ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
8 օգոստոսի 2019 թվականի |
թիվ 31 |
քաղ. Չոլպոն-Աթա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՌԱԿԱ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հեռակա քվեարկության հարցերի ցանկը։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տ.Ս. Սարգսյանին՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հեռակա քվեարկության հարցերի՝ սույն կարգադրությամբ հաստատված ցանկը սահմանված կարգով ուղարկել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նախագահին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներին։
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի օգոստոսի 8-ի թիվ 31 կարգադրությամբ |
ՑԱՆԿ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հեռակա քվեարկության հարցերի
1. Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սինգապուրի Հանրապետության ՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի և Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սինգապուրի Հանրապետության ՝ մյուս կողմից, միջև համապարփակ տնտեսական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի ստորագրման մասին:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|