ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ՝ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ 2021-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 146
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.10.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
20.10.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
20.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.10.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
 
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
 

20 հոկտեմբերի 2020 թվականի

թիվ 146

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ՝ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ 2021-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ «Եվրասիական տնտեսական միության վիճակագրության ոլորտում ինտեգրումը զարգացնելու 2021-2025 թվականների ծրագրի մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի
ժամանակավոր պաշտոնակատար՝

Վ. Նազարենկո

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«    »         ի 20   թվականի

թիվ

քաղ.

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ 2021-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության պաշտոնական վիճակագրական տեղեկությունների ձևավորման և տարածման կարգի մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 4 հավելված) 14-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության վիճակագրության ոլորտում ինտեգրումը զարգացնելու 2021-2025 թվականների ծրագիրը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ա. Օվերչուկ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի՝

20          թվականի

թիվ       որոշմամբ

 

ԾՐԱԳԻՐ

 

Եվրասիական տնտեսական միության վիճակագրության ոլորտում ինտեգրումը զարգացնելու 2021-2025 թվականների

 

Ծրագրի անձնագիրը

Ծրագրի անվանումը՝

Եվրասիական տնտեսական միության վիճակագրության ոլորտում ինտեգրումը զարգացնելու 2021-2025 թվականների ծրագիր

Ծրագրի մշակման հիմքը՝

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագիր («Եվրասիական տնտեսական միության պաշտոնական վիճակագրական տեղեկությունների ձևավորման և տարածման կարգի մասին» արձանագրության (նշված պայմանագրի թիվ 4 հավելված) 14-րդ կետ)

Ծրագրի պատասխանատու

մշակողը՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողով

Ծրագրի համամշակողները՝

Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե,

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ,

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն,

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե,

Բելառուսի Հանրապետության ազգային վիճակագրական կոմիտե,

Բելառուսի Հանրապետության ազգային բանկ,

Բելառուսի Հանրապետության ֆինանսների նախարարություն,

Բելառուսի Հանրապետության պետական մաքսային կոմիտե,

Ղազախստանի Հանրապետության ռազմավարական պլանավորման և բարեփոխումների հարցերով գործակալության ազգային վիճակագրության բյուրո,

Ղազախստանի Հանրապետության ազգային բանկ,

Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն,

Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտե,

Ղրղզստանի Հանրապետության ազգային վիճակագրական կոմիտե,

Ղրղզստանի Հանրապետության ազգային բանկ,

Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն,

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆինանսական շուկայի կարգավորման և վերահսկողության պետական ծառայություն,

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական հարկային ծառայություն,

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական մաքսային ծառայություն,

Պետական վիճակագրության դաշնային ծառայություն,

Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկ,

Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարություն,

Դաշնային գանձապետարան,

Դաշնային հարկային ծառայություն,

Դաշնային մաքսային ծառայություն

Ծրագրի նպատակը՝

Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) պաշտոնական վիճակագրական տեղեկություններն օգտագործողների պահանջմունքների բավարարում՝ միջազգային վիճակագրական ստանդարտների կիրառումն ընդլայնելու հիման վրա

Ծրագրի խնդիրները՝

Միության անդամ պետությունների միջև պաշտոնական վիճակագրական տեղեկությունների համադրելիության մակարդակի բարձրացում,

Միության պաշտոնական վիճակագրական տեղեկությունների հավաքման և տարածման համար դասակարգումների միասնական համակարգի զարգացում,

Միության պաշտոնական վիճակագրական տեղեկությունների հավաքման և տարածման համար թվային տեխնոլոգիաների կիրառման ընդլայնում,

Միության պաշտոնական վիճակագրական տեղեկությունների նպատակային ուղղվածության և գործնական կարևորության բարձրացում,

Միության շրջանակներում վիճակագրության համակարգի ներուժի ամրապնդում,

Միությունում վիճակագրական գործունեության համակարգման բարելավում

Ծրագրի իրականացման ժամկետները՝

2021-2025 թվականներ

Ծրագրի ֆինանսավորման աղբյուրները՝

Միության բյուջե (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեության ապահովման համար նախատեսված միջոցների մասով), Միության անդամ պետությունների բյուջեներ (այն պետական մարմինների, այդ թվում՝ ազգային (կենտրոնական) բանկերի գործունեության ապահովման համար նախատեսված միջոցների մասով, որոնց վերապահված են պաշտոնական վիճակագրական տեղեկությունների ձևավորման գործառույթները)

Ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքները՝

Միության պաշտոնական վիճակագրական տեղեկությունների միջազգային համադրելիության մակարդակի բարձրացում,

Միության պաշտոնական վիճակագրական տեղեկությունների մեթոդաբանական միատեսակության բարձրացում,

Միության վիճակագրական դասակարգումների միասնական համակարգի ձևավորում,

թվային ձևաչափով պաշտոնական վիճակագրական տեղեկությունների փոխանակման գլոբալ գործընթացներին մասնակցություն,

Միության պաշտոնական վիճակագրական տեղեկությունների մեթատվյալների միասնական համակարգի ձևավորում,

Միության պաշտոնական կայքի միջոցով թվային ձևաչափով Միության պաշտոնական վիճակագրական տեղեկությունների տարածում,

ապրանքների, ծառայությունների, աշխատանքի, կապիտալի շուկաների վիճակագրության կատարելագործում,

Միության պաշտոնական վիճակագրական տեղեկությունների ձևավորում նոր բաժինների մասով՝ «կանաչ» տնտեսություն և շրջակա միջավայրի պահպանում, թվային տնտեսություն և այլն,

Միության պաշտոնական վիճակագրական տեղեկությունների կիրառման ընդլայնում՝ ինտեգրացիոն գործընթացների վերլուծության համար,

Միության պաշտոնական վիճակագրական տեղեկություններն օգտագործողների պահանջմունքների բավարարում,

Միությունում վիճակագրական գործունեության իրավական հիմքի զարգացում և վիճակագրության ոլորտում Միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցում

Ծրագրի իրականացման մեխանիզմը՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ Ծրագրի իրականացման համար պատասխանատու դեպարտամենտը կատարում է վիճակագրական գործունեության ընթացիկ կառավարումն ու համակարգումը՝ Ծրագրի իրականացման նպատակով, Ծրագրի իրականացման նկատմամբ հսկողությունը կատարում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Միության անդամ պետությունների պետական մարմինների հետ համատեղ, ներառյալ՝ ազգային (կենտրոնական) բանկերը, որոնց վերապահված են պաշտոնական վիճակագրական տեղեկությունների ձևավորման գործառույթները

Ներածություն

 

Սույն ծրագիրը մշակվել է «Եվրասիական տնտեսական միության պաշտոնական վիճակագրական տեղեկությունների ձևավորման և տարածման կարգի մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 4 հավելված) 14-րդ կետի հիման վրա։

Եվրասիական տնտեսական միության պաշտոնական վիճակագրական տեղեկությունները (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, Միության վիճակագրություն) կարևոր դեր ունեն ժամանակակից հասարակության մեջ՝ կառավարություններին, պետական մարմիններին, բիզնեսին, գիտությանը և քաղաքացիներին ապահովելով օբյեկտիվ ու անկողմնակալ տեղեկատվությամբ, աջակցելով հիմնավորված որոշումների ընդունմանն ու համագործակցությանը։ Տնտեսության գլոբալացումը, ինտեգրացիոն գործընթացները և հասարակական զարգացման նոր ուղղություններն աճող ազդեցություն են ունենում վիճակագրության վրա։ Ի հայտ են գալիս վիճակագրության նոր բաժիններ («կանաչ» տնտեսություն և շրջակա միջավայրի պահպանում, թվային տնտեսություն և այլն)։ Անցում է կատարվում դեպի վիճակագրական տվյալների արտադրության նոր տեխնոլոգիական մակարդակ, որը հնարավորություն է տալիս փոխանակելու և օգտագործելու թվային ձևաչափով տեղեկատվություն։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 34 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության վիճակագրության ոլորտում ինտեգրումը զարգացնելու 2016-2020 թվականների ծրագրի իրականացման ընթացքում ապահովվել է Միության վիճակագրության արտադրությունը 29 բաժինների մասով։

Միության վիճակագրության մեջ տվյալների համադրելիության և լիարժեքության ապահովված մակարդակը հնարավորություն է տալիս մշակելու Միության զարգացման միջազգային համալիր գնահատականներ («Եվրասիական տնտեսական միության տարածաշրջանում կայուն զարգացման բնագավառում նպատակների ապահովման ցուցանիշներ» զեկույցը հրապարակվել է Միության պաշտոնական կայքում)։

Ապահովվել է Միության վիճակագրության ձևավորումը՝ Միության շրջանակներում «չորս ազատությունների» զարգացման վերլուծության համար։ Ի կատարումն Եվրասիական միջկառավարական խորհրդի 2017 թվականի մարտի 7-ի թիվ 1 հանձնարարագրի՝ մշտական հիմունքով իրականացվում է ապրանքների շուկայում փոխադարձ առևտրի վիճակի մասին զեկույցի նախապատրաստում։ Ծառայությունների շուկայի մասով ձևավորվել է ծառայությունների փոխադարձ առևտրի վիճակագրությունը, և մշակվել է Միության ծառայությունների միասնական շուկայի դասակարգումը։ Աշխատանքի շուկայի մասով բարձրացել է Միության անդամ պետություններում (այսուհետ՝ անդամ պետություններ) մարդահամարի ու աշխատուժի վիճակագրական ուսումնասիրությունների տվյալների համադրելիությունը։ Կապիտալի շուկայի մասով ձևավորվում է փոխադարձ ուղղակի ներդրումների, բորսայական առևտրի և Միության ֆինանսական շուկայի սուբյեկտների վերաբերյալ վիճակագրությունը։

Ձևավորվել են Միության վիճակագրության մեթոդաբանական հիմքերը։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կոլեգիայի որոշումներով հաստատվել են Միության վիճակագրությունն ընդհանուր առմամբ և առանձին բաժիններով ձևավորելու մեթոդաբանությունները։ Ընդունվել է միջազգային վիճակագրական դասակարգումների և հավաքական դասակարգման խմբավորումների կիրառման վերաբերյալ Հանձնաժողովի կոլեգիայի ավելի քան 10 հանձնարարական։ Մեթոդաբանական հիմքեր են դրվել թվային տնտեսության վիճակագրության համար։

Սկսվել է Միության վիճակագրության մեջ ժամանակակից թվային տեխնոլոգիաների կիրառումը։ Անդամ պետությունների այն պետական մարմինների, այդ թվում՝ ազգային (կենտրոնական) բանկերի հետ համատեղ, որոնց վերապահված են անդամ պետությունների պաշտոնական վիճակագրական տեղեկությունների ձևավորման գործառույթները (այսուհետ՝ լիազորված մարմիններ), փորձարկվել է ԻՍՕ 17369:2013 «Վիճակագրական տվյալների և մեթատվյալների փոխանակում» միջազգային ստանդարտի (այսուհետ՝ մեթատվյալների ստանդարտ) կիրառումը։ Լիազորված մարմինների կողմից պաշտոնական վիճակագրական տեղեկությունները Հանձնաժողով ներկայացվելու համար ներդրվել են վիճակագիրների «Վիճակագրական հաշվետվություն» անձնական գրասենյակները։

Մինչև 2025 թվականն ընկած ժամանակահատվածի համար Միության վիճակագրության զարգացումը որոշվում է Միության վիճակագրության ոլորտում ինտեգրման ապահովված մակարդակով և անդամ պետությունների ղեկավարների կողմից 2018 թվականի դեկտեմբերի 6-ին ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման մասին» հռչակագրի դրույթների իրագործմամբ։

 

I. Ծրագրի նպատակը և խնդիրները

 

Սույն ծրագրի նպատակն է Միության վիճակագրությունն օգտագործողների պահանջմունքների բավարարումը՝ միջազգային վիճակագրական ստանդարտների կիրառումն ընդլայնելու հիման վրա։

Սույն ծրագրի նպատակին հասնելու համար պետք է լուծվեն հետևյալ խնդիրները.

անդամ պետությունների պաշտոնական վիճակագրական տեղեկությունների համադրելիության մակարդակի բարձրացում.

Միության վիճակագրության հավաքման և տարածման համար դասակարգումների միասնական համակարգի զարգացում.

Միության վիճակագրության հավաքման և տարածման համար թվային տեխնոլոգիաների կիրառման ընդլայնում.

Միության վիճակագրության նպատակային ուղղվածության և գործնական կարևորության բարձրացում.

Միության շրջանակներում վիճակագրության համակարգի ներուժի ամրապնդում.

Միությունում վիճակագրական գործունեության համակարգման բարելավում։

 

II. Ծրագրի իրականացման հիմնական ուղղությունները, ակնկալվող արդյունքներն ու դրանց ապահովման ցուցիչները

 

Սույն ծրագրի խնդիրների իրականացմամբ նախատեսվում է անցկացնել համալիր աշխատանքներ հետևյալ ուղղություններով.

միջազգային վիճակագրական ստանդարտների ներդրում,

Միության վիճակագրական դասակարգումների միասնական համակարգի ձևավորում,

թվային տեխնոլոգիաների կիրառման ընդլայնում,

նոր բաժինների և Միության շրջանակներում ինտեգրման նոր ուղղությունների մասով վիճակագրության զարգացում,

համատեղ միջոցառումների կազմակերպում,

Միությունում վիճակագրական գործունեության իրավական հիմքի զարգացում։

 

1. Միջազգային վիճակագրական ստանդարտների ներդրումը

 

Տվյալ ուղղության շրջանակներում ենթադրվում է անցկացնել վիճակագրության ոլորտում միջազգային ստանդարտների ներդրմանն ուղղված միջոցառումներ։ Միջոցառումների իրականացմամբ պետք է ապահովվեն՝

Միության վիճակագրական ցուցանիշների միջազգային համադրելիության մակարդակի բարձրացումը,

ազգային մակարդակով և Միության շրջանակներում կիրառվող մեթոդաբանությունների ներդաշնակեցումը,

անդամ պետություններում վիճակագրական տվյալների ընդգրկման ամբողջականության բարելավումը,

անդամ պետությունների պաշտոնական վիճակագրական տեղեկությունները ժամանակին Հանձնաժողով ներկայացնելն ապահովելը,

անդամ պետությունների այն պաշտոնական վիճակագրական տեղեկությունների ներկայացվածության բարելավումը, որոնք Հանձնաժողով են ուղարկվում ըստ վիճակագրական ցուցանիշների ցանկի, որը Հանձնաժողովի կողմից հաստատվում է «Եվրասիական տնտեսական միության պաշտոնական վիճակագրական տեղեկությունների ձևավորման և տարածման կարգի մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 4 հավելված) 6-րդ կետին համապատասխան (այսուհետ՝ ցուցանիշների ցանկ),

Միության վիճակագրության ցուցանիշների և բաժինների վերաբերյալ մեթոդաբանական պարզաբանումների և այլ տեղեկատու տեղեկատվության մշակումն ու կատարելագործումը։

Ակնկալվող արդյունքների ապահովումը չափվում է հետևյալ ցուցիչների կիրառմամբ.

այն ցուցանիշների թիվը, որոնց ձևավորումը ներկայացված է միջազգային ստանդարտներին համապատասխան,

այն ցուցանիշների թիվը, որոնց մասով բարելավվել է անդամ պետությունների վերաբերյալ պաշտոնական վիճակագրական տեղեկությունների ընդգրկման ամբողջականությունը,

այն ցուցանիշների թիվը, որոնց մասով բարելավվել է պաշտոնական վիճակագրական տեղեկությունները ժամանակին Հանձնաժողով ներկայացնելը,

այն ցուցանիշների թիվը, որոնց մասով բարելավվել է անդամ պետությունների պաշտոնական վիճակագրական տեղեկությունների ներկայացվածությունը՝ ըստ ցուցանիշների ցանկի,

Հանձնաժողովի կողմից նախապատրաստված մեթոդաբանական և տեղեկատու նյութերը՝ ըստ ցուցանիշների ցանկի և Միության վիճակագրության բաժինների,

այլ ցուցիչներ։

 

2. Միության վիճակագրական դասակարգումների միասնական համակարգի ձևավորումը

 

Տվյալ ուղղության շրջանակներում ենթադրվում է անցկացնել Միության վիճակագրության հավաքման, կուտակման, վերլուծության և տարածման համար օգտագործվող՝ Միության վիճակագրական դասակարգումների միասնական համակարգի հետագա զարգացմանն ուղղված հետևյալ միջոցառումները.

Միության և անդամ պետությունների վիճակագրական պրակտիկայում միջազգային վիճակագրական դասակարգումների, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպության դասակարգումների ներդրում,

միջազգային վիճակագրական դասակարգումների, հավաքական դասակարգման խմբավորումների և մեթատվյալների ստանդարտով նախատեսված այլ մեթատվյալների կիրառման ոլորտի ընդլայնում,

այլ միջոցառումներ:

Միջոցառումների իրականացմամբ պետք է ապահովվեն՝

միջազգային մակարդակով Միության վիճակագրության մեթոդաբանական միատեսակության բարձրացումը,

ազգային մակարդակներով վիճակագրության մեթոդաբանական միատեսակության բարձրացումը։

Ակնկալվող արդյունքների ապահովումը չափվում է հետևյալ ցուցիչների կիրառմամբ.

միջազգային վիճակագրական դասակարգումների, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպության դասակարգումների թիվը, որոնք առաջին անգամ կիրառվել են Միության և անդամ պետությունների վիճակագրական պրակտիկայում,

մեթատվյալների ստանդարտին համապատասխան մշակված՝ միջազգային վիճակագրական այն դասակարգումների և այլ մեթատվյալների թիվը, որոնք առաջին անգամ կիրառվել են Միության և անդամ պետությունների վիճակագրական պրակտիկայում,

միջազգային վիճակագրական դասակարգումների (տեղեկագրքերի)՝ ռուսերենով նախապատրաստված, հարմարեցված տարբերակների թիվը,

մշակված հավաքական դասակարգման խմբավորումների թիվը,

այլ ցուցիչներ։

 

3. Թվային տեխնոլոգիաների կիրառման ընդլայնումը

 

Միության վիճակագրության մեջ թվային տեխնոլոգիաների կիրառման մեթոդաբանական հիմքը մեթատվյալների ստանդարտն է։

Տվյալ ուղղության շրջանակներում նախատեսվում է անցկացնել հետևյալ միջոցառումները.

մեթատվյալների ստանդարտին համապատասխան՝ տվյալների կառուցվածքների մշակում՝ ըստ Միության վիճակագրության բաժինների,

վիճակագրական մեթատվյալների ցանկի (այսուհետ՝ մեթատվյալների ռեգիստր) ստեղծում և վարում,

վիճակագրական տվյալների հավաքման և տարածման գործընթացների կատարելագործում։

Նշված միջոցառումների շրջանակներում մշակված մեթոդաբանական նյութերը հիմք կդառնան Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի վիճակագրության ենթահամակարգի հետագա արդիականացման համար։

Միջոցառումների իրականացումն ուղղված է հետևյալին.

թվային ձևաչափով վիճակագրական տվյալների փոխանակման գլոբալ գործընթացներին մասնակցություն,

Միության վիճակագրության մեթատվյալների միասնական համակարգի ձևավորում,

Միության վիճակագրության տարածում ինտերակտիվ ռեժիմով՝ արտաքին օգտագործողների համար։

Ակնկալվող արդյունքների ապահովումը չափվում է հետևյալ ցուցիչների կիրառմամբ.

Միության վիճակագրության բաժինների մասով տվյալների մշակված կառուցվածքների թիվը,

մեթատվյալների ստանդարտի կիրառմամբ Հանձնաժողով ներկայացվող վիճակագրական ցուցանիշների թիվը,

մեթատվյալների ռեգիստրն օգտագործող լիազորված մարմինների թիվը,

մեթատվյալների ռեգիստրի համար մշակված մեթատվյալների թիվը, արտաքին օգտագործողների համար ինտերակտիվ ռեժիմով տարածվող՝ Միության վիճակագրության ցուցանիշների թիվը,

այլ ցուցիչներ։

 

4. Նոր բաժինների և Միության շրջանակներում ինտեգրման նոր ուղղությունների մասով վիճակագրության զարգացումը

 

Տվյալ ուղղության շրջանակներում նախատեսվում է անցկացնել միջոցառումներ, որոնք ուղղված են վիճակագրության զարգացմանը հետևյալ գերակա ուղղություններով.

ապրանքների ընդհանուր շուկա,

ծառայությունների ընդհանուր շուկա,

աշխատանքի ընդհանուր շուկա,

կապիտալի ընդհանուր շուկա,

թվային տնտեսություն,

«կանաչ» տնտեսություն և շրջակա միջավայրի պահպանում,

կայուն զարգացման ոլորտի նպատակներ։

Միջոցառումների իրականացումը կընդլայնի Միության վիճակագրության կիրառումը՝ Միությունում ինտեգրացիոն գործընթացների վերլուծության համար։

Ակնկալվող արդյունքների ապահովումը չափվում է հետևյալ ցուցիչների կիրառմամբ.

Միության վիճակագրության նոր բաժինների թիվը,

նոր ցուցանիշների թիվը,

նոր վիճակագրական հրապարակումների թիվը,

հրապարակումների մեջ նոր բաժինների թիվը,

Միության պաշտոնական կայքում Միության վիճակագրությունն օգտագործողների դիմումների թվի աճը,

Միության վիճակագրությունն օգտագործողների բավարարվածության գնահատումը (հարցում անցկացնելու միջոցով),

այլ ցուցիչներ։

 

5. Համատեղ միջոցառումների կազմակերպումը

 

Տվյալ ուղղության շրջանակներում նախատեսվում է լիազորված մարմինների հետ համատեղ Հանձնաժողովի կողմից հետևյալ միջոցառումների անցկացումը.

միջազգային սեմինարներ,

տարածաշրջանային սեմինարներ և թրեյնինգներ,

անդամ պետությունների վիճակագրական ծառայությունների ղեկավարների աշխատանքային հանդիպումներ,

այլ միջոցառումներ։

Համատեղ միջոցառումների շրջանակներում կազմակերպվում են հերթական օրացուցային տարվա համար սույն ծրագրի իրականացման գործողությունների պլանների (այսուհետ՝ գործողությունների պլան) նախագծերի քննարկումն ու դրանց կատարման արդյունքների ամփոփումը։

Համատեղ միջոցառումների իրականացումն ուղղված է հետևյալ արդյունքների ապահովմանը.

սույն ծրագրի միջոցառումների իրականացման մասով փորձի փոխանակում,

վիճակագրության ոլորտի մասնագետների որակավորման բարձրացում՝ թրեյնինգների հիման վրա,

լիազորված մարմինների վիճակագրական գործունեության համակարգում՝ սույն ծրագրի միջոցառումներն իրականացնելու նպատակով,

ընթացիկ կազմակերպչական և մեթոդաբանական հարցերի լուծման վերաբերյալ առաջարկությունների մշակում։

Ակնկալվող արդյունքների ապահովումը չափվում է հետևյալ ցուցիչների կիրառմամբ.

անցկացված միջազգային սեմինարների և այլ համատեղ միջոցառումների (այդ թվում՝ թրեյնինգների) թիվը,

անդամ պետություններից համատեղ միջոցառումների մասնակիցների թիվը,

համատեղ միջոցառումների ժամանակ անդամ պետությունների շնորհանդեսների թիվը,

գործողությունների պլանին համապատասխան անցկացված միջոցառումների թիվը,

այլ ցուցիչներ։

 

6. Միությունում վիճակագրական գործունեության իրավական հիմքի զարգացումը

 

Տվյալ ուղղության շրջանակներում նախատեսվում է անցկացնել հետևյալ միջոցառումները.

վիճակագրության ոլորտում Միության մարմինների ակտերի ընդունում,

վիճակագրության ոլորտում անդամ պետությունների օրենսդրության կատարելագործում՝ հաշվի առնելով Միության վիճակագրության պահանջմունքները։

Միջոցառումների իրագործումը կապահովի Միությունում վիճակագրական գործունեության իրավական հիմքի զարգացումը և վիճակագրության ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցումը։

Ակնկալվող արդյունքների ապահովումը չափվում է հետևյալ ցուցիչների կիրառմամբ.

վիճակագրության ոլորտում անդամ պետությունների օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների թիվը,

այլ ցուցիչներ։

Սույն ծրագրի իրականացման միջոցառումները կատարվում են միջոցառումների պլանին համապատասխան՝ հավելվածի համաձայն։

 

III. Ծրագրի ֆինանսավորման աղբյուրները

 

Սույն ծրագրի միջոցառումների կատարումն իրականացվում է Միության բյուջեի (Հանձնաժողովի գործունեության ապահովման համար նախատեսված միջոցների մասով) և անդամ պետությունների բյուջեների (լիազորված մարմինների գործունեության ապահովման համար նախատեսված միջոցների մասով) շրջանակներում։

 

IV. Ծրագրի իրականացման մեխանիզմը

 

Հանձնաժողովի՝ սույն ծրագրի իրականացման համար պատասխանատու դեպարտամենտը՝

Հանձնաժողովի կոլեգիայի քննարկմանն է ներկայացնում սույն ծրագրի իրականացման հետ կապված հարցերը.

լիազորված մարմինների հետ համատեղ մշակում է գործողությունների պլանը, այն ներկայացնում է Վիճակագրության հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստում քննարկման և Հանձնաժողովի կոլեգիայի պատասխանատու անդամի կողմից հաստատման համար.

իրականացնում է սույն ծրագրի իրականացման նպատակով գործունեության ընթացիկ կառավարումն ու համակարգումը, յուրաքանչյուր տարի պատրաստում է գործողությունների պլանի կատարման վերաբերյալ հաշվետվություն և այն ներկայացնում է Վիճակագրության հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստում քննարկման համար։

Սույն ծրագրի իրականացման նկատմամբ հսկողությունը կատարում է Հանձնաժողովը լիազորված մարմինների հետ համատեղ։

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական միության

վիճակագրության ոլորտում

ինտեգրումը զարգացնելու

2021-2025 թվականների ծրագրի

 

ՊԼԱՆ

 

Եվրասիական տնտեսական միության վիճակագրության ոլորտում ինտեգրումը զարգացնելու 2021-2025 թվականների ծրագրի իրականացման միջոցառումների

Միջոցառման անվանումը

Կատարողները

Կատարման ժամկետը

Ակնկալվող արդյունքը

I. Միջազգային վիճակագրական ստանդարտների ներդրումը

1. Եվրասիական տնտեսական միության պաշտոնական վիճակագրական տեղեկությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, Միության վիճակագրություն) և Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) պաշտոնական վիճակագրական տեղեկությունների ձևավորման վերլուծությունը՝ Միության և անդամ պետությունների պաշտոնական վիճակագրական տեղեկությունների ձևավորման մեթոդաբանության՝ միջազգային վիճակագրական ստանդարտներին համապատասխանության մասով

Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով), անդամ պետությունների այն պետական մարմինները, ներառյալ՝ ազգային (կենտրոնական) բանկերը, որոնց վերապահված են անդամ պետությունների պաշտոնական վիճակագրական տեղեկությունների ձևավորման գործառույթները (այսուհետ՝ լիազորված մարմիններ)

2021-2025 թվականներ

անցկացված միջոցառումների վերաբերյալ հաշվետվություն (արձանագրություն, տեղեկատվություն)

2. Անդամ պետությունների պաշտոնական վիճակագրական տեղեկությունների ընդգրկման ամբողջականության բարելավումն ու դրանք ժամանակին Հանձնաժողով ներկայացնելու ապահովումը, միջազգային վիճակագրական ստանդարտների հետ Միության վիճակագրության համադրելիության մակարդակի բարձրացումը

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2021-2025 թվականներ

անցկացված միջոցառումների վերաբերյալ հաշվետվություն (արձանագրություն, տեղեկատվություն)

3. Միության վիճակագրության վերաբերյալ մեթոդաբանական նյութերի նախապատրաստումը (արդիականացումը)

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2021-2025 թվականներ

անցկացված միջոցառումների վերաբերյալ հաշվետվություն (արձանագրություն, տեղեկատվություն)

4. Միության վիճակագրության բաժինների մասով անդամ պետությունների լավագույն փորձի բանկի վարումը

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2021-2025 թվականներ

տեղեկատվություն Միության պաշտոնական կայքում

5. Միության վիճակագրության որակի գնահատման մեթոդաբանական մոտեցումների մշակումը (դրա առանձին բաժինների մասով)

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2021-2025 թվականներ

տեղեկատվություն Միության պաշտոնական կայքում

6. Միության վիճակագրության որակի վերաբերյալ զեկույցների նախապատրաստումը (դրա առանձին բաժինների մասով)

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2022-2025 թվականներ

տեղեկատվություն Միության պաշտոնական կայքում

II. Միության վիճակագրական դասակարգումների միասնական համակարգի ձևավորումը

7. Միության վիճակագրության մեջ միջազգային վիճակագրական դասակարգումների կիրառման ոլորտի ընդլայնումը (ներառյալ դասակարգումների միջև անցումային բանալիների մշակումը)

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2021-2025 թվականներ

անցկացված միջոցառումների վերաբերյալ հաշվետվություն (արձանագրություն, տեղեկատվություն)

8. Միջազգային վիճակագրական դասակարգումների հարմարեցված տարբերակների նախապատրաստումը

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2021-2025 թվականներ

տեղեկատվություն Միության պաշտոնական կայքում

9. Հավաքական դասակարգման խմբավորումների մշակումն ու ներդրումը

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2021-2025 թվականներ

անցկացված միջոցառումների վերաբերյալ հաշվետվություն (արձանագրություն, տեղեկատվություն)

10. Անդամ պետություններում կիրառվող և միջազգային ստանդարտների հետ ներդաշնակեցված վիճակագրական դասակարգումների մասին տեղեկատվության ամենամյա արդիականացումը

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2021-2025 թվականներ

տեղեկատվություն Միության պաշտոնական կայքում

11. Միության վիճակագրության դասակարգումների միասնական համակարգի վարումը՝ ԻՍՕ 17369:2013 «Վիճակագրական տվյալների և մեթատվյալների փոխանակում» միջազգային ստանդարտի (այսուհետ՝ մեթատվյալների ստանդարտ) հիման վրա

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2021-2025 թվականներ

տեղեկատվություն Միության պաշտոնական կայքում

III. Թվային տեխնոլոգիաների կիրառման ընդլայնումը

1. Տվյալների կառուցվածքների մշակումը՝ մեթատվյալների ստանդարտին համապատասխան

12. Վիճակագրության հարցերով խորհրդատվական կոմիտեին (այսուհետ՝ Կոմիտե) կից աշխատանքային խմբերի ստեղծումը՝ տվյալների կառուցվածքների մշակման նպատակով (Միության վիճակագրության բաժինների մասով)

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2021-2025 թվականներ

անցկացված միջոցառումների վերաբերյալ հաշվետվություն (արձանագրություն, տեղեկատվություն)

13. Միության և անդամ պետությունների վիճակագրական պրակտիկայում կիրառվող վիճակագրական դասակարգումների վերլուծությունը՝ մեթատվյալների ստանդարտի պահանջներին դրանց համապատասխանության մասով (աշխատանքային խմբերի ձևաչափով)

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2021-2025 թվականներ

անցկացված միջոցառումների վերաբերյալ հաշվետվություն (արձանագրություն, տեղեկատվություն)

14. Տվյալների կառուցվածքների կառուցման մասով փորձի փոխանակումը (աշխատանքային խմբերի ձևաչափով)

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2021-2025 թվականներ

անցկացված միջոցառումների վերաբերյալ հաշվետվություն (արձանագրություն, տեղեկատվություն)

15. Տվյալների կառուցվածքների կառուցման հարցերով խորհրդատվությունները (Միության վիճակագրության բաժինների մասով) (աշխատանքային խմբերի ձևաչափով)

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2021-2025 թվականներ

անցկացված միջոցառումների վերաբերյալ հաշվետվություն (արձանագրություն, տեղեկատվություն)

16. Տվյալների կառուցվածքների մշակումն ու փորձարկումը (Միության վիճակագրության բաժինների մասով) (աշխատանքային խմբերի ձևաչափով)

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2021-2025 թվականներ

անցկացված միջոցառումների վերաբերյալ հաշվետվություն (արձանագրություն, տեղեկատվություն)

2. Վիճակագրական մեթատվյալների ցանկի ստեղծումն ու վարումը

17. Մեթատվյալների ստանդարտի հիման վրա վիճակագրական դասակարգումների և այլ մեթատվյալների ցանկի (այսուհետ՝ մեթատվյալների ռեգիստր) ստեղծման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2021-2022 թվականներ

անցկացված միջոցառումների վերաբերյալ հաշվետվություն (արձանագրություն, տեղեկատվություն)

18. Մեթատվյալների ռեգիստրի կազմում վիճակագրական մեթատվյալների ցանկի վարման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2022-2023 թվականներ

անցկացված միջոցառումների վերաբերյալ հաշվետվություն (արձանագրություն, տեղեկատվություն)

19. Միջազգային ռեգիստրների և մեթատվյալների ռեգիստրի միջև մեթատվյալների փոխանակման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2024 թվական

անցկացված միջոցառումների վերաբերյալ հաշվետվություն (արձանագրություն, տեղեկատվություն)

20. Լիազորված մարմինների կողմից մեթատվյալների ռեգիստրի օգտագործման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2025 թվական

անցկացված միջոցառումների վերաբերյալ հաշվետվություն (արձանագրություն, տեղեկատվություն)

3. Վիճակագրական տվյալների հավաքման և տարածման գործընթացների կատարելագործումը

21. Վիճակագիրների «Վիճակագրական հաշվետվություն» անձնական գրասենյակների գործունեության կատարելագործումը

Հանձնաժողով

2021-2022 թվականներ

տեղեկատվություն Միության պաշտոնական կայքում

22. Վիճակագիրների «Վիճակագրական հաշվետվություն» անձնական գրասենյակների միջոցով փոխանցման համար հարմարեցված ձևաչափերով վիճակագրական տվյալների հավաքման ապահովումը

Հանձնաժողով

2021-2025 թվականներ

Կոլեգիայի որոշում

23. Միության վիճակագրության արտաքին օգտագործողների համար վիճակագրական տվյալների կտրվածքների և ցուցափեղկերի ձևավորման վերաբերյալ առաջարկությունների մշակումը՝ տվյալների կառուցվածքների հիման վրա

Հանձնաժողով

2021-2025 թվականներ

տեղեկատվություն Միության պաշտոնական կայքում

24. Միության վիճակագրության ներքին և արտաքին օգտագործողներին Միության վիճակագրական տվյալներին ինտերակտիվ հասանելիություն տրամադրելը

Հանձնաժողով

2021-2025 թվականներ

տեղեկատվություն Միության պաշտոնական կայքում

25. Աշխարհի երկրների կտրվածքով ճյուղային և սոցիալ-ժողովրդագրական վիճակագրության առանձին ցուցանիշների մասով դինամիկ շարքերի տվյալների համալիր բազայի ստեղծումն ու վարումը

Հանձնաժողով

2021-2025 թվականներ

տեղեկատվություն Միության պաշտոնական կայքում

IV. Նոր բաժինների և Միության շրջանակներում ինտեգրման նոր ուղղությունների մասով վիճակագրության զարգացումը

1. Վիճակագրության բոլոր բաժինները

26. Միության վիճակագրությունն օգտագործողների պահանջմունքների մասին տեղեկատվության արդիականացումը

Հանձնաժողով

2021-2025 թվականներ

անցկացված միջոցառումների վերաբերյալ հաշվետվություն (արձանագրություն, տեղեկատվություն)

27. Միությունում ձեռնարկատիրական գործունեության իրականացումը բնորոշող ցուցանիշների համակարգի ձևավորումը

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2021-2025 թվականներ

անցկացված միջոցառումների վերաբերյալ հաշվետվություն (արձանագրություն, տեղեկատվություն)

28. Անդամ պետությունների տնտեսությունների զարգացման վրա ինտեգրացիոն գործընթացների ազդեցության վերլուծություն և գնահատում կատարելու մեթոդաբանության մշակմանը մասնակցելը

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2021-2025 թվականներ

անցկացված միջոցառումների վերաբերյալ հաշվետվություն (արձանագրություն, տեղեկատվություն)

29. Եվրասիական տնտեսական ինտեգրման ցուցանիշների համակարգի ձևավորումը

Հանձնաժողով

2021-2025 թվականներ

անցկացված միջոցառումների վերաբերյալ հաշվետվություն (արձանագրություն, տեղեկատվություն)

30. Լիազորված մարմինների կողմից պաշտոնական վիճակագրական տեղեկությունները Հանձնաժողով ներկայացվելու ձևաչափերի ու ցուցանիշների ցանկի արդիականացումը

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2021-2025 թվականներ

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

31. Միության վիճակագրությունն օգտագործողների բավարարվածության գնահատումը

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2021-2025 թվականներ

անցկացված միջոցառումների վերաբերյալ հաշվետվություն (արձանագրություն, տեղեկատվություն)

32. Միության վիճակագրության ձևավորման համար տեղեկատվության նոր աղբյուրների (վարչական տվյալներ, «մեծ տվյալներ» և այլն) ուսումնասիրումն ու օգտագործումը

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2021-2025 թվականներ

անցկացված միջոցառումների վերաբերյալ հաշվետվություն (արձանագրություն, տեղեկատվություն)

33. Մեթատվյալների արդիականացումը՝ ըստ Միության վիճակագրության ցուցանիշների ցանկի

Հանձնաժողով

2021-2025 թվականներ

տեղեկատվություն Միության պաշտոնական կայքում

34. Վիճակագրական հրապարակումների որակի բարձրացումը

Հանձնաժողով

2021-2025 թվականներ

տեղեկատվություն Միության պաշտոնական կայքում

35. Տվյալների տարածման եղանակների կատարելագործումը

Հանձնաժողով

2021-2025 թվականներ

տեղեկատվություն Միության պաշտոնական կայքում

2. Ապրանքների ընդհանուր շուկան

36. Ինտեգրված տվյալների ձևավորման վիճակագրական պրակտիկայի ընդլայնումը՝ ապրանքների արտաքին և փոխադարձ առևտրի վիճակագրության տվյալները վիճակագրության այլ ճյուղերի տվյալների և վիճակագրական ռեգիստրների տվյալների հետ համաձայնեցնելու հիման վրա

լիազորված մարմիններ

2021-2025 թվականներ

անցկացված միջոցառումների վերաբերյալ հաշվետվություն (արձանագրություն, տեղեկատվություն)

37. Ապրանքների արտաքին և փոխադարձ առևտրի վերաբերյալ անդամ պետությունների պաշտոնական վիճակագրական տեղեկությունների և Միության վիճակագրության դինամիկ շարքերի միասնականացման վերաբերյալ առաջարկությունների մշակումը

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2022 թվական

անցկացված միջոցառումների վերաբերյալ հաշվետվություն (արձանագրություն, տեղեկատվություն)

38. Ապրանքների արտաքին և փոխադարձ առևտրի վերաբերյալ Միության վիճակագրության ոլորտում ավելացված արժեքի մասով առաջարկություններ (մոտեցումներ) մշակելը և փորձնական գնահատում կատարելը

Հանձնաժողով

2022-2023 թվականներ

անցկացված միջոցառումների վերաբերյալ հաշվետվություն (արձանագրություն)

39. Ապրանքների փոխադարձ առևտրի վիճակագրությունը ներկայացնելու կարգի կատարելագործումը (այդ թվում՝ տեղեկությունների միասնականացված հավաքակազմ պարունակող ձևաչափերի մասով)

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2022-2023 թվականներ

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

40. Ապրանքների արտաքին և փոխադարձ առևտրի վիճակագրությունը վարելիս միջգերատեսչական փոխգործակցության զարգացման միջոցառումների անցկացումն անդամ պետություններում

լիազորված մարմիններ

2021-2025 թվականներ

անցկացված միջոցառումների մասին տեղեկատվություն

3. Ծառայությունների ընդհանուր շուկան

41. Ծառայությունների միջազգային առևտրի «հայելային» վիճակագրության բարելավման աշխատանքների անցկացումը

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2021-2025 թվականներ

անցկացված միջոցառումների մասին տեղեկատվություն

42. Ծառայությունների արտահանման և ներմուծման վիճակագրության ձևավորումն ու տարածումը (անդրսահմանային մատակարարումը, սպառումն արտասահմանում, ֆիզիկական անձանց ներկայությունն այլ պետության տարածքում)

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2021-2025 թվականներ

տեղեկատվություն Միության պաշտոնական կայքում

43. Ծառայությունների արտադրության վիճակագրության ձևավորումն ու տարածումը (այլ պետության տարածքում իրավաբանական և ֆիզիկական անձանց առևտրային ներկայությունը)

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2021-2025 թվականներ

տեղեկատվություն Միության պաշտոնական կայքում

44. Ծառայությունների վիճակագրության տրամադրման կարգի կատարելագործումը (այդ թվում՝ տեղեկությունների միասնականացված հավաքակազմ պարունակող ձևաչափերի մասով)՝ ծառայությունների միջազգային առևտրի վիճակագրության վերաբերյալ հանձնարարականների հիման վրա

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2022-2023 թվականներ

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

4. Աշխատանքի ընդհանուր շուկան

45. Միությունում աշխատանքի շուկայի համալիր վերլուծությունն ապահովող վիճակագրական ցուցանիշների համակարգի զարգացումը

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2021-2023 թվականներ

Կոմիտեի նիստի արձանագրություն

46. 2020 թվականի փուլի մարդահամարի վերջնական տվյալների ձևավորումը

Հանձնաժողով

2021-2025 թվականներ

տեղեկատվություն Միության պաշտոնական կայքում

47. 2020 թվականի փուլի մարդահամարի վերջնական տվյալների հասանելիության համակարգի ձևավորումը

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2025 թվական

տեղեկատվություն Միության պաշտոնական կայքում

48. 2020 թվականի փուլի մարդահամարի վերջնական տվյալների տարածման նպատակով Միության կայքի զարգացման ու համալրման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2021-2022 թվականներ

Կոմիտեի նիստի արձանագրություն

49. Միության պաշտոնական կայքում 2020 թվականի փուլի մարդահամարի վերջնական տվյալների հասանելիության համակարգի ստեղծումը

Հանձնաժողով

2023-2025 թվականներ

Միության պաշտոնական կայքի ծառայություն

50. Միության վիճակագրության ձևավորումն ու տարածումը՝ հաշվի առնելով տվյալների հետահայաց (ռետրոսպեկտիվ) վերահաշվարկը՝ 2020 թվականի փուլի մարդահամարի արդյունքներով

Հանձնաժողով

2021-2025 թվականներ

տեղեկատվություն Միության պաշտոնական կայքում

5. Կապիտալի ընդհանուր շուկան

51. Միության վիճակագրության ներքին օգտագործողներին Միության ֆինանսական շուկայի սուբյեկտների ցանկի (այսուհետ՝ ֆինանսական կազմակերպությունների ռեգիստր) վերաբերյալ տվյալների վիճակագրական բազայի հասանելիության տրամադրումը

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2022 թվական

անցկացված միջոցառումների վերաբերյալ հաշվետվություն (արձանագրություն, տեղեկատվություն)

52. Անցումը դեպի ֆինանսական շուկայի սուբյեկտների վիճակագրության ցուցանիշների ձևավորմանը՝ ֆինանսական կազմակերպությունների ռեգիստրի հիման վրա

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2023-2025 թվականներ

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

53. Միության վիճակագրության արտաքին օգտագործողներին ֆինանսական կազմակերպությունների ռեգիստրի հասանելիության տրամադրումը

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2024 թվական

տեղեկատվություն Միության պաշտոնական կայքում

54. Ֆինանսական շուկայի սուբյեկտների վիճակագրության և բորսայական առևտրի վիճակագրության կատարելագործումը՝ հաշվի առնելով Միության վիճակագրությունն օգտագործողների պահանջմունքները

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2021-2025 թվականներ

տեղեկատվություն Միության պաշտոնական կայքում

6. Թվային տնտեսությունը

55. Թվային տնտեսության վիճակագրական ցուցանիշների համակարգի զարգացումը

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2023-2025 թվականներ

Կոմիտեի նիստի արձանագրություն

56. Միության և անդամ պետությունների թվային օրակարգերի իրականացումը բնորոշող՝ թվային տնտեսության վիճակագրական ցուցանիշների ձևավորումն ու տարածումը

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2023-2025 թվականներ

տեղեկատվություն Միության պաշտոնական կայքում

7. «Կանաչ» տնտեսությունը և շրջակա միջավայրի պահպանությունը

57. «Կանաչ» տնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վիճակագրության ոլորտում անդամ պետությունների փորձի և միջազգային փորձի ուսումնասիրումը

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2021-2022 թվականներ

անցկացված միջոցառումների վերաբերյալ հաշվետվություն (արձանագրություն, տեղեկատվություն)

58. «Կանաչ» տնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վիճակագրական ցուցանիշների ձևավորման շուրջ խորհրդատվությունների անցկացումը

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2021-2022 թվականներ

անցկացված միջոցառումների վերաբերյալ հաշվետվություն (արձանագրություն, տեղեկատվություն)

59. «Կանաչ» տնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վիճակագրության ձևավորումն ու տարածումը

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2022-2025 թվականներ

տեղեկատվություն Միության պաշտոնական կայքում

8. Կայուն զարգացման ոլորտի նպատակները

60. Կայուն զարգացման ոլորտի նպատակների ապահովման ցուցանիշների ազգային ցանկերի մշակման և ձևավորման մասով անդամ պետությունների փորձի ուսումնասիրումը

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2021-2022 թվականներ

անցկացված միջոցառումների վերաբերյալ հաշվետվություն (արձանագրություն, տեղեկատվություն)

61. Կայուն զարգացման ոլորտի նպատակների ապահովման ցուցանիշների տարածաշրջանային ցանկի ձևավորման վերաբերյալ խորհրդատվությունների անցկացումը

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2021-2022 թվականներ

անցկացված միջոցառումների վերաբերյալ հաշվետվություն (արձանագրություն)

62. Կայուն զարգացման ոլորտի նպատակների ապահովման ցուցանիշների տարածաշրջանային ցանկի մշակումը

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2022-2023 թվականներ

անցկացված միջոցառումների վերաբերյալ հաշվետվություն (արձանագրություն, տեղեկատվություն)

63. Կայուն զարգացման ոլորտի նպատակների ապահովումն արտացոլող՝ Միության վիճակագրության ձևավորումն ու տարածումը

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2021-2025 թվականներ

տեղեկատվություն Միության պաշտոնական կայքում

V. Համատեղ միջոցառումների կազմակերպումը

64. Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ միջազգային սեմինարների անցկացումը

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2021-2025 թվականներ

անցկացված միջոցառումների վերաբերյալ հաշվետվություն (արձանագրություն, տեղեկատվություն)

65. Լիազորված մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ թեմատիկ սեմինարների, խորհրդակցությունների, թրեյնինգների և այլ միջոցառումների անցկացումը

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2021-2025 թվականներ

անցկացված միջոցառումների վերաբերյալ հաշվետվություն (արձանագրություն, տեղեկատվություն)

66. Լիազորված մարմինների ներկայացուցիչների հանդիպումների անցկացումը՝ ապրանքների փոխադարձ առևտրի ոլորտում վիճակագրության տվյալների համադրության հետ կապված հարցերի քննարկման նպատակով

լիազորված մարմիններ

2021-2025 թվականներ

անցկացված միջոցառումների վերաբերյալ հաշվետվություն (արձանագրություն)

67. Սույն պլանով նախատեսված միջոցառումների կատարման արդյունքների ամփոփումը

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2021-2025 թվականներ

տեղեկատվություն Միության պաշտոնական կայքում

VI. Միությունում վիճակագրական գործունեության իրավական հիմքի զարգացումը

68. Մեթատվյալների ռեգիստրի կիրառման համար իրավական հիմքի սահմանումը

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2025 թվական

Հանձնաժողովի կոլեգիայի ակտ

69. Մեթատվյալների ստանդարտի կիրառման համար իրավական հիմքի սահմանումը

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2024 թվական

Հանձնաժողովի կոլեգիայի ակտ

70. Հանձնաժողովի կոլեգիային վիճակագրական դասակարգումների հաստատման իրավունք վերապահելու համար իրավական հիմքի սահմանումը

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2023 թվական

Միության մարմնի ակտ

71. Վիճակագրության ոլորտում անդամ պետությունների օրենսդրության կատարելագործումը (ըստ անհրաժեշտության)

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2021-2025 թվականներ

անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտեր