ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
30 ապրիլի 2019 թվականի |
թիվ 7 |
քաղ. Երևան |
2018 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԴԻՏԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ի գիտություն ընդունելով 2018 թվականին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատումն անցկացնելու դիտանցման վերաբերյալ տարեկան հաշվետվության մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվությունը՝
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ շարունակել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման անցկացման ընթացակարգի կատարելագործման աշխատանքները:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|