Գլխավոր տեղեկություն
Համար
N 484-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (12.10.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.05.16/25(549) Հոդ.618
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.04.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.04.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.05.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 մայիսի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

(որոշումը խմբ. 02.10.25 N 1398-Ն)

 

5 ապրիլի 2007 թվականի N 484-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ՝ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ, ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ԾԱԽՍՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԵՎ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվեկշռում հաշվառված՝ պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերի, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվեկշռում գտնվող արժեքների և Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային հավաքածուի ընդունման, պահպանության, օգտագործման, ծախսման, հաշվառման, ինչպես նաև դրանց տեղաբաշխման և գտնվելու վայրերը որոշելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2007 թվականի

ապրիլի 5-ի N 484-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ՝ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ, ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ, ԸՆԴՈՒՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ԾԱԽՍՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԵՎ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են պետական մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվեկշռում հաշվառված՝ պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերի, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվեկշռում գտնվող արժեքների և Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային հավաքածուի ընդունման, պահպանության, օգտագործման, ծախսման, հաշվառման, ինչպես նաև դրանց տեղաբաշխման, գտնվելու վայրերը որոշելու և պետական մարմիններում, պետական հիմնարկներում, կազմակերպություններում գտնվող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի հաշվառման քարտերի և մատյանների ձևը հաստատելու հետ կապված հարաբերությունները` սույն կարգի N 1 ձևին համապատասխան:

2. Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի ու դրանցից պատրաստված իրերի հաշվառման համակարգը (այսուհետ` հաշվառման համակարգ) կարող է համալրվել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) միջոցով՝ հետևյալ միջոցների և աղբյուրների հաշվին՝

1) պետական բյուջեի միջոցների հաշվին՝ ներքին և արտաքին շուկաներից ձեռք բերված թանկարժեք մետաղներով և թանկարժեք քարերով, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերով.

2) օրենքով սահմանված կարգով բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված, ժառանգության իրավունքով կամ նվիրատվությամբ պետությանն անցած թանկարժեք մետաղներով, թանկարժեք քարերով, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերով.

3) պետական պաշտոնատար անձանց կողմից ի պաշտոնե նվեր ստացած թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերով.

4) այլ հիմքերով պետության սեփականությանն անցած թանկարժեք մետաղներով, թանկարժեք քարերով, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերով:

3. Հաշվառման համակարգի արժեքները ենթակա են պարտադիր հաշվառման և կառավարման` կոմիտեի կողմից:

4. Պետական մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների հաշվեկշիռներում արժեքների հաշվառումն իրականացվում է տվյալ պետական մարմնի, հիմնարկի և կազմակերպության կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ գույքագրման տվյալների հիման վրա, վարելով համապատասխան հաշվառման մատյան: Պետական մարմինը, հիմնարկը և կազմակերպությունը մատյաններում կատարվող փոփոխությունների մասին 15 օրվա ընթացքում` պատվիրված նամակով կամ էլեկտրոնային եղանակով տեղեկացնում են կոմիտեին:

5. Պետական մարմիններում, պետական հիմնարկներում ու կազմակերպություններում գտնվող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի (այսուհետ` իրեր) հաշվառումն իրականացնում են համապատասխան պետական մարմինը, պետական հիմնարկը և կազմակերպությունը` հաշվառման մատյանների միջոցով՝ համաձայն սահմանված ձևի: Հաշվառման մատյանները կարվում, էջակալվում են, վերջին էջում գրվում են էջերի թիվը, տալու օրը, ամիսը և ստորագրվում են համապատասխան մարմնի ղեկավարի կողմից:

6. Մուտքագրվող յուրաքանչյուր իրի համար նախատեսված հաշվառման մատյանում բացվում է անհատական համար: Հաշվառման մատյաններում նշվում են սույն կետի 1-4-րդ ենթակետերով սահմանված` դրանք բնութագրող վավերապայմանները (ռեկվիզիտները) և մանրամասն նկարագրությունը, իսկ կոմիտե մուտքագրվող իրի համար բնութագրող վավերապայմանները և մանրամասն նկարագրությունը լրացվում են ըստ «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության, իսկ անհնարինության դեպքում՝ համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 11-ի N 1864-Լ որոշման հիմքով տրամադրված փորձագիտական եզրակացության տվյալների: Իրերը կոմիտե ընդունվում և մուտքագրվում են համապատասխան փորձագիտական եզրակացության հիման վրա, որի մեջ պետք է նշված լինեն`

1) թանկարժեք մետաղների համար` անվանումը, հարգը, քաշը, եթե թանկարժեք մետաղը լարի տեսքով է` նաև տրամագիծը, եթե թանկարժեք մետաղը թիթեղի տեսքով է` նաև հաստությունը.

2) թանկարժեք քարերի համար` անվանումը, քանակը, կշիռը (կարատ), որակը և նիստավորման ձևը.

3) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի համար` իրի նկարագիրը, մետաղի տեսակը, հարգը և կշիռը.

4) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի վրա թանկարժեք քարերի առկայության դեպքում` քարերի անվանումը, քանակը, կշիռը (կարատ), որակը և նիստավորման ձևը, այլ քարերի դեպքում` դրանց նկարագրությունը (անվանումը, քանակը, չափերը և այլ որակական հատկանիշներ):

7. Յուրաքանչյուր իր կոմիտե մուտքագրվելուց առաջ ներկայացվում է՝ «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության, իսկ անհնարինության դեպքում՝ համապատասխան որակավորում ունեցող մասնագետին փորձաքննության իրականացման նպատակով (այսուհետ՝ փորձաքննություն), որի համար կազմվում է նախնական հանձնման-ընդունման ակտ՝ սույն կարգի N 2 ձևին համապատասխան, որին կից ներկայացվում են 6-րդ կետում նշված անհրաժեշտ փաստաթղթերը, անհրաժեշտության դեպքում՝ նաև փորձագիտության բնագավառի մասնագետի կողմից պահանջվող լրացուցիչ փաստաթղթերը: Ընդ որում, փորձաքննությունն իրականացվելու է կոմիտեի միջոցների հաշվին։ Նախնական հանձնման-ընդունման ակտում պետք է նշված լինեն իրի անվանումը, քանակը, ընդհանուր քաշը, համառոտ արտաքին նկարագիրը:

8. Յուրաքանչյուր իր՝ փորձաքննության արդյունքների հիման վրա կոմիտեի կողմից պիտակավորվում և կապարակնքվում է: Պիտակի վրա մանրամասն նշվում են իրը բնութագրող վավերապայմանները (ռեկվիզիտները) և մանրամասն նկարագրությունն ու փորձագիտական եզրակացության կայացման ամսաթիվը և համարը:

9. Թանկարժեք քարեր պարունակող իրերը տեղադրվում են տուփերում և կապարակնքվում են: Տուփը պետք է պատրաստված լինի ցանկացած թափանցիկ նյութից` այնպես, որպեսզի հնարավոր չլինի այն բացել` առանց տուփը կամ կապարակնիքը վնասելու: Տուփի վրա փակցվում է սույն կարգի 8-րդ կետով սահմանված պիտակի կրկնօրինակը:

10. Սույն կարգի 8-րդ կետով սահմանված իրերի կապարակնիքների կամ թանկարժեք քարեր պարունակող իրերի տուփերի կամ կապարակնիքների վնասված չլինելու պարագայում իրերի կամ տուփերում պարունակվող թանկարժեք քարեր պարունակող իրերի պիտակների վրա նշված իրը՝ բնութագրող վավերապայմաններին անհամապատասխանության դեպքում, կոմիտեն օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով կրում է պատասխանատվություն (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 11-ի N 1094-Ա որոշմամբ կոմիտեին փոխանցված իրերի):

11. Սույն կարգի 8-րդ կետով սահմանված իրերի կապարակնիքների կամ թանկարժեք քարեր պարունակող իրերի տուփերի կամ կապարակնիքների վնասված լինելու դեպքում նյութական պատասխանատու անձն անմիջապես գրավոր ձևով տեղյակ է պահում կոմիտեի նախագահին, որից հետո 15-օրյա ժամկետում կոմիտեի կողմից կազմակերպվում է տուփերում պարունակվող իրերի փորձաքննություն «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության, իսկ անհնարինության դեպքում՝ համապատասխան որակավորում ունեցող այլ փորձագետի կողմից։

12. Սույն կարգի 8-րդ կետով սահմանված իրերի կապարակնիքների կամ թանկարժեք քարեր պարունակող իրերի տուփերի կամ կապարակնիքների վնասված լինելու պարագայում իրերի կամ տուփերում պարունակվող` թանկարժեք քարեր պարունակող իրերի պիտակների վրա նշված` իրը բնութագրող վավերապայմաններին անհամապատասխանության դեպքում նյութական պատասխանատու անձն օրենսդրությամբ և լիակատար նյութական պատասխանատվության մասին պայմանագրով սահմանված կարգով ու չափով կրում է գույքային պատասխանատվություն:

13. Հաշվառման մատյանում իրերի մուտքն ու ելքը գրանցվում են ձևակերպված փաստաթղթերի` մուտքագրման և ելքագրման ակտերի, պահանջագրերի, սույն կարգի N 2 ձևին համապատասխան հանձնման-ընդունման ակտերի, սկզբնական փաստաթղթերի հիման վրա` ըստ իրերի տեսակի, որակական բնութագրերի, հարգի, քաշի, ձեռքբերման, արժեքի, իսկ կոմիտե մուտքագրվող և ելքագրվող իրերի համար` նաև փորձագիտական եզրակացության հիման վրա:

14. Թանկարժեք մետաղների արժեքը որոշվում է «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության, իսկ անհնարինության դեպքում՝ համապատասխան որակավորում ունեցող այլ փորձագետի կողմից տրված եզրակացության հիման վրա։ Եզրակացությամբ նշված գինն ընդունվում է որպես տվյալ պահին այդ իրի գին, որի հիման վրա սահմանված կարգով կատարվում է հաշվառումը:

15. Իրի փորձաքննության մասին եզրակացությունն ստորագրվելուց հետո հինգ օրվա ընթացքում կազմվում է սույն կարգի N 2 ձևին համապատասխան հանձնման-ընդունման (այսուհետ՝ հանձնման-ընդունման) ակտ` երեք օրինակից, որոնք ստորագրվում են հանձնող (ընդունող) կազմակերպության և կոմիտեի կողմից: Հանձնման-ընդունման ակտի երկրորդ օրինակը մնում է կոմիտեում, իսկ մեկ օրինակը տրվում է իրերը հանձնող (ընդունող) անձին: Հանձնման-ընդունման ակտին կցվում է փորձագետի կողմից տրված եզրակացությունը, որը հաստատում է յուրաքանչյուր իրի իսկությունը:

16. Հանձնման-ընդունման ակտում նյութական պատասխանատու անձի կողմից պետք է կատարվի նշում` «Բոլոր թանկարժեք մետաղները և թանկարժեք քարերը, ինչպես նաև թանկարժեք մետաղներից ու թանկարժեք քարերից պատրաստված իրերն ստուգված, պիտակավորված և կապարակնքված են կոմիտեի կողմից, որոնք իմ կողմից ընդունվում են պատասխանատու պահպանության»: Նյութական պատասխանատու անձի ստորագրությունից հետո կոմիտեի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցներն իրենց ստորագրությամբ վավերացնում են նյութական պատասխանատու անձի կողմից իրերի ընդունումը, որից հետո կոմիտեի գլխավոր քարտուղարն իր ստորագրությամբ հաստատում է իրերի ընդունման փաստը: Նյութական պատասխանատու անձ է համարվում կոմիտեում իրերի պահպանության համար քաղաքացիական ծառայողի պաշտոնի անձնագրով պատասխանատու պաշտոնատար անձը, որի հետ կնքվում է լիակատար նյութական պատասխանատվության մասին պայմանագիր:

17. Իրերը հաշվառվում են ըստ մետաղների տեսակների, քարերի տեսակների, դրանց կշռի, քանակի, մետաղի դեպքում` հարգի, մաքուր և խառնուրդային (լիգատուրային) կշիռների, քարերի դեպքում` նաև ըստ որակական բնութագրերի: Իրերը հաշվառվում են նաև արժեքային արտահայտությամբ: Հաշվապահական սկզբնական փաստաթղթերը, դրանց կազմվելուց հետո 5-օրյա ժամկետում, ներկայացվում են կոմիտեի աշխատակազմի հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչություն` կոմիտեի աշխատակազմի հաշվեկշռում արտացոլման համար:

18. Իրերի հանձնում-ընդունումը մի նյութական պատասխանատու անձից մյուսին կատարվում է դրանց պահպանման վայրում և ձևակերպվում հանձնման-ընդունման ակտով:

19. Պատասխանատու պահպանություն իրականացնող կազմակերպություններում իրերը պահպանվում են կնքված պայմանագրի դրույթներին համապատասխան չհրկիզվող պահարաններում, մետաղյա արկղերում կամ համապատասխան պահուստներում, որոնք պետք է նյութական պատասխանատու անձի և համապատասխան ստորաբաժանման ղեկավարի կողմից զմռսակնքված կամ կապարակնքված լինեն: Չհրկիզվող պահարանները, մետաղյա արկղերը կամ համապատասխան պահուստները բացվում և փակվում են կոմիտեի ներկայացուցչի ներկայությամբ:

20. Համապատասխան կազմակերպությունում պահեստավորված իրերը պահպանվում են հատուկ պահոցներում, որոնք պետք է բավարարեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի N 145-Ն որոշմամբ հաստատված` «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» N 1 կանոնակարգով նախատեսված` դրամապահոցին ներկայացվող պահանջները:

21. Հաշվառման համակարգի իրերը գույքագրվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սահմանված կարգով:

22. Հաշվառման համակարգի իրերը Հայաստանի Հանրապետության տարածքում մեկ վայրից մյուս վայր փոխադրվում են նյութական պատասխանատու անձի միջոցով` «Ինկասացիայի մասին» օրենքին համապատասխան:

23. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս իրերը տեղափոխվում են դրանց պարտադիր ապահովագրմամբ:

24. Հաշվառման համակարգի իրերի տեղաբաշխումը դրանց պատասխանատու պահպանումն իրականացնող կազմակերպություններում կատարում է կոմիտեն։ Կոմիտեն նաև կայացնում է գտնվելու վայրի որոշում՝ առաջնորդվելով գույքի արդյունավետ կառավարման, հաշվառման թափանցիկության և նպատակային օգտագործման սկզբունքներով:

25. Պատասխանատու պահպանման հանձնվող իրերի անվանացանկը, ծավալը, քաշը, որակը, գինը, պահպանման ժամկետները և պատասխանատու պահպանման ծառայության դիմաց վճարման կարգը սահմանվում են պայմանագրով:

26. Կոմիտեն տեղաբաշխման և գտնվելու վայրերը որոշելու շրջանակներում իրականացնում է նաև հետևյալ գործառույթները՝

1) սահմանում է գույքի տեղաբաշխման մեխանիզմները՝ ըստ իրավասու մարմինների ներկայացրած հիմնավոր առաջարկների և կարիքների.

2) որոշում է պահպանման վայրերը՝ հիմնվելով անվտանգության չափանիշների, նյութատեխնիկական հնարավորությունների և կազմակերպական կառուցվածքի վրա.

3) կայացնում է որոշումներ տեղաբաշխման, վերադարձի կամ վերաբաշխման վերաբերյալ.

4) իրականացնում է վերահսկողություն՝ գույքի փաստացի գտնվելու վայրի, օգտագործման նպատակահարմարության և հաշվետվությունների ճշգրտության նկատմամբ:

27. Գույքի գտնվելու վայրի կամ օգտագործման նպատակային բնույթի ցանկացած փոփոխություն կատարվում է կոմիտեի գրավոր համաձայնությամբ:

28. Յուրաքանչյուր միավոր գույքի համար պարտադիր է ունենալ համապատասխան գտնվելու վայր, ինչպես նաև տեղեկատվություն պահպանման վայրի, պատասխանատու անձի և ստացման/հանձնման ամսաթվի վերաբերյալ:

29. Տեղաբաշխման կամ գտնվելու վայրի ցանկացած փոփոխություն արձանագրվում է համապատասխան հրամանով կամ փոխանցման ակտով:

30. Հաշվառման մատյանում գույքի տեղաբաշխումը, պահպանումն ու պաշտոնական գրանցումն իրականացվում են բացառապես կոմիտեի կողմից՝ հիմնվելով հետևյալ գործոնների վրա՝

1) համապատասխանությունը տվյալ կազմակերպության գործառույթներին և իրավասություններին.

2) անվտանգության և տեխնիկական պահպանման պայմանների առկայությունը.

3) կառավարման արդյունավետության և ռիսկերի վերլուծության արդյունքները.

4) նախկինում ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարումը:

31. Գույքի տեղաբաշխման ժամանակ կոմիտեն կազմում է տեղաբաշխման ակտ, որը ներառում է՝

1) գույքի պետական պատկանելիության ամրագրումը.

2) դրա ժամանակավոր պահպանումն ու օգտագործումը համապատասխան կազմակերպության կողմից.

3) պատասխանատու անձի նշանակումը (անունը, պաշտոնը, ստորագրությունը).

4) պահպանման ժամկետը, պայմանները և վերահսկողության մեխանիզմները:

32. Գույքի տեղաբաշխման ու վերաբաշխման կամ օգտագործման նպատակի փոփոխության առաջարկները ներկայացվում են կոմիտե՝ հիմնավորված գրությամբ։ Վերջնական որոշումն ընդունվում է կոմիտեի կողմից՝ համապատասխան իրավական ընթացակարգով:

33. Պատասխանատու պահպանումն իրականացնող կազմակերպությունները`

1) իրավունք ունեն կոմիտեից պահանջելու պատասխանատու պահպանման հանձնվող իրերը բնութագրող փաստաթղթերի պատճենները.

2) իրավունք չունեն երրորդ անձի հետ ինքնուրույն կնքելու պատասխանատու պահպանման հանձնված իրերի օտարման, փոխանակման կամ որևէ այլ գործարք.

3) պատասխանատվություն են կրում պատասխանատու պահպանման հանձնված իրերի անձեռնմխելիության, դրանց քանակական և որակական պահպանության համար.

4) իրավունք ունեն ստանալու կոմիտեի կողմից իրերին առնչվելու իրավունք ունեցող անձանց մասին տեղեկատվություն (անուն, ազգանուն, իրերի զննության կամ այլ գործողություն կատարելու իրավասությունը հավաստող` կոմիտեի կողմից տրված լիազորագիր և համապատասխան պայմանագրով նախատեսված այլ տեղեկատվություն): Նշված անձանց ցանկը հաստատում է կոմիտեի նախագահը.

5) պարտավոր են ապահովել գույքի խիստ հաշվառումը, անվտանգությունը և նպատակային օգտագործումը, եթե դրանք սահմանված են համապատասխան իրավական ակտով կամ պայմանագրով.

6) կոմիտե ներկայացնել պարբերական տեղեկատվություն՝ ըստ սահմանված ժամանակացույցի.

7) անհամապատասխանության, կորուստների կամ վնասման դեպքերում անհապաղ տեղեկացնել կոմիտեին և նախաձեռնել համապատասխան քննություն.

8) ունեն թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի բնագավառը կարգավորող օրենսդրությանը չհակասող համապատասխան պայմանագրերով կնքված այլ իրավունքներ ու պարտականություններ:

34. Հաշվառման համակարգի իրերը պետության արտադրական, ֆինանսական, գիտական, մշակութային, ներդրումային և այլ կարիքները հոգալու համար կարող են օտարվել կոմիտեի կողմից` «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքին և պետական գույքային հարաբերությունները կանոնակարգող իրավական ակտերին համապատասխան։

35. Հաշվառման համակարգի իրերը կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա՝ պետության արտադրական, ֆինանսական, գիտական, մշակութային, ներդրումային և այլ կարիքները հոգալու համար:

 

Ձև N 1

 

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ, ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ԵՎ ՄԱՏՅԱՆՆԵՐԻ

 

 ՄԱՏՅԱՆ

 

ԹԱՆԿԱՐԺԵՔ ____________________________________ ՀԱՇՎԱՌՄԱՆ

(մետաղների, իրերի, քարերի)

 

               
 

Անվանումը, գտնվելու վայրը /իրավաբանական անձանց դեպքում/
Բնակության, հաշվառման վայրի հասցեն /ֆիզիկական անձանց դեպքում/

_________________________

Լիազոր մարմնի անվանումը

_________________________

Հասցեն, հեռախոսը

_________________________

Բաժինը

_________________________

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ

ամիսը

 

NN
ը/կ

Մե-տաղի անվա-նումը

ՄՈՒՏՔ

ԵԼՔ

ՄՆԱՑՈՐԴ
առ 01. ________

   

Քա-նակը

Քաշը

Հարգը

Լարի տեսք ունենալու դեպքում լրացվում է տրա-մագիծը, իսկ թիթեղի դեպքում՝ հաս-տութ-յունը

Գինը

Քա-նակը

Քաշը

Հարգը

Լարի տեսք ունենալու դեպքում լրացվում է տրա-մագիծը, իսկ թիթեղի դեպքում՝ հաս-տութ-յունը

Գինը

Քա-նակը

Քաշը

Հարգը

Լարի տեսք ունենալու դեպքում լրացվում է տրա-մագիծը, իսկ թիթեղի դեպքում՝ հաս-տութ-յունը

Գինը

1.

                               

2.

                               

3.

                               

4.

                               

5.

                               

6.

                               

7.

                               

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏ

 

NN

ը/կ

Գույք. հա-մարը

Ամսաթիվը և հիմքը

Փորձ. ակտի հա-մարը

Մետաղի անվա-նումը

ՄՈՒՏՔ

ԵԼՔ

ՄՆԱՑՈՐԴ
առ 01. _______

Քա-նակը

Քաշը

Հարգը

Գինը

Քա-նակը

Քաշը

Հարգը

Գինը

Քա-նակը

Քաշը

Հարգը

Գինը

1.

                               

2.

                               

3.

                               

4.

                               

5.

                               

6.

                               

7.

                               

8.

                               

9.

                               

10.

                               

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ

ամիսը

 

NN
ը/կ

Քարի անվա-նումը

ՄՈՒՏՔ

ԵԼՔ

ՄՆԱՑՈՐԴ

առ 01. ______

Քա-նակը

Քաշը
(կա-րատ)

Որակ.
տվյալ-ները

Նիստա-վորման ձևը

Գինը

Քա-նակը

Քաշը
(կա-րատ)

Որակ.
տվյալ-ները

Նիստա-վորման ձևը

Գինը

Քա-նակը

Քաշը
(կա-րատ)

Որակ.
տվյալ-ները

Նիստա-վորման ձևը

Գինը

1.

                               

2.

                               

3.

                               

4.

                               

5.

                               

6.

                               

7.

                               

8.

                               

9.

                               

10.

                               

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏ

 

NN
ը/կ

Գույք. հա-մարը

Ամսա-թիվը և հիմքը

Փորձ. ակտի հա-մարը

Քարի անվա-նումը

ՄՈՒՏՔ

ԵԼՔ

ՄՆԱՑՈՐԴ
առ 01. _______

Քա-նակը

Քաշը
(կա-րատ)

Որակ.
տվյալ-ները

Գինը

Քա-նակը

Քաշը
(կա-րատ)

Որակ.
տվյալ-ները

Գինը

Քա-նակը

Քաշը
(կա-րատ)

Որակ.
տվյալ-ները

Գինը

1.

                               

2.

                               

3.

                               

4.

                               

5.

                               

6.

                               

7.

                               

8.

                               

9.

                               

10.

                               

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ՔԱՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿԱԳԻՐ

 

NN
ը/կ

Ամսաթիվը
և հիմքը

Փորձ. ակտի
համարը

Իրի անվանումը

Մետաղի
անվանումը

Քարի
անվանումը

Քանակը
հատ

Քաշը
գր/կարատ

Նիստա-վորման ձևը

Գումարը
դրամ

1.

                 

2.

                 

3.

                 

4.

                 

5.

                 

6.

                 

7.

                 

8.

                 

9.

                 

10.

                 

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ

ամիսը

 

NN

ը/կ

Իրի անվա-նումը

ՄՈՒՏՔ

ԵԼՔ

ՄՆԱՑՈՐԴ
առ 01. _______

Քա-նակը

Քաշը

Հարգը

Ներ-դիրը

Գինը

Քա-նակը

Քաշը

Հարգը

Ներ-դիրը

Գինը

Քա-նակը

Քաշը

Հարգը

Ներ-դիրը

Գինը

1.

                               

2.

                               

3.

                               

4.

                               

5.

                               

6.

                               

7.

                               

8.

                               

9.

                               

10.

                               

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏ

 

NN
ը/կ

Գույք. հա-մարը

Ամսա-թիվը և հիմքը

Փորձ. ակտի հա-մարը

Իրի անվա-նումը

ՄՈՒՏՔ

ԵԼՔ

ՄՆԱՑՈՐԴ
առ 01. ______

Քա-նակը

Քաշը

Հարգը

Ներ-դիրը

Գինը

Քա-նակը

Քաշը

Հարգը

Ներ-դիրը

Գինը

Քա-նակը

Քաշը

Հարգը

Ներ-դիրը

Գինը

1.

                                     

2.

                                     

3.

                                     

4.

                                     

5.

                                     

6.

                                     

7.

                                     

8.

                                     

9.

                                     

10.

                                     

Հ Ա Շ Վ Ա Ռ Մ Ա Ն  Ց ՈՒ Ց Ա Կ

 

ՄՆԱՑՈՐԴ

 

NN
ը/կ

Կոդը

Գույք.
համարը

Իրերի անվանումը

Քանակը
հատ

Հարգը

Քաշը
գրամ

Քարերը
(ներդիր)

Գինը
դրամ

1

2

3

4

5

6

7

8

9

                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 

Հ Ա Շ Վ Ա Ռ Մ Ա Ն  Ց ՈՒ Ց Ա Կ

 

ՄՈՒՏՔ

 

NN
ը/կ

Կոդը

Գույք.
համարը

Իրերի անվանումը

Քանակը
հատ

Հարգը

Քաշը
գրամ

Քարերը
(ներդիր)

Գինը դրամ

1

2

3

4

5

6

7

8

9

                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 

 Հ Ա Շ Վ Ա Ռ Մ Ա Ն  Ց ՈՒ Ց Ա Կ

 

ԵԼՔ

 

NN
ը/կ

Կոդը

Գույք.
համարը

Իրերի անվանումը

Քանակը
հատ

Հարգը

Քաշը
գրամ

Քարերը
(ներդիր)

Գինը
դրամ

1

2

3

4

5

6

7

8

9

                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ, ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՀԱՄԱՁՈՒԼՎԱԾՔՆԵՐԻ ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿԱՆՔ

 

______________________թ. համար

 

(գրամ)

 

Ելքեր տեխնիկական ընդհանուր քաշով

Իրի
անվանումը

Ամսաթիվը
և հիմքը

Համա-
ձուլվածքը

Այդ թվում`

Pt

Rh

Pd

Ir

Ոսկի

Արծաթ

Քանակ

Զարդ
(քաշը)

Մետաղ

Քանակ

Զարդ
(քաշը)

Մետաղ

1.

                         

2.

                         

3.

                         

4.

                         
                           
                           
                           
                           

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ, ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՀԱՄԱՁՈՒԼՎԱԾՔՆԵՐԻ ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿԱՆՔ

 

______________________թ. համար

 

(գրամ)

 

Մուտքեր տեխնիկական ընդհանուր քաշով

Իրի
անվանումը

Ամսաթիվը
և հիմքը

Համա-
ձուլվածքը

Այդ թվում`

Pt

Rh

Pd

Ir

Ոսկի

Արծաթ

Քանակ

Զարդ
(քաշը)

Մետաղ

Քանակ

Զարդ
(քաշը)

Մետաղ

1.

                         

2.

                         

3.

                         

4.

                         
                           
                           
                           

 

Ձև N 2

 

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ

 

Պետական գույքի կառավարման կոմիտեի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները մի կողմից (այսուհետ` Ընդունող), և —————————————————————————————— մյուս կողմից (այսուհետ` Հանձնող), ստորագրեցին սույն ակտն այն մասին, որ Հանձնողը հանձնեց, իսկ Ընդունողն ընդունեց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը հանձնվող՝ պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերը (այսուհետ՝ իրեր)։

Թանկարժեք մետաղների համար՝

անվանումը —————————

հարգը ——————————

քաշը ——————————

տրամագիծը ——————————

(եթե թանկարժեք մետաղը լարի տեսքով է)

hաստությունը ——————————

(եթե թանկարժեք մետաղը թիթեղի տեսքով է)

Թանկարժեք քարերի համար`

անվանումը —————————

քանակը ——————————

կշիռը (կարատ) ——————————

որակը ——————————

նիստավորման ձևը ——————————

Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի համար`

իրի նկարագիրը —————————

մետաղի տեսակը ——————————

կշիռը ——————————

հարգը ——————————

Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի վրա թանկարժեք քարերի առկայության դեպքում`

անվանումը —————————

քանակը ——————————

կշիռը (կարատ) ——————————

որակը ——————————

նիստավորման ձևը ——————————

այլ քարերի դեպքում`

դրանց նկարագրությունը

(անվանումը, քանակը, չափերը և այլ որակական հատկանիշներ):

 

Իրերը հանձնեց

 

_______________

 

_____________

(ստորագրությունը)

Կ.Տ.

Իրերն ընդունեց

 

Համապատասխան ստորաբաժանման կազմը

 

_______________

_______________

___ _____________ ___ թ.

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան