ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի սեպտեմբերի 11-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1-ին հոդվածով.
«Հոդված 17.1. |
Մշակութային աճուրդների կազմակերպման գործունեության լիցենզիա տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափը |
1․ Մշակութային աճուրդի տան լիցենզիա տրամադրելու համար գանձվում է պետական տուրք՝ տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով։
2․ Մշակութային աճուրդի կազմակերպչի լիցենզիա տրամադրելու համար գանձվում է պետական տուրք՝ տարեկան բազային տուրքի 5000-ապատիկի չափով։»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից ինն ամիս հետո:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. հոկտեմբերի 3 Երևան ՀՕ-279-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հոկտեմբերի 2025 թվական: