ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
22 սեպտեմբերի 2020 թվականի |
թիվ 130 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՍԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի դեպարտամենտների պաշտոնատար անձանց մասով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հավասար ներկայացվածության սկզբունքի իրագործման մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական |
Մ. Մյասնիկովիչ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի դեպարտամենտների պաշտոնատար անձանց մասով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հավասար ներկայացվածության սկզբունքի իրագործման մասին
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 9-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի դեպարտամենտների պաշտոնատար անձանց մասով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հավասար ներկայացվածության սկզբունքի իրագործման նպատակով` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եթե Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություն) համար անհրաժեշտություն է առաջանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) դեպարտամենտների պաշտոնատար անձանց այն պաշտոնների բաշխման փոփոխության առումով, որոնց մասով նախկինում անդամ պետությունների միջև պայմանավորվածություններ էին ձեռք բերվել (այսուհետ՝ պաշտոնների բաշխման փոփոխություն), ապա համապատասխան անդամ պետությունը պաշտոնների բաշխման փոփոխության վերաբերյալ առաջարկություն է ներկայացնում Հանձնաժողով՝ հաշվի առնելով անդամ պետությունների հավասար ներկայացվածության սկզբունքը (այսուհետ՝ նախաձեռնող առաջարկ)։
2. Հանձնաժողովը՝ նախաձեռնող առաջարկն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում աշխատանք է կատարում «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի, Միության մարմինների ակտերի դրույթներին նախաձեռնող առաջարկի համապատասխանությունը որոշելու ուղղությամբ և անդամ պետություններ է ուղարկում նախաձեռնող առաջարկը՝ կատարված աշխատանքի արդյունքների հետ միասին։
3. Անդամ պետությունները՝ սույն որոշման 2-րդ կետում նշված տեղեկատվությունն ուղարկելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում, Հանձնաժողով նախաձեռնող առաջարկի վերաբերյալ դիրքորոշման մասին տեղեկատվություն են ներկայացնում։
4. Հանձնաժողովի կոլեգիան, սահմանված կարգին համապատասխան, քննարկում է նախաձեռնող առաջարկը՝ հաշվի առնելով սույն որոշման 3-րդ կետում նշված դիրքորոշումները և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգին համապատասխան, առաջարկ է ներկայացնում Հանձնաժողովի խորհրդի նիստի օրակարգում հարցն ընդգրկելու վերաբերյալ՝ վերջնական որոշում ընդունելու համար։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Է. Ասրանդիև |
Ա. Օվերչուկ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|