ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
23 նոյեմբերի 2020 թվականի |
թիվ 26 |
քաղ. Մինսկ |
ՊԵՏԱԿԱՆ (ՄՈՒՆԻՑԻՊԱԼ) ԳՆՈՒՄՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական միջկառավարական խորհրդի 2020 թվականի հուլիսի 17-ի թիվ 18 կարգադրությունն իրագործելու նպատակներով՝
1. Դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արդյունաբերական ապրանքների եվրասիական ռեեստրի (այսուհետ՝ ռեեստր) վարումը նախքան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համապատասխան տեղեկատվական ռեսուրսը շահագործման հանձնելն արդյունաբերության պետական տեղեկատվական համակարգի հարթակում կազմակերպելու խնդրանքով։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝
կազմակերպել Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության հետ ռեեստրի վարման հարցերով համագործակցության մասին համաձայնագիր կնքելու աշխատանքները, որն այդ թվում նախատեսում է ռեեստրի հետ աշխատանքի կանոնակարգի սահմանում.
մշակել և մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը շահագործման մեջ դնել ռեեստրի վարման համար սեփական տեղեկատվական ռեսուրսը։
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ա. Նովիկով |
Ա. Օվերչուկ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|