ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մայիսի 1995 թ. N 265
Քաղ. Երևան
«ԱԼ. ՄՅԱՍՆԻԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԿԱՀՈՒՅՔԻ ՖԱԲՐԻԿԱ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԱՐՏԱՇԱՏԻ «ԱՐ» ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 24-ի «Ալ. Մյասնիկյանի անվան կահույքի ֆաբրիկա» պետական ձեռնարկությունը բաց բաժնետիրական ընկերության ձևով սեփականաշնորհելու մասին» N 104 որոշման 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Ալ. Մյասնիկյանի անվան կահույքի ֆաբրիկա» պետական ձեռնարկության կազմից առանձնացված Արտաշատի «Ար» դուստր ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել իր աշխատավորական կոլեկտիվին` փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
2. Փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական հիմնադրամը սահմանել 3830 հազ. դրամ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` Արտաշատի «Ար» դուստր ձեռնարկության գույքի վաճառքն իրականացնել երկու ամսվա ընթացքում «Ալ. Մյասնիկյանի անվան կահույքի ֆաբրիկա» պետական ձեռնարկության գնահատման ակտերի հիման վրա:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|