|
17 դեկտեմբերի 2019 թվականի |
թիվ 203 |
քաղ. Մոսկվա |
«ՑԱԾՐ ՀԱՐՍՏԱՑՎԱԾ ՈՒՐԱՆԻ ԵՎ ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԲԵՌՆԱՐԿՂԵՐԻ ՄԱՍՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ «Ցածր հարստացված ուրանի և փաթեթավորման տրանսպորտային բեռնարկղերի մասով Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ՑԱԾՐ ՀԱՐՍՏԱՑՎԱԾ ՈՒՐԱՆԻ ԵՎ ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԲԵՌՆԱՐԿՂԵՐԻ ՄԱՍՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ կետին, 221-րդ հոդվածի 2-րդ կետին և 222-րդ հոդվածի 7-րդ կետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումներում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 20 թվականի ի թիվ որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ,
որոնք կատարվում են Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումներում
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 375 որոշմամբ հաստատված՝ ապրանքների այն կատեգորիաների ցանկը, որոնց համար սահմանվում են ժամանակավոր ներմուծման ավելի երկար վերջնաժամկետներ, քան Մաքսային միության մաքսային օրենսգրքով սահմանված վերջնաժամկետները, լրացնել հետևյալ բովանդակությամբ 17-րդ և 18-րդ դիրքերով՝
|
«17. Ուրանի հեքսաֆտորիդի ձևով ցածր հարստացված ուրան (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2844 20 350 0 ծածկագիր)՝ 90 տոննայից ոչ ավելի ծավալով, որը նշված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 109 որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների կատեգորիաների ցանկի 9-րդ կետում, որոնց «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ժամանակավոր գտնվելը և օգտագործելը թույլատրվում է առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու |
Առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու՝ ժամանակավոր գտնվելու և օգտագործելու ժամկետով` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 109 որոշմամբ հաստատված այն ապրանքների կատեգորիաների ցանկի 9-րդ կետին համապատասխան, որոնց «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ժամանակավոր գտնվելը և օգտագործելը թույլատրվում է առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու |
|
18. Փաթեթավորման տրանսպորտային բեռնարկղեր (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8609 00 900 9 ծածկագիր)` նախատեսված 90 տոննայից ոչ ավելի ծավալով ուրանի հեքսաֆտորիդի ձևով ցածր հարստացված ուրանի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2844 20 350 0 ծածկագիր) տրանսպորտային փոխադրման և պահպանման համար, որոնք նշված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 109 որոշմամբ հաստատված այն ապրանքների կատեգորիաների ցանկի 10-րդ կետում, որոնց «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ժամանակավոր գտնվելը և օգտագործելը թույլատրվում է առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու |
Առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու՝ ժամանակավոր գտնվելու և օգտագործելու ժամկետով` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 109 որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների կատեգորիաների ցանկի 10-րդ կետին համապատասխան, որոնց «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ժամանակավոր գտնվելը և օգտագործելը թույլատրվում է առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու: |
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20–ի թիվ 109 որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների կատեգորիաների ցանկը, որոնց ժամանակավոր գտնվելը և օգտագործումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում` «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան, թույլատրվում է առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման, լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ և 10-րդ կետերով՝
«9. Ուրանի հեքսաֆտորիդի ձևով ցածր հարստացված ուրան (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2844 20 350 0 ծածկագիր)՝ 90 տոննայից ոչ ավելի ծավալով, որը Ղազախստանի Հանրապետության տարածք է ներմուծվում «Ղազախստանի Հանրապետությունում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ցածր հարստացված ուրանի բանկի ստեղծման մասին» Ղազախստանի Հանրապետության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև 2015 թվականի օգոստոսի 27-ի համաձայնագրին համապատասխան՝ պայմանով, որ նման ցածր հարստացված ուրանը ներմուծվում է բացառապես Ղազախստանի Հանրապետության տարածքում պահվելու նպատակով:
Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ցածր հարստացված ուրանի ժամանակավոր գտնվելու և օգտագործման առավելագույն ժամկետն է՝ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման՝ մինչև նշված համաձայնագրի գործողության ժամկետի ավարտը:
10. Փաթեթավորման տրանսպորտային բեռնարկղերը (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8609 00 900 9 ծածկագիր), որոնք նախատեսված են Ղազախստանի Հանրապետության տարածք «Ղազախստանի Հանրապետությունում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ցածր հարստացված ուրանի բանկի ստեղծման մասին» Ղազախստանի Հանրապետության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև 2015 թվականի օգոստոսի 27-ի համաձայնագրին համապատասխան ներմուծվող ցածր հարստացված ուրանի տրանսպորտային փոխադրման և պահպանման համար՝ պայմանով, որ նման փաթեթավորման տրանսպորտային բեռնարկղերը ներմուծվում են բացառապես սույն ցանկի 9-րդ կետում նշված՝ ցածր հարստացված ուրանը պահելու նպատակով:
Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում փաթեթավորման տրանսպորտային բեռնարկղերի՝ ժամանակավոր գտնվելու և օգտագործման առավելագույն ժամկետը՝ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան, առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման՝ մինչև նշված համաձայնագրի գործողության ժամկետի ավարտն է:»:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|