ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 129
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.09.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
22.09.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.09.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
 
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
 

22 սեպտեմբերի 2020 թվականի

թիվ 129

քաղ. Մոսկվա

 

««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Հավանություն տալ ««Եվրասիական տնտեսական միության շրջանակներում շինարարության ոլորտում ծառայությունների միասնական շուկայի գործունեության ապահովման համար անհրաժեշտ միջոցառումների պլանի մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշմանը (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Մ. Մյասնիկովիչ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«     »       ի 20   թվականի

թիվ

քաղ. 

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում շինարարության ոլորտում ծառայությունների միասնական շուկայի գործունեության ապահովման համար անհրաժեշտ միջոցառումների պլանի մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Է. Ասրանդիև

Ա. Օվերչուկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«     »       ի 20   թվականի

թիվ

քաղ. 

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության շրջանակներում շինարարության ոլորտում ծառայությունների միասնական շուկայի գործունեության մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվությունը՝

1. Հաստատել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում շինարարության ոլորտում ծառայությունների միասնական շուկայի գործունեության ապահովման համար անհրաժեշտ միջոցառումների՝ կից ներկայացվող պլանը:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ ապահովել սույն կարգադրությամբ հաստատված պլանով նախատեսված միջոցառումների իրականացումը։

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական միջկառավարական

խորհրդի 20      թվականի      ի

թիվ    կարգադրությամբ

 

ՊԼԱՆ

 

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում շինարարության ոլորտում ծառայությունների միասնական շուկայի գործունեության ապահովման համար անհրաժեշտ միջոցառումների

 

Միջոցառման անվանումը

Կատարման ժամկետը

Կատարողները

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ)՝ շինարարության ոլորտում ղեկավար տեխնիկական անձնակազմի մասնագիտական որակավորումը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի ցանկի ձևավորում՝ Միության շրջանակներում շինարարության ոլորտում ղեկավար տեխնիկական անձնակազմի մասնագիտական որակավորումը փոխադարձաբար ճանաչելու մասին միջազգային պայմանագիր մշակելու նպատակով (առանց ճանաչման ընթացակարգն անցնելու)

2020 թվականի IV եռամսյակ

Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով), անդամ պետությունների լիազորված մարմիններ

2. Տնտեսավարող սուբյեկտի կամ աշխատակցի գործունեության հասանելիությունը սահմանափակող՝ շինարարության ոլորտում ղեկավար տեխնիկական անձնակազմի մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջների բացահայտում (կրթությունը, աշխատանքային փորձը, վերապատրաստման կամ վերաուսուցման դասընթացներ անցած լինելը, որակավորման քննություններ հանձնելը, մասնագիտացված ռեեստրներում գտնվելը և այլն)՝ Միության շրջանակներում շինարարության ոլորտում ղեկավար տեխնիկական անձնակազմի մասնագիտական որակավորումը փոխադարձաբար ճանաչելու մասին միջազգային պայմանագիր մշակելու նպատակով (առանց ճանաչման ընթացակարգն անցնելու)

2020 թվականի IV եռամսյակ-2021 թվականի II եռամսյակ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

3. Շինարարության ոլորտում ղեկավար տեխնիկական անձնակազմի մասնագիտական որակավորման կարգավորման լավագույն միջազգային ու ազգային գործելակերպերի բացահայտում՝ Միության շրջանակներում շինարարության ոլորտում ղեկավար տեխնիկական անձնակազմի մասնագիտական որակավորումը փոխադարձաբար ճանաչելու մասին միջազգային պայմանագիր մշակելու նպատակով (առանց ճանաչման ընթացակարգն անցնելու)

2020 թվականի IV եռամսյակ-2021 թվականի II եռամսյակ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

4. Եվրասիակական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 110 որոշմամբ հաստատված՝ ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) ցանկում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստում, որոնցում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործում է ծառայությունների միասնական շուկան՝ Միավորված ազգերի կազմակերպության քարտուղարության վիճակագրական հանձնաժողովի կողմից հաստատված՝ Հիմնական արտադրանքի միջազգային դասակարգչով (Central Products Classification) նախատեսված՝ շինարարության ոլորտում ծառայությունների բոլոր ոլորտների վրա ծառայությունների միասնական շուկայի տարածման նպատակով

2020 թվականի IV եռամսյակ-2021 թվականի II եռամսյակ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

5. Միության շրջանակներում շինարարության ոլորտում ղեկավար տեխնիկական անձնակազմի մասնագիտական որակավորումը փոխադարձաբար ճանաչելու մասին միջազգային պայմանագրի նախագծի մշակում (առանց ճանաչման ընթացակարգն անցնելու)

2020 թվականի IV եռամսյակ-2022 թվականի II եռամսյակ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

6. Միության շրջանակներում շինարարության ոլորտում ղեկավար տեխնիկական անձնակազմի մասնագիտական որակավորումը փոխադարձաբար ճանաչելու մասին միջազգային պայմանագրի կնքում (առանց ճանաչման ընթացակարգն անցնելու)

2022 թվականի IV եռամսյակ

անդամ պետություններ