Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-279-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.09.29-2025.10.12 Պաշտոնական հրապարակման օրը 06.10.2025
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
11.09.2025
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.07.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2025 թվականի սեպտեմբերի 11-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1-ին հոդվածով.

 

«Հոդված 17.1.

Մշակութային աճուրդների կազմակերպման գործունեության լիցենզիա տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափը

 

1․ Մշակութային աճուրդի տան լիցենզիա տրամադրելու համար գանձվում է պետական տուրք՝ տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով։

2․ Մշակութային աճուրդի կազմակերպչի լիցենզիա տրամադրելու համար գանձվում է պետական տուրք՝ տարեկան բազային տուրքի 5000-ապատիկի չափով։»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից ինն ամիս հետո:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. հոկտեմբերի 3

Երևան

ՀՕ-279-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հոկտեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան