 6

քաղ. Երևան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԹՎԱՅԻՆ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգը մինչև 2025 թվականն իրագործելու հիմնական ուղղությունների III բաժնի 2-րդ ենթաբաժնին համապատասխան, Եվրասիական տնտեսական միությունում (այսուհետ՝ Միություն) ապրանքների և ծառայությունների շուկաների թվային փոխակերպման նպատակով և ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ Եվրասիական տնտեսական միությունում թվային (ինտերնետ) առևտրի զարգացման մասին զեկույցը (այսուհետ համապատասխանաբար՝ Հանձնաժողով, զեկույց)՝

1. Հանձնաժողովին՝ Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) կառավարությունների հետ համատեղ սահմանված կարգով մշակել և Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը ներկայացնել Եվրասիական տնտեսական միությունում առևտրի թվային էկոհամակարգի զարգացման համար պայմաններ ստեղծելու մասով միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզի») նախագիծը (այսուհետ՝ միջոցառումների ծրագիր) հետևյալ ուղղություններով՝

թվային անդրսահմանային ծառայությունների զարգացում, Միության ապրանքներում ծառայությունների մասնաբաժնի ավելացման խթանում ու թվային ծառայությունների և դրանց հետ կապված ապրանքների շուկայի կարգավորման մասով հավասարակշռության ապահովում.

Միության թվային ակտիվների ձևավորում ու Միության ապրանքների և ծառայությունների թվայնացում.

թվային հարթակների հիման վրա անդամ պետությունների միջև թվային առևտրի ուղիների և Միության շրջանակներում թվային առևտուրն ապահովող ծառայությունների զարգացում.

անդամ պետություններից ապրանքների և ծառայությունների՝ երրորդ երկրներ արտահանման խթանում.

Միության շրջանակներում թվային առևտրի ենթակառուցվածքի զարգացում և Միությունում մշակված տեխնոլոգիաների կիրառման խթանում:

2. Հանձնաժողովին՝ անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ ստեղծել Միությունում առևտրի թվային էկոհամակարգի զարգացման հարցերով առաջարկների նախապատրաստման գծով աշխատանքային խումբ:

3. Անդամ պետությունների կառավարություններին՝ մեկամսյա ժամկետում Հանձնաժողով ներկայացնել սույն կարգադրության 2-րդ կետում նշված աշխատանքային խմբի կազմում ընդգրկման համար թեկնածությունները և միջոցառումների ծրագրում ներառման համար առաջարկները:

4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան