Գլխավոր տեղեկություն
Համար
N 665-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.10.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
09.10.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 665-Ա

 

«ԱՐՄԵՆԻԱ ԹՐԻ ՓՐՈՋԵՔԹ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՋԵՐՄԱՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Արմենիա թրի փրոջեքթ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 12,363,300 դրամ ընդհանուր արժողությամբ «Ջերմատների կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Արմենիա թրի փրոջեքթ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 02554563) «Սերենիտա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00463286) 2025 թվականի հուլիսի 16-ին կնքված՝ N 95 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ջերմատների կառուցման աշխատանքների իրականացում՝ 12,363,300 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Արմենիա թրի փրոջեքթ» բարեգործական հիմնադրամը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

09.10.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 665-Ա որոշման

 

«ՋԵՐՄԱՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1. Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության Կոտայքի, Գեղարքունիքի, Արմավիրի և Արարատի մարզերում կառուցել ջերմատների և անհատույց հանձնել համայնքներին, ոչ առևտրային կազմակերպության և Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց` նպաստելով սոցիալական ակտիվությանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

«Հայաստան ծառատունկ ծրագիր» բարեգործական հիմնադրամ («Armenia tree project» Charitable Foundation - ATP), Ամերիկայի Հայկական համագումարի անդամ կազմակերպություն (ԱՄՆ, 400 Վեստ Քըմմինգս Փարք, ապարտամենտներ 3900, Վուբրն, Մասաչուսեթս 01801)

4.

Ծրագիրը կատարողը

«Արմենիա Թրի Փրոջեքթ» բարեգործական հիմնադրամ (իրավաբանական հասցե` քաղ. Երևան, Արշակունյաց պողոտա 57/5, ՀՎՀՀ` 02554563)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Կոտայքի, Գեղարքունիքի, Արմավիրի և Արարատի մարզեր, սոցիալական բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

12,363,300 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

1) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի, Մարտունու համայնք և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Նոր Գեղիի Յուրի Երիցյանի անվան N2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն (իրավաբանական հասցե` Կոտայքի մարզ, Նոր Գեղի, Ցոլակ Ղազարյան 31, ՀՎՀՀ՝ 03304905)․

2) Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք՝

ա. Զարգարյան Սուրեն Արտաշեսի (անձնագիր՝ AR0513487, հասցե՝ Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք),

բ. Ղահրամանյան Սևակ Համլետի (անձնագիր՝ AT0435599), հասցե՝ Կոտայքի մարզ, Քասախ համայնք),

գ. Սարգսյան Կարինա Էդիկի (անձնագիր՝ AT0588652), հասցե՝ Կոտայքի մարզ, Հրազդան համայնք),

դ. Առաքելյան Գագիկ Մելսիկի (անձնագր՝ AV0366945), հասցե՝ Արմավիրի մարզ, Արմավիր համայնք),

ե. Գաբրիելյան Էդգար Արայի (անձնագիր՝ AV0587281), հասցե՝ Արմավիրի մարզ, Հովտամեջ համայնք),

զ. Սարգսյան Արմինե Յուրիկի (անձնագիր՝ AL0608520), հասցե՝ Արարատի մարզ, Բերդիկ համայնք),

է. Գրիգորյան Արմեն Նվերի (անձնագիր՝ AT0437789), հասցե՝ Արարատի մարզ, Նիզամի համայնք).

3) «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամ (իրավաբանական հասցե՝ քաղ. Երևան, Արմենակ Արմենակյան 125, ՀՎՀՀ՝ 00524644):

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2025 թվականի օգոստոսի 18-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

11 ջերմատան կառուցում՝ 12,363,300 դրամի չափով, որից՝ 2 ջերմատունը յուրաքանչյուրը՝ 2,061,000 դրամ արժողությամբ տրամադրվելու է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի, Մարտունու համայնքին և 9 ջերմատունը յուրաքանչյուրը՝ 915,700 դրամ արժողությամբ տրամադրվելու է Հայաստանի Հանրապետության Կոտայքի Մարզի «Նոր Գեղիի Յուրի Երիցյանի Անվան N2 Միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին, «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամին և Լեռնային Ղարաբաղից տեղահանված յոթ անձանց, նախատեսվում է իրականացնել 2025 թվականի օգոստոսի 18-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ը։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

11 ջերմատան կառուցման աշխատանքների իրականացում՝ 12,363,300 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Չեն նախատեսվում։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության Կոտայքի, Գեղարքունիքի, Արմավիրի և Արարատի մարզերի մարզպետների աշխատակազմերի հետ համատեղ աշխատանքների իրականացում:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

09.10.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ