ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հոկտեմբերի 2025 թվականի N 1409-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածներով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ավագանու 2019 թվականի մայիսի 7-ի N 39-Ա որոշմամբ Հայաստանի Հանրապետությանը նվիրված՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սեփականությունը հանդիսացող՝ Գեղարքունիքի մարզ, Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Գայի փողոց 80 հասցեում գտնվող 1.559.765 (մեկ միլիոն հինգ հարյուր հիսունինը հազար յոթ հարյուր վաթսունհինգ) դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 0,19694 հա մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ N01082025-05-0037, կադաստրային ծածկագիր՝ 05-005-0238-0093)՝ (այսուհետ՝ անշարժ գույք) և ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել Վարդենիսի համայնքի ղեկավարի հետ`
1) նվիրատվության պայմանագրի կնքումը՝ դրանում նախատեսելով նաև, որ պայմանագրի նոտարական կարգով հաստատման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին.
2) գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
02.10.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|