ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
17 նոյեմբերի 2020 թվականի |
թիվ 168 |
քաղ. Մոսկվա |
««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1․ Հավանություն տալ ««Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծի վերաբերյալ» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական |
Մ. Մյասնիկովիչ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1․ Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ա. Նովիկով |
Ա. Օվերչուկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 16 հավելված) 40-րդ կետին համապատասխան և հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվությունը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց․
1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումներում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համատեղ մինչև 2024 թվականի հունվարի 1-ն ապահովել Եվրասիական տնտեսական միության իրավունքում ներդաշնակեցված պահանջների սահմանում՝ որևէ անդամ պետության հաշվետվությունների կազմման և հաշվապահական հաշվառման ոլորտում ծառայությունների այն մատակարարների համար, որոնք գործունեությունն իրականացնում են մյուս անդամ պետության տարածքում:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 20 թվականի ի թիվ որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումներում կատարվող
1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 110 որոշմամբ հաստատված՝ ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) ցանկը, որոնցում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործում է ծառայությունների միասնական շուկան, լրացնել հետևյալ բովանդակությամբ 55-րդ կետով՝
«55. Հաշվետվություններ կազմելու և հաշվապահական հաշվառման ոլորտի ծառայություններ (ՀԱԴ՝ 82213, 82219 և 82220)14 հետևյալ առումներով՝
1) հաճախորդի կողմից ներկայացվող տեղեկատվության հիման վրա ֆինանսական հաշվետվությունները (կազմվող հաշվետվությունների արժանահավատությունն այդ դեպքում չի երաշխավորվում), եկամուտների ամփոփագրերը, հաշվեկշռային ամփոփագրերը, հաշվեկշռային ամփոփագրերի հաշիվները կազմելը (բացառությամբ ձեռնարկատիրական գործունեության հարկերի վերաբերյալ հայտարարագրեր կազմելու ծառայությունների).
2) ֆինանսական հաշվետվությունները ստուգելը, գնահատելը և պատրաստելը
3) դրամական արտահայտությամբ կամ չափման այլ միավորով առևտրային գործառնությունները հաշվապահական գրքերում դասակարգելը և գրանցելը.
4) ֆինանսական հաշվետվությունների պատրաստման հետ միասին ներկայացվող՝ ձեռնարկատիրական գործունեության հարկերի վերաբերյալ հարկային հայտարարագրեր կազմելու (լրացնելու) ծառայությունները:»․
լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-րդ և 15-րդ ծանոթագրություններով՝
«14 Գործում է 2025 թվականի հունվարի 1-ից՝ Եվրասիական տնտեսական միության որևէ անդամ պետության հաշվետվությունների կազմման և հաշվապահական հաշվառման ոլորտում ծառայությունների այն մատակարարների համար Եվրասիական տնտեսական միության իրավունքում ներդաշնակեցված պահանջներ սահմանելուց հետո, որոնք գործունեությունն իրականացնում են մյուս անդամ պետության տարածքում:
15 Չի վերաբերում աուդիտի ծառայություններին։»։
2. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 22 որոշմամբ հաստատված՝ հաշվետվությունների կազմման և հաշվապահական հաշվառման ոլորտում ծառայությունների միասնական շուկայի ձևավորման մասով ազատականացման պլանի 9-րդ կետում երկրորդ սյունակում «2021 թվական» բառերը փոխարինել «2025 թվական» բառերով։