ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ 2021-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲԱՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 165
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.11.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
17.11.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.11.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.11.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

17 նոյեմբերի 2020 թվականի

թիվ 165

քաղ. Մոսկվա 

 

««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ 2021-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲԱՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Հավանություն տալ ««Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում 2021-2022 թվականներին վերացման ենթակա բացառումների և սահմանափակումների ցանկի մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կից ներկայացվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«   »        ի 20    թվականի

թիվ

քաղ.

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ 2021-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲԱՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում 2021-2022 թվականներին վերացման ենթակա բացառումների և սահմանափակումների ցանկի մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծին (կից ներկայացվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ա. Նովիկով

Ա. Օվերչուկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«   »        ի 20    թվականի

թիվ

քաղ.

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ 2021-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲԱՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում 2021-2022 թվականներին վերացման ենթակա բացառումների և սահմանափակումների ցանկը (այսուհետ՝ ցանկ)։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համատեղ նախապատրաստել 2021-2022 թվականների համար Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում բացառումների և սահմանափակումների վերացմանն ուղղված միջոցառումների պլանի («ճանապարհային քարտեզի») (այսուհետ՝ պլան) նախագիծը՝ ցանկի համաձայն և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։

3. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ մինչև 2021 թվականի փետրվարի 1-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել ցանկին համապատասխան բացառումների և սահմանափակումների վերացմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ առաջարկներ, որոնք պետք է ներառվեն պլանում։

4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով անդամին (նախարարին)՝ ապահովել ցանկում ներառված բացառումների և սահմանափակումների վերացման մշտադիտարկումը:

5. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին զեկուցել սույն կարգադրության կիրարկման ընթացքի մասին։

6. Ուժը կորցրած ճանաչել «2018-2019 թվականների համար Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում բացառումների ու սահմանափակումների վերացմանն ուղղված միջոցառումների պլանի («ճանապարհային քարտեզի») մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 17 կարգադրությունը։

7. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական միջկառավարական

խորհրդի 20  թվականի   ի

թիվ   կարգադրության

 

ՑԱՆԿ

 

Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում 2021-2022 թվականներին վերացման ենթակա բացառումների և սահմանափակումների

 

Բացառումները

 

1. Անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից տրամադրված՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված գիտական աստիճանների և գիտական կոչումների վերաբերյալ փաստաթղթերի ճանաչման ընթացակարգը, որն անհրաժեշտ է, որ անցնեն Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) աշխատավորները:

 

Սահմանափակումները

 

2. Միության մաքսային տարածք տոհմային կենդանիներ ներմուծելու, արտահանելու և տեղափոխելու պայմանների նկատմամբ, ինչպես նաև անդամ պետությունների կողմից տոհմային կենդանիների ծագումը և տոհմային արժեքը հաստատող փաստաթղթերի փոխադարձ ճանաչման նկատմամբ միասնական պահանջների բացակայությունը։

3. Բանկային այն երաշխիքների օգտագործման հնարավորության բացակայությունը, որոնք մեկ անդամ պետության ռեզիդենտ բանկերի կողմից տրամադրվել են որպես պետական (համայնքային) գնումներին մասնակցության հայտի ապահովում և պայմանագրի կատարման ապահովում՝ մյուս անդամ պետության պատվիրատուների կողմից պետական (համայնքային) գնումներ կատարվելիս։

4. Լիազորված մարմինների կողմից Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ հսկողության և վերահսկողության միջոցառումներ իրականացվելիս լիազորված մարմինների փոխգործակցության համար, ինչպես նաև Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ հսկողության և վերահսկողության միջոցառումների անցկացման արդյունքներով անդամ պետությունների միջև ծագող վիճելի հարցերի ուսումնասիրման և կարգավորման համար օրենսդրական հիմքերի բացակայությունը։

5. Միության տեխնիկական կանոնակարգերով, միջպետական և ազգային (պետական) ստանդարտներով, ինչպես նաև հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդաբանությամբ սահմանված պարտադիր պահանջների կատարման բավարար ապահովման բացակայությունը՝ կապված դրանց ոչ արդիական լինելու և (կամ) բացակայության հետ։

6. Այն արտադրանքի առանձին տեսակների մասով միասնական պարտադիր պահանջների բացակայությունը, որը ներառված է Արտադրանքի միասնական ցանկում, որի առնչությամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ (հաստատված է Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունվարի 28-ի թիվ 526 որոշմամբ)։