ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 25
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.12.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
04.12.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
04.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

4 դեկտեմբերի 2020 թվականի

թիվ 25

քաղ. Մինսկ 

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության շրջանակներում շինարարության ոլորտում ծառայությունների միասնական շուկայի գործունեությունն ապահովելու վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվությունը`

1. Հաստատել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում շինարարության ոլորտում ծառայությունների միասնական շուկայի գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ միջոցառումների՝ կից ներկայացվող պլանը:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ ապահովել սույն կարգադրությամբ հաստատված պլանով նախատեսված միջոցառումների իրականացումը:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական միջկառավարական խորհրդի

2020 թվականի դեկտեմբերի 4-ի

թիվ 25 կարգադրությամբ

 

ՊԼԱՆ

 

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում շինարարության ոլորտում ծառայությունների միասնական շուկայի գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ միջոցառումների

 

Միջոցառման անվանումը

Կատարման ժամկետը

Կատարողները

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) այնպիսի նորմատիվ իրավական ակտերի ցանկի ձևավորում, որոնցով կարգավորվում է շինարարության ոլորտում ղեկավար տեխնիկական անձնակազմի մասնագիտական որակավորումը՝ Միության շրջանակներում շինարարության ոլորտում ղեկավար տեխնիկական անձնակազմի մասնագիտական որակավորումը փոխադարձաբար ճանաչելու մասին միջազգային պայմանագիր մշակելու նպատակով (առանց ճանաչման գործընթացի անցկացման)

2020 թվականի IV եռամսյակ

Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով), անդամ պետությունների լիազորված մարմիններ

2. Շինարարության ոլորտում ղեկավար տեխնիկական անձնակազմի մասնագիտական որակավորման պահանջների բացահայտում (կրթությունը, աշխատանքային փորձը, վերաորակավորման կամ վերապատրաստման դասընթացներ անցած լինելը, որակավորման քննությունների հանձնումը, մասնագիտացված ռեեստրներում գտնվելը և այլն), որոնք սահմանափակում են տնտեսավարող սուբյեկտի կամ աշխատակցի գործունեության հասանելիությունը՝ Միության շրջանակներում շինարարության ոլորտում ղեկավար տեխնիկական անձնակազմի մասնագիտական որակավորումը փոխադարձաբար ճանաչելու մասին միջազգային պայմանագիր մշակելու նպատակով (առանց ճանաչման գործընթացի անցկացման)

2020 թվականի IV եռամսյակ - 2021 թվականի II եռամսյակ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

3. Շինարարության ոլորտում ղեկավար տեխնիկական անձնակազմի մասնագիտական որակավորումը կարգավորելու մասով լավագույն միջազգային և ազգային փորձերի բացահայտում՝ Միության շրջանակներում շինարարության ոլորտում ղեկավար տեխնիկական անձնակազմի մասնագիտական որակավորումը փոխադարձաբար ճանաչելու մասին միջազգային պայմանագիր մշակելու նպատակով (առանց ճանաչման գործընթացի անցկացման)

2020 թվականի IV եռամսյակ - 2021 թվականի II եռամսյակ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

4. Այն ծառայությունների ոլորտների (ենթաոլորտների) ցանկի մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստում, որոնցում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 110 որոշմամբ հաստատված՝ ծառայությունների միասնական շուկան, շինարարության ոլորտում բոլոր այն ծառայությունների ոլորտների վրա ծառայությունների միասնական շուկայի տարածման նպատակով, որոնք նախատեսված են Միավորված ազգերի կազմակերպության քարտուղարության վիճակագրական հանձնաժողովի կողմից հաստատված՝ Հիմնական արտադրանքի միջազգային դասակարգչով (Central Products Classification)

2020 թվականի IV եռամսյակ - 2021 թվականի II եռամսյակ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

5. Միության շրջանակներում շինարարության ոլորտում ղեկավար տեխնիկական անձնակազմի մասնագիտական որակավորումը փոխադարձաբար ճանաչելու մասին միջազգային պայմանագրի (առանց ճանաչման գործընթացի անցկացման) նախագծի մշակում

2020 թվականի IV եռամսյակ - 2022 թվականի IV եռամսյակ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

6. Միության շրջանակներում շինարարության ոլորտում ղեկավար տեխնիկական անձնակազմի մասնագիտական որակավորումը փոխադարձաբար ճանաչելու մասին միջազգային պայմանագրի (առանց ճանաչման գործընթացի անցկացման) կնքում

2022 թվականի IV եռամսյակ

անդամ պետություններ