ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 55
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.04.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
06.04.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.04.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

6 ապրիլի 2021 թվականի

թիվ 55

քաղ. Մոսկվա 

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշ որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կից ներկայացվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«    » -ի 20   թվականի

թիվ

քաղ.

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 59-րդ հոդվածի 3-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 47-րդ և 55-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումներում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից 2021 թվականի ընթացքում անցկացվող՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով տեղափոխվող բանջարեղենային մշակաբույսերի պտուղների կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) արդյունքներով, այդ թվում՝ դրանցում լոլիկի պտուղների շագանակագույն կնճռոտվածության վիրուսի (Tomato brown rugose fruit virus, ToBRFV), պեպինո խճանկարային վիրուսի (Pepino mosaic virus, PepMV), լոլիկի պուտիկավոր թառամելու վիրուսի (Tomato spotted wilt virus) հայտնաբերման նպատակով ներկայացնել առաջարկներ նշված վիրուսների վերաբերյալ բանջարեղենային մշակաբույսերի պտուղներին ներկայացվող հատուկ կարանտինային բուսասանիտարական պահանջներ սահմանելու նպատակահարմարության վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ու. Կարմիշակով

Ա. Օվերչուկ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

«    »    20   թվականի

թիվ    որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումներում կատարվող

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 157 որոշմամբ հաստատված Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և մաքսային տարածքում կարանտինի ենթակա արտադրանքին և կարանտինի ենթակա օբյեկտներին ներկայացվող միասնական կարանտինային բուսասանիտարական պահանջների 1-ին աղյուսակում՝

ա) երրորդ վանդակում՝

7-րդ կետը «ծագեն» բառից հետո լրացնել «պեպինո խճանկարային վիրուսից (Pepino mosaic virus),» բառերով.

9-րդ կետը լրացնել «և լոլիկի պտուղների շագանակագույն կնճռոտվածության վիրուսից (Tomato brown rugose fruit virus)» բառերով.

10-րդ կետը «(Potato spindle tuber viroid)» բառերից հետո լրացնել «լոլիկի պտուղների շագանակագույն կնճռոտվածության վիրուսից (Tomato brown rugose fruit virus), պեպինո խճանկարային վիրուսից (Pepino mosaic virus)» բառերով.

13-րդ կետը «(Potato spindle tuber viroid),» բառերից հետո լրացնել «պեպինո խճանկարային վիրուսից (Pepino mosaic virus), լոլիկի պուտիկավոր թառամելու (Tomato spotted wilt virus) վիրուսից,» բառերով.

14-րդ կետը «(Andean potato latent tymovirus),» բառերից հետո լրացնել «պեպինո խճանկարային վիրուսից (Pepino mosaic virus), լոլիկի պուտիկավոր թառամելու (Tomato spotted wilt virus) վիրուսից,» բառերով.

29-րդ կետը «(Xylella fastidiosa),» բառերից հետո լրացնել «լոլիկի պուտիկավոր թառամելու (Tomato spotted wilt virus) վիրուսից,» բառերով.

30-րդ կետը «(Globodera pallida),» բառերից հետո լրացնել «լոլիկի պուտիկավոր թառամելու (Tomato spotted wilt virus) վիրուսից,» բառերով.

43-րդ կետը «(Frankliniella insularis),» բառերից հետո լրացնել «լոլիկի պուտիկավոր թառամելու (Tomato spotted wilt virus) վիրուսից,» բառերով.

47-րդ կետը «(Cydia prunivora),» բառերից հետո լրացնել «լոլիկի պուտիկավոր թառամելու (Tomato spotted wilt virus) վիրուսից,» բառերով.

52-րդ կետը «(Ralstonia solanacearum)» բառերից հետո լրացնել «, պեպինո խճանկարային վիրուսից (Pepino mosaic virus),» բառերով.

53-րդ կետը «(Opogona sacchari),» բառերից հետո լրացնել «լոլիկի պուտիկավոր թառամելու (Tomato spotted wilt virus) վիրուսից,» բառերով.

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 121-ին կետով՝

 

«121 Ռեհանի սերմեր (Ocimum basilicum) ցանքի համար (1209 99 990 0-ից)

սույն աղյուսակի 1-րդ կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն

պեպինո խճանկարային վիրուսից (Pepino mosaic virus) ազատ՝ արտադրության գոտիներից և (կամ) վայրերից».

 

գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 521 - -523 կետերով՝

 

«521 Սմբուկի սածիլներ» (Solanum melongena) (0602 90 300 0-ից)

սույն աղյուսակի 47-րդ կետի պահպանմամբ։ Պետք է ծագի

պեպինո խճանկարային վիրուսից (Pepino mosaic virus) ազատ՝ արտադրության գոտիներից, վայրերից և (կամ) տեղամասերից

522 Պղպեղի սածիլներ» (Capsicum annuum) (0602 90 300 0-ից)

սույն աղյուսակի 47-րդ կետի պահպանմամբ։ Պետք է ծագի

լոլիկի պտուղների շագանակագույն կնճռոտվածության վիրուսից (Tomato brown rugose fruit virus), պեպինո խճանկարային վիրուսից (Pepino mosaic virus) և լոլիկի պուտիկավոր թառամելու վիրուսից (Tomato spottd wilt virus) ազատ՝ արտադրության գոտիներից, վայրերից և (կամ) տեղամասերից

523 Պեպինո բույսեր (Solanum muricatum) (0602 10 900 0-ից, 0602 20 200 0-ից, 0602 20 800 0-ից)

սույն աղյուսակի 47-րդ կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն

պեպինո խճանկարային վիրուսից (Pepino mosaic virus) ազատ՝ արտադրության գոտիներից, վայրերից և (կամ) տեղամասերից»:

 

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 158 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության կարանտինային օբյեկտների միասնական ցանկում՝

 

ա) «Peach rosette mosaic nepovirus»-ին վերաբերող դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

 

«Pepino mosaic virus

Պեպինո խճանկարային վիրուս».

 

բ) «Raspberry ringspot nepovirus»-ին վերաբերող դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

 

«Tomato brown rugose fruit virus

Լոլիկի պտուղների շագանակագույն

կնճռոտվածության վիրուս».

 

գ) «Tomato ringspot nepovirus»-ին վերաբերող դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

 

«Tomato spotted wilt virus

Լոլիկի պուտիկավոր թառամելու վիրուս»: