ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 245
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.04.1995-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/4, ապրիլ 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.04.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.04.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 ապրիլի 1995 թ. N 245

Քաղ. Երևան

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետության տնտեսության և բնակչության էլեկտրաէներգիայի կարիքներն առավել ապահովելու անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սկսել Հայկական ատոմային էլեկտրակայանի առաջին էներգաբլոկի վերագործարկման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները:

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը`

ա) մինչև 1995 թվականի մայիսի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայկական ատոմային էլեկտրակայանի առաջին էներգաբլոկի վերագործարկման կազմակերպչական միջոցառումների պլանը.

բ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ մինչև 1995 թվականի սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայկական ատոմային էլեկտրակայանի առաջին էներգաբլոկի վերագործարկման ֆինանսական ծրագրերը:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան