ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ««ԱՇԽԱՏԱՆՔ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ» ՈՐՈՆՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳ» ՆԱԽԱԳԾԻ ԱՆՁՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 155
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.10.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
27.10.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
27.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.10.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

27 հոկտեմբերի 2020 թվականի

թիվ 155

քաղ. Մոսկվա

 

««ԱՇԽԱՏԱՆՔ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ» ՈՐՈՆՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳ» ՆԱԽԱԳԾԻ ԱՆՁՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ «««Աշխատանք առանց սահմանների» որոնման միասնականացված համակարգ» նախագծի անձնագրում փոփոխություն կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր

պաշտոնակատար`

Վ. Նազարենկո

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«     »        -ի 20   թվականի

թիվ

քաղ.

 

««Աշխատանք առանց սահմանների» որոնման միասնականացված համակարգ» նախագծի անձնագրում փոփոխություն կատարելու մասին

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի սեպտեմբերի 9-ի «««Աշխատանք առանց սահմանների» որոնման միասնականացված համակարգ» նախագծի իրագործման մասին» թիվ 89 որոշման իրականացման նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 89 որոշմամբ հաստատված՝ ««Աշխատանք առանց սահմանների» որոնման միասնականացված համակարգ» նախագծի անձնագրի 9-րդ բաժինը՝ առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովն իրավատիրոջ իրավունքով անդամ պետությունների ազգային պատվիրատու-համակարգողներին է փոխանցում նշված տիպային ծրագրային ապահովումը, տեխնիկական և շահագործման փաստաթղթերը՝ անդամ պետությունների ազգային տեղեկատվական համակարգերի (ազգային բաղադրիչների) հետ տիպային ծրագրային ապահովման համակարգի և API մեթոդների ինտեգրման աշխատանքներ իրականացնելու և հետագայում անդամ պետությունների ազգային տեղեկատվական համակարգերի (ազգային բաղադրիչների) կազմում այն օգտագործելու նպատակով:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից տիպային ծրագրային ապահովման, նախագծի իրագործման շրջանակներում մշակված՝ տեխնիկական և շահագործման փաստաթղթերի մասով իրավունքների փոխանցումն անդամ պետությունների ազգային պատվիրատու-համակարգողներին իրականացվում է անհատույց հիմունքներով՝ հասարակ (ոչ բացառիկ) լիցենզիա տրամադրելու մասին կնքվող լիցենզային պայմանագրին համապատասխան, և ձևակերպվում է հանձնման-ընդունման ակտով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

 

Ա. Օվերչուկ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան