ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԱՎԹԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ («ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ») ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 8
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.01.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
11.12.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
11.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.01.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

11 դեկտեմբերի 2018 թվականի

թիվ 8

քաղ. Մինսկ

 

ՆԱՎԹԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ («ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ») ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 23 որոշմանը համապատասխան և հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) հետ համատեղ կատարած՝ նավթային ոլորտում անդամ պետությունների օրենսդրության համեմատական վերլուծության արդյունքները՝

1. Հաստատել կից ներկայացվող՝ նավթային ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման միջոցառումների պլանը («ճանապարհային քարտեզը»):

2. Անդամ-պետություններին՝ ապահովել սույն կարգադրությամբ հաստատված պլանով նախատեսված միջոցառումների իրագործումը և յուրաքանչյուր տարի տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին դրանց իրագործման ընթացքի մասին:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

 բարձրագույն խորհրդի

2020 թվականի դեկտեմբերի 11-ի

թիվ 8 կարգադրությամբ

 

ՊԼԱՆ

 

նավթային ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման միջոցառումների («ճանապարհային քարտեզ»)

 

Միջոցառման անվանումը

Իրակա-նացման ժամկետը

Ակնկալվող արդյունքը

Պատասխանատու կատարողը

Համակատա-րողները

1. Նավթային ոլորտում նորմատիվ իրավական ակտերի մասին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) լիազորված մարմինների կողմից ներկայացված տեղեկատվության վերլուծություն

յուրաքան-չյուր տարի

հաշվետվություն

Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով)

անդամ պետություն-ներ

2. Նավթային ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման իրականացում հետևյալ ուղղություններով՝

յուրա-քանչյուր տարի

անդամ պետությունների օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտեր

անդամ պետություններ

 

ա) Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների մասնակիցների միջև նավթի և նավթամթերքի առևտրի շուկայական մեխանիզմների ապահովում

       

բ) Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների շրջանակներում նավթի և նավթամթերքի տրանսպորտային փոխադրման ծառայությունների նկատմամբ սակագնի գոյացման (գնագոյացման) ընդհանուր սկզբունքների և մեթոդների կիրառում՝ «Բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորման միասնական սկզբունքների և կանոնների մասին» արձանագրությանը («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 20 հավելված) համապատասխան.

       

գ) անդամ պետությունների նավթի և նավթամթերքի արդյունահանման, տրանսպորտային փոխադրման, մատակարարման, վերամշակման և իրացման ոլորտներում ներդրումներ ներգրավելու համար բարենպաստ պայմանների ստեղծում.

       

դ) տնտեսական և էներգետիկ անվտանգության ապահովման մասով անդամ պետությունների ազգային շահերի, ինչպես նաև անդամ պետությունների նավթի և նավթամթերքի ներքին շուկաների գործունեության և զարգացման առանձնահատկությունների հաշվի առնման ապահովում.

       

3. Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման շրջանակներում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման առնչությամբ իրականացվող աշխատանքի մասին փոխադարձ տեղեկացում

յուրա-քանչյուր տարի

 

անդամ պետություններ

Հանձնաժո-ղով

4. Նավթային ոլորտում անդամ պետությունների օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերում կատարված փոփոխությունների վերլուծություն՝ Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման սկզբունքներին դրանց համապատասխանության մասով:

յուրա-քանչյուր տարի

հաշվետվություն

Հանձնաժողով

անդամ պետություն-ներ