ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
17 նոյեմբերի 2020 թվականի |
թիվ 164 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ՊԵՏԱԿԱՆ (ՄՈՒՆԻՑԻՊԱԼ) ԳՆՈՒՄՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՌԵԵՍՏՐ ՎԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով եվրասիական արդյունաբերական ապրանքների ռեեստր վարելու համար արդյունաբերության պետական տեղեկատվական համակարգն օգտագործելու մասին» կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
« » -ի 2020 թվականի |
թիվ |
քաղ. |
ՊԵՏԱԿԱՆ (ՄՈՒՆԻՑԻՊԱԼ) ԳՆՈՒՄՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՌԵԵՍՏՐ ՎԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական միջկառավարական խորհրդի 2020 թվականի հուլիսի 17-ի թիվ 18 կարգադրությունն իրագործելու նպատակով՝
1. Դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ մինչև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համապատասխան տեղեկատվական ռեսուրսը շահագործման հանձնելը` պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով եվրասիական արդյունաբերական ապրանքների ռեեստրի (այսուհետ՝ ռեեստր) վարումը արդյունաբերության պետական տեղեկատվական համակարգի հարթակում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից կազմակերպվելու խնդրանքով։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ կազմակերպել Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության հետ ռեեստրի վարման հարցերով, այդ թվում՝ ռեեստրի հետ աշխատելու կանոնակարգի սահմանում նախատեսող, համագործակցության մասին համաձայնագիր կնքելու աշխատանքները։
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ա. Նովիկով |
Ա. Օվերչուկ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|