ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
30 հունիսի 2020 թվականի |
թիվ 87 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2020-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» hիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 43-րդ կետի 13-րդ ենթակետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 130-րդ կետին համապատասխան՝
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2020-2021 թվականների գիտահետազոտական աշխատանքների պլանը և այդ մասին տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունվարի 25-ի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կարիքների համար պատվերների տեղաբաշխման և ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման մասին պայմանագրեր կնքելու վերաբերյալ թիվ 5 որոշմամբ հաստատված հիմնադրույթի 5-րդ կետին համապատասխան գիտահետազոտական աշխատանքներ կատարելու պատասխանատվության բարձրացման նպատակով նախատեսել՝
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) դեպարտամենտների տնօրենների կողմից 10 մլն ռուբլին չգերազանցող արժեքով գիտահետազոտական աշխատանքների կատարման պայմանագրերի կնքումը՝ Հանձնաժողովի կոլեգիայի այն անդամների հետ համաձայնեցմամբ, որոնք կանոնակարգում են համապատասխան դեպարտամենտների գործունեությունը.
Հանձնաժողովի կոլեգիայի անդամների կողմից 10 մլն ռուբլին գերազանցող արժեքով գիտահետազոտական աշխատանքների կատարման պայմանագրերի կնքումը.
3. Հանձնաժողովի կոլեգիայի անդամներին՝ ապահովել Հանձնաժողովի հետ փոխգործակցելու լիազորություն ունեցող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական իշխանության մարմիններին կատարված գիտահետազոտական աշխատանքների արդյունքների գործնական կիրառման վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնելը։
4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Մ. Մյասնիկովիչ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի հունիսի 30-ի թիվ 87 կարգադրությամբ |
ՊԼԱՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2020-2021 թվականների գիտահետազոտական աշխատանքների
|
ԳՀԱ-ի թեման, ծածկագիրը |
Կատարման ժամկետը |
|
I. Շարունակվող գիտահետազոտական աշխատանքներ |
|
|
Ինտեգրման զարգացման դեպարտամենտ |
|
|
1. ԳՀԱ «Ինտեգրացիոն միավորման շրջանակներում կայուն զարգացման նպատակների ցուցանիշներին հասնելու վերլուծության մեթոդաբանության մշակում և դրա գործնական փորձարկում՝ Եվրասիական տնտեսական միության օրինակով։ Միությունում ինտեգրացիոն գործընթացների՝ տվյալ ցուցանիշներին հասնելու վրա ազդեցության գնահատում» |
2019-2020 թվականներ |
|
Ընդամենը՝ Ինտեգրման զարգացման դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ |
|
|
Մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտ |
|
|
1. ԳՀԱ «Կառուցվածքային բյուջետային հաշվեկշռի ցուցանիշի հաշվարկման մեթոդաբանության մշակում և դրա գնահատում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համար» |
2019-2020 թվականներ |
|
Ընդամենը՝ Մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ |
|
|
Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ |
|
|
1. ԳՀԱ «Տիեզերական և երկրատեղեկատվական տեխնոլոգիաների ստեղծման ու օգտագործման, համաշխարհային շուկայում տիեզերական արտադրանքի և ծառայությունների առաջխաղացման ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արդյունաբերական և նորարարական համագործակցության արդյունավետության բարձրացման ուղիների հետազոտություն» |
2019-2020 թվականներ |
|
Ընդամենը՝ Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ |
|
|
Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ |
|
|
1. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության՝ զանգվածային սպառման արտադրանքի առանձին տեսակներին ներկայացվող՝ պարտադիր պահանջներ սահմանող տեխնիկական կանոնակարգերի գիտատեխնիկական մակարդակի գնահատման անցկացում միջազգային և եվրոպական ստանդարտների (կանոնների, հրահանգների, հանձնարարականների և արտադրանքի նկատմամբ պահանջներ սահմանող այլ փաստաթղթերի) վերլուծության, ինչպես նաև զանգվածային սպառման արտադրանքի առանձին տեսակների կարգավորման միջազգային և եվրոպական փորձի հիման վրա» |
2019-2020 թվականներ |
|
2. ԳՀԱ «Ջրային և օդային միջավայրերում բութադիենի զանգվածային կոնցենտրացիայի որոշման բնագավառում չափումներ կատարելու միջազգային փորձի հետազոտություն և դրա հիման վրա պոլիստիրոլից ու ստիրոլի համապոլիմերներից ստացված արտադրատեսակներում պարունակվող բութադիենի՝ ջրային և օդային միջավայրերում զանգվածային կոնցենտրացիայի միավորներով արտահայտված միգրացիայի մակարդակի որոշման մեթոդիկայի մշակում՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջները կատարելու ու կիրառելու և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերում տվյալ ցուցանիշի նկատմամբ սահմանված պահանջներին տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու նպատակով» |
2019-2020 թվականներ |
|
3. ԳՀԱ «Ջրային և օդային միջավայրերում քլորբենզոլի զանգվածային կոնցենտրացիայի որոշման բնագավառում չափումներ կատարելու միջազգային փորձի հետազոտություն և դրա հիման վրա պոլիկարբոնատից ստացված արտադրատեսակներում պարունակվող քլորբենզոլի՝ ջրային և օդային միջավայրերում զանգվածային կոնցենտրացիայի միավորներով արտահայտված միգրացիայի մակարդակի որոշման մեթոդիկայի մշակում՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջները կատարելու ու կիրառելու և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերում տվյալ ցուցանիշի նկատմամբ սահմանված պահանջներին տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու նպատակով» |
2019-2020 թվականներ |
|
4. ԳՀԱ «Տեղեկատվական-վերլուծական հետազոտությունների անցկացում և նորմատիվ-տեխնիկական բազայի կատարելագործման, այդ թվում՝ Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) տեխնիկական կանոնակարգերի իրագործումն ապահովող ստանդարտների ցանկերի արդիականացման և միջպետական ստանդարտների մշակման վերաբերյալ առաջարկությունների պատրաստում» |
2019-2020 թվականներ |
|
Ընդամենը՝ Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտում՝ 4 ԳՀԱ |
|
|
Տրանսպորտի և ենթակառուցվածքի դեպարտամենտ |
|
|
1. ԳՀԱ «Բնական մենաշնորհների ոլորտների կարգավորման ներդաշնակեցման հարցերը» |
2019-2020 թվականներ |
|
Ընդամենը՝ Տրանսպորտի և ենթակառուցվածքի դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ |
|
|
Հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտ |
|
|
1. ԳՀԱ «Թվային տնտեսության ոլորտում հարաբերությունների վերլուծություն, շուկաների մասնակիցների վարքագծում սահմանափակող պրակտիկայի հայտնաբերում» |
2019-2020 թվականներ |
|
Ընդամենը՝ Հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ |
|
|
Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների դեպարտամենտ |
|
|
1. ԳՀԱ «Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային փորձի և գործելաոճի հետազոտում, սպառողների իրավունքների պաշտպանության ազգային (տարածաշրջանային) ծրագրի ներդրման և իրագործման հայեցակարգային ու մեթոդաբանական հիմքերի մշակում, սպառողական վեճերի, այդ թվում՝ անդրսահմանային սպառողական վեճերի արտադատական կարգավորման, իրավական աջակցության մեխանիզմների ստեղծում» |
2019-2020 թվականներ |
|
2. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միությունում սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում համաձայնեցված քաղաքականության արդյունավետության բարձրացման հայեցակարգի և մեթոդական ապահովման մշակում `ապրանքների և ծառայությունների որակի անկախ փորձաքննության միջպետական ստանդարտացման ու ընթացակարգերի ներդրման հիման վրա» |
2019-2020 թվականներ |
|
Ընդամենը՝ Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների դեպարտամենտում՝ 2 ԳՀԱ |
|
|
Արարողակարգի և կազմակերպական ապահովման դեպարտամենտ |
|
|
1. ԳՀԱ «Առևտրային պատերազմների, ֆինանսական պատժամիջոցների և գլոբալ շուկայում հովանավորչության աճի պայմաններում Եվրասիական տնտեսական միության զարգացման ռիսկերի և հեռանկարների վերլուծություն» |
2019-2020 թվականներ |
|
Ընդամենը՝ Արարողակարգի և կազմակերպական ապահովման դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ |
|
|
Ընդամենը՝ շարունակվող աշխատանքներով՝ 12 գիտահետազոտական աշխատանք |
|
|
II. Նոր սկսվող գիտահետազոտական աշխատանքներ |
|
|
Ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) |
|
|
1. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական ինտեգրման գործիքների օգտագործումը և զարգացումը` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ներուժը կրթության և գիտության ոլորտում իրացնելու համար` հաշվի առնելով ծառայությունների առևտրի, ինչպես նաև առողջապահության, զբոսաշրջության և սպորտի ազատականացման սկզբունքները՝ այդ ոլորտներում ժամանակակից նվաճումները քաղաքացիների համար մատչելի դարձնելու համար»* |
2020-2021 թվականներ |
|
2. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միությունում արտադրանքի թողարկման մակրոտնտեսական ներուժի գնահատում և ավելացված արժեքի շղթաների ձևավորման հեռանկարային ուղղությունների վերլուծություն `թողարկման ներուժը մեծացնելու և Միության գիտատեխնիկական ճեղքման համար պայմաններ ապահովելու համար»* |
2020-2021 թվականներ |
|
3. ԳՀԱ «Մինչև 2035 թվականը Եվրասիական տնտեսական միության տնտեսական զարգացման երկարաժամկետ կանխատեսման գիտական-մեթոդական հիմքերի |
2020-2021 թվականներ |
|
4. ԳՀԱ «SDMX Եվրասիական ռեգիստրի ստեղծման և վարման մեթոդաբանական ու կազմակերպչական հարցեր» |
2020-2021 թվականներ |
|
5. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսական զարգացման կայունությունը որոշող մակրոտնտեսական ցուցանիշների համակարգի ուսումնասիրություն և դրանց շեմային արժեքների քանակական գնահատում» * |
2020-2021 թվականներ |
|
Ընդամենը՝ Ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամին (Նախարարին) վերաբերող մասով՝ 5 ԳՀԱ |
|
|
Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ |
|
|
1. ԳՀԱ «Արդյունաբերական արտադրանքի հիմնական տեսակների համար Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների առաջարկի և պահանջարկի համատեղ կանխատեսումային հաշվեկշիռների հաշվարկման մեթոդաբանության մշակումը և ստուգման անցկացումը» |
2020-2021 թվականներ |
|
2. ԳՀԱ «Իրավաբանական անձանց վերազգային ձևերի գործունեության իրավական կարգավորման մոտեցումների մշակում և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նման ինստիտուտների ստեղծման վերաբերյալ առաջարկների պատրաստում»* |
2020-2021 թվականներ |
|
Ընդամենը՝ Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտում՝ 2 ԳՀԱ |
|
|
Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ |
|
|
1. ԳՀԱ «Պարտադիր պահանջներին չհամապատասխանող արտադրանքի՝ շրջանառության մեջ դնելու և շրջանառվելու, ինչպես նաև շուկայից դուրսբերման և հետկանչման արգելման ոլորտում միջազգային փորձի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության օրենսդրության և գործելաոճի ուսումնասիրություն, ինչպես նաև Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) տեխնիկական կանոնակարգերին չհամապատասխանող արտադրանքը Եվրասիական տնտեսական միության շուկայում շրջանառության մեջ դնելու և շրջանառվելու, ինչպես նաև շուկայից հանելու, դուրս բերելու արգելքի սկզբունքների և մոտեցումների միասնականացման մասին առաջարկությունների նախագծի նախապատրաստումը)» |
2020-2021 թվականներ |
|
2. ԳՀԱ «Նավթի և նավթամթերքների և գազի քանակի ու որակի պարամետրերի չափումների միատեսակության ապահովման ոլորտում միջազգային մոտեցումների ուսումնասիրություն և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության վերլուծություն և Միության նավթի ու նավթամթերքի ընդհանուր շուկաներում և Միության ընդհանուր գազի շուկայում չափումների չափագիտական ապահովման կազմակերպման առաջարկությունների նախագծի մշակում» |
2020-2021 годы թվականներ |
|
3. ԳՀԱ «Ջրային և օդային միջավայրերում բենզոպիրենի առկայությունը որոշելու բնագավառում չափումների կատարման միջազգային փորձի ուսումնասիրություն և դրա հիման վրա պարաֆիններից և մոմերից պատրաստված իրերի մեջ, ինչպես նաև ռետինե-լատեքսային կոմպոզիցիաներից պատրաստված իրերի մեջ պարունակվող բենզոպիրենի՝ ջրային և օդային միջավայրեր միգրացիայի մակարդակի որոշման մեթոդաբանության մշակում՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջները կիրառելու և կատարելու, ինչպես նաև տեխնիկական կարգավորման օբյեկտների համապատասխանությունը Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերում այս ցուցանիշի համար սահմանված պահանջներին գնահատելու համար» |
2020-2021 թվականներ |
|
4. ԳՀԱ «Ջրային և օդային միջավայրում ե-կապրոլակտամի զանգվածային կոնցենտրացիան որոշելու բնագավառում չափումների կատարման միջազգային փորձի ուսումնասիրություն և դրա հիման վրա պոլիամիդներից պատրաստված արտադրանքում պարունակվող ե-կապրոլակտամի՝ ջրային և օդային միջավայրեր զանգվածային կոնցենտրացման միավորներով արտահայտված միգրացիայի մակարդակի որոշման մեթոդաբանության մշակում՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջները կիրառելու և կատարելու, ինչպես նաև տեխնիկական կարգավորման օբյեկտների համապատասխանությունը Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերում այս ցուցանիշի համար սահմանված պահանջներին գնահատելու համար» |
2020-2021 թվականներ |
|
5. ԳՀԱ «Ջրային և օդային միջավայրում ացետոֆենոնի զանգվածային կոնցենտրացիան որոշելու բնագավառում չափումների կատարման միջազգային փորձի ուսումնասիրություն և դրա հիման վրա ռետինե լատեքսային կոմպոզիցիաներից, ինչպես նաև պոլիստիրոլից և պոլիստիրոլի համապոլիմերներից պատրաստված արտադրանքում պարունակվող ացետոֆենոնի՝ ջրային և օդային միջավայրեր զանգվածային կոնցենտրացման միավորներով արտահայտված միգրացիայի մակարդակի որոշման մեթոդաբանության մշակում՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջները կիրառելու և կատարելու, ինչպես նաև տեխնիկական կարգավորման օբյեկտների համապատասխանությունը Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերում այս ցուցանիշի համար սահմանված պահանջներին գնահատելու համար» |
2020-2021 թվականներ |
|
6. ԳՀԱ «Ավտոմոբիլային տրանսպորտի, վառելիքի և վառելիքա-քսանյութերի ոլորտում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների գիտատեխնիկական մակարդակի գնահատում և նորմատիվային տեխնիկական բազայի կատարելագործման առաջարկների նախապատրաստում, այդ թվում՝ ստանդարտների ցանկերի արդիականացում և ավտոմոբիլային տրանսպորտի, վառելիքի և վառելիքա-քսանյութերի ոլորտում Միության տեխնիկական կանոնակարգերի իրագործումն ապահովող միջպետական ստանդարտների մշակում (վերանայում)» |
2020-2021 թվականներ |
|
7. ԳՀԱ «Արդյունաբերական անվտանգության և վերելակների ոլորտում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների գիտատեխնիկական մակարդակի գնահատում և նորմատիվային տեխնիկական բազայի կատարելագործման առաջարկների նախապատրաստում, այդ թվում՝ ստանդարտների ցանկերի արդիականացում և արդյունաբերական անվտանգության ու վերելակների ոլորտում Միության տեխնիկական կանոնակարգերի իրագործումն ապահովող միջպետական ստանդարտների մշակում (վերանայում)» |
2020-2021 թվականներ |
|
8. ԳՀԱ «Էլեկտրատեխնիկայի և գազի սարքավորումների ոլորտում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների գիտատեխնիկական մակարդակի գնահատում և նորմատիվային տեխնիկական բազայի կատարելագործման առաջարկների նախապատրաստում, այդ թվում՝ ստանդարտների ցանկերի արդիականացում և էլեկտրատեխնիկայի ու գազի սարքավորումների ոլորտում Միության տեխնիկական կանոնակարգերի իրագործումն ապահովող միջպետական ստանդարտների մշակում (վերանայում)» |
2020-2021 թվականներ |
|
Ընդամենը՝ Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտում՝ 8 ԳՀԱ |
|
|
Ֆինանսական քաղաքականության դեպարտամենտ |
|
|
1. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության ընդհանուր ֆինանսական շուկայում պատասխանատվության միջոցների արտատարածքային կիրառում» |
2020-2021 թվականներ |
|
Ընդամենը՝ Ֆինանսական քաղաքականության դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ |
|
|
Հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտ |
|
|
1. ԳՀԱ «Թվային ընկերությունների ծառայություններին (ներառյալ տվյալներին (big data) ոչ խտրական հասանելիություն և դրանց վերլուծության հնարավորություն) ոչ խտրական հասանելիության (քոմփլայենս ծրագրերի) կանոնների մշակում։ Թվային ակտիվների հատկությունների գնահատման մեթոդաբանության մշակում `որպես ենթակառուցվածքային պոտենցիալ օբյեկտներ կամ նշանակալի հզորություններ» * |
2020-2021 թվականներ |
|
2. ԳՀԱ «Ժամանակավոր պետական գնային կարգավորման (ազգային մակարդակ) ներդրման և երկարաձգման մեխանիզմի ու Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ապրանքային շուկաներում մրցակցության իրավիճակի վրա ժամանակավոր պետական գնային կարգավորման ազդեցության չափորոշիչների ներդրում» |
2020-2021 թվականներ |
|
3. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության սննդամթերքի շուկաներում մրցակցության հիմնախնդիրները։ Եվրասիական տնտեսական միությունում գյուղատնտեսական ապրանքների շուկաներ խոշորագույն կորպորացիաների մուտքի և թվայնացման արդյունքում ագրոտնտեսական համալիրի առանձին հատվածներում «շուկայական իշխանության» առաջացման ռիսկի ուսումնասիրություն» |
2020-2021 թվականներ |
|
Ընդամենը՝ Հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտում՝ 3 ԳՀԱ |
|
|
Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների գծով Կոլեգիայի անդամ (Նախարար) |
|
|
1. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսական գործունեության սուբյեկտների անդրսահմանային նույնականացման մեխանիզմների մշակում» |
2020 թվական |
|
Ընդամենը՝ Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների գծով Կոլեգիայի անդամին (Նախարարին) վերաբերող մասով՝ 1 ԳՀԱ |
|
|
Առևտրային քաղաքականության դեպարտամենտ |
|
|
1. ԳՀԱ «Համեմատական վերլուծության անցկացում և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գործող միջազգային պայմանագրերում առկա այն նորմերի սահմանում, որոնք պահանջում են դրանց միասնականացման մասով որոշումների ընդունում՝ Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 102-րդ հոդվածին համապատասխան». Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջազգային առևտրային պայմանագրերի միասնականացման կարգին վերաբերող առաջարկների և այդպիսի միասնականացման տնտեսական էֆեկտների հիմնավորումների նախապատրաստում, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության միասնական շուկայի գործունեության պայմանների համար» |
2020-2021 թվականներ |
|
Ընդամենը՝ Առևտրային քաղաքականության դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ |
|
|
Էներգետիկայի դեպարտամենտ |
|
|
1. ԳՀԱ «Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի գործունեության կանոնների նախագծերի լրամշակում և այն առաջարկների մշակում, որոնք աջակցում են դրա ձևավորմանն ուղղված այլ միջոցառումների կատարմանը» |
2020-2021 թվականներ |
|
Ընդամենը՝ Էներգետիկայի դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ |
|
|
Ընդամենը՝ նոր սկսվող աշխատանքների մասով՝ 22 գիտահետազոտական աշխատանք |
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասով՝ 34 գիտահետազոտական աշխատանք |
_________________
* Գիտահետազոտական աշխատանքը կիրականացվի Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների դիտողությունները վերացնելուց հետո։
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 15.12.2020, թիվ 187 | 30.06.2020, թիվ 87 |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|