ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ապրիլի 1995 թ. N 237
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ N 2 ԲԺՇԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԸ ԵՎ «ԷՐԵԲՈՒՆԻ» ԲՈՒԺՔՈՒՅՐԱԿԱՆ ՔՈԼԵՋԸ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԿՈՄԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևան քաղաքի առողջապահական հիմնարկներում միջին բուժանձնակազմի ուսուցման և նպատակային աշխատանքի տեղավորման գործի բարելավման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ, և Երևանի N 2 բժշկական ուսումնարանն ու «Էրեբունի» բուժքույրական քոլեջը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայությունից հանձնել պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի առողջապահության վարչության ենթակայությանը, դրանց ուսումնամեթոդական ղեկավարումը թողնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության վրա:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը և պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմին` մեկամսյա ժամկետում ավարտել Երևանի N 2 բժշկական ուսումնարանի և «Էրեբունի» բուժքույրական քոլեջի գույքի ու շենքերի սահմանված կարգով հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնման-ընդունման աշխատանքները:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐչի առաջին տեղակալ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|