ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ` 2021-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 33
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.03.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
16.03.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.03.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.03.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

16 մարտի 2021 թվականի

թիվ 33

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ` 2021-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» hիմնադրույթի 43-րդ կետի 13-րդ ենթակետին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) ա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 130-րդ կետին համապատասխան՝

1. Հաստատել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ 2021-2022 թվականների գիտահետազոտական աշխատանքների՝ կից ներկայացվող պլանը և այդ մասին տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին:

2. Նախատեսել՝

գիտահետազոտական աշխատանքների կատարման պայմանագրերի կնքում, որոնց արժեքը չի գերազանցում 10 միլիոն ռուբլին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ`Հանձնաժողով) դեպարտամենտների տնօրենների կողմից` համապատասխան դեպարտամենտների գործունեությունը կարգավորող Հանձնաժողովի կոլեգիայի անդամների հետ համաձայնեցմամբ

գիտահետազոտական աշխատանքների կատարման պայմանագրերի կնքում, որոնց արժեքը գերազանցում է 10 միլիոն ռուբլին, Հանձնաժողովի կոլեգիայի անդամների կողմից։

3. Հանձնաժողովի կոլեգիայի անդամներին՝ ապահովել կատարված գիտահետազոտական աշխատանքների արդյունքների գործնական կիրառման վերաբերյալ տեղեկատվության ներկայացումը Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար լիազորված Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական իշխանության մարմիններ։

4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Մ. Մյասնիկովիչ

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2021 թվականի մարտի 16-ի

թիվ 33 կարգադրությամբ

 

ՊԼԱՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ 2021-2022 թվականների գիտահետազոտական աշխատանքների

 

ԳՀԱ-ի թեման, ծածկագիրը

Կատարման ժամկետը

I. Փոխանցիկ գիտահետազոտական աշխատանքներ

Ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար)

1. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միությունում արտադրանքի թողարկման մակրոտնտեսական ներուժի գնահատում և ավելացված արժեքի շղթաների ձևավորման հեռանկարային ուղղությունների վերլուծություն՝ թողարկման ներուժը մեծացնելու և Միության գիտատեխնոլոգիական առաջընթացի համար պայմաններ ապահովելու նպատակով»

2020-2021 թվականներ

2. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության տնտեսական զարգացման երկարաժամկետ կանխատեսման գիտամեթոդական հիմքերի ձևավորում մինչև 2035 թվականը»

2020-2021 թվականներ

3. ԳՀԱ «Եվրասիական SDMX ռեգիստրի ստեղծման ու վարման մեթոդաբանական և կազմակերպական հարցեր»

2020-2021 թվականներ

4. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսական զարգացման կայունությունը սահմանող մակրոտնտեսական ցուցանիշների համակարգի հետազոտություն և դրանց շեմային արժեքների քանակական գնահատականը»

2020-2021 թվականներ

Ընդամենը՝ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամին (նախարարին) վերաբերող մասով 4 ԳՀԱ

 

Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ

1. ԳՀԱ «Արդյունաբերական արտադրանքի հիմնական տեսակների մասով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պահանջարկի և առաջարկի կանխատեսումային համատեղ հաշվեկշիռների հաշվարկի մեթոդաբանության մշակում և դրա ապրոբացիայի անցկացում»

2020-2021 թվականներ

Ընդամենը՝ Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտում 1 ԳՀԱ

 

Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ

1. ԳՀԱ «Միջազգային փորձի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության և գործելակերպի ուսումնասիրություն՝ պարտադիր պահանջներին չհամապատասխանող արտադրանքի շրջանառության մեջ դնելն ու շրջանառությունն արգելելու, ինչպես նաև առգրավելու և շուկայից հետ կանչելու ոլորտում, և Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի շրջանառության մեջ դնելն ու շրջանառությունն արգելելու, ինչպես նաև առգրավելու և Եվրասիական տնտեսական միության շուկայից հետ կանչելու սկզբունքների և մոտեցումների միասնականացման վերաբերյալ հանձնարարականի նախագծի նախապատրաստում»

2020-2021 թվականներ

2. ԳՀԱ «Ջրային և օդային միջավայրերում բենզապիրենի առկայության որոշման ոլորտում չափումների կատարման միջազգային փորձի ուսումնասիրություն և դրա հիման վրա պարաֆիններից և մոմերից պատրաստված արտադրատեսակներում, ինչպես նաև ռետինալատեքսային բաղադրություններից պատրաստված արտադրատեսակներում պարունակվող բենզապիրենի՝ ջրային և օդային միջավայրեր միգրացիայի մակարդակի որոշման մեթոդիկայի մշակում՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների կիրառման ու կատարման և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերում տվյալ ցուցանիշին ներկայացվող պահանջներին տեխնիկական կարգավորման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու նպատակով»

2020-2021 թվականներ

3. ԳՀԱ «Ջրային և օդային միջավայրերում е-կապրոլակտամի զանգվածային խտության որոշման ոլորտում չափումների կատարման միջազգային փորձի ուսումնասիրություն և դրա հիման վրա օդային և ջրային միջավայրեր պոլիամիդներից պատրաստված արտադրատեսակներում պարունակվող е-կապրոլակտամի միգրացիայի մակարդակի՝ արտահայտված զանգվածային խտության միավորներով, որոշման մեթոդիկայի մշակում՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների կիրառման և կատարման և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերում տվյալ ցուցանիշի նկատմամբ սահմանված պահանջներին տեխնիկական կարգավորման օբյեկտների համապատասխանության գնահատման իրականացման նպատակով»

2020-2021 թվականներ

4. ԳՀԱ «Ջրային և օդային միջավայրերում ացետոֆենոնի զանգվածային խտության որոշման ոլորտում չափումների կատարման միջազգային փորձի ուսումնասիրություն և դրա հիման վրա օդային և ջրային միջավայրեր ռետինալատեքսային բաղադրություններից, ինչպես նաև պոլիստիրոլից և պոլիստիրոլի համապոլիմերներից պատրաստված արտադրատեսակներում պարունակվող ացետոֆենոնի միգրացիայի մակարդակի՝ արտահայտված զանգվածային խտության միավորներով, որոշման մեթոդիկայի մշակում՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների կիրառման և կատարման և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերում տվյալ ցուցանիշի նկատմամբ սահմանված պահանջներին տեխնիկական կարգավորման օբյեկտների համապատասխանության գնահատման իրականացման նպատակով»

2020-2021 թվականներ

5. ԳՀԱ «Արդյունաբերական անվտանգության և վերելակների ոլորտում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների գիտատեխնիկական մակարդակի գնահատում և նորմատիվային-տեխնիկական բազայի կատարելագործման համար առաջարկների նախապատրաստում, այդ թվում՝ արդյունաբերական անվտանգության և վերելակների ոլորտում Միության տեխնիկական կանոնակարգերի իրականացումն ապահովող՝ ստանդարտների ցանկերի արդիականացման և միջպետական ստանդարտների մշակման (վերանայման) մասով»

2020-2021 թվականներ

6. ԳՀԱ «Էլեկտրատեխնիկայի և գազային սարքավորման ոլորտում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների գիտատեխնիկական մակարդակի գնահատում և նորմատիվային-տեխնիկական բազայի կատարելագործման համար առաջարկների նախապատրաստում, այդ թվում՝ էլեկտրատեխնիկայի և գազային սարքավորման ոլորտում Միության տեխնիկական կանոնակարգերի իրականացումն ապահովող՝ ստանդարտների ցանկերի արդիականացման և միջպետական ստանդարտների մշակման (վերանայման) մասով»

2020-2021 թվականներ

Ընդամենը՝ Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտում 2 ԳՀԱ

 

Հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտ

 

1. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ապրանքային շուկաներում գների ժամանակավոր պետական կարգավորման (ազգային մակարդակ) ներդրման մեխանիզմի և երկարաձգման մեխանիզմի և մրցակցության վիճակի վրա գների ժամանակավոր պետական կարգավորման ազդեցության գնահատման չափանիշների մշակում»

2020-2021 թվականներ

2. ԳՀԱ «Մրցակցային խնդիրները Եվրասիական տնտեսական միության պարենի շուկաներում։ Ագրոարդյունաբերական համալիրի առանձին հատվածներում «շուկայական իշխանություն» առաջանալու ռիսկի ուսումնասիրություն՝ թվայնացման և Եվրասիական տնտեսական միությունում խոշորագույն կորպորացիաների գյուղատնտեսության ապրանքների շուկաներ մուտք գործելու արդյունքում»

2020-2021 թվականներ

Ընդամենը՝ Հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտում 2 ԳՀԱ

 

Առևտրային քաղաքականության դեպարտամենտ

 

1. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գործող միջազգային պայմանագրերում պարունակվող այն նորմերի համեմատական վերլուծության անցկացում և սահմանում, որոնց վերաբերյալ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 102-րդ հոդվածին համապատասխան անհրաժեշտ է դրանց միասնականացման մասին որոշումների ընդունում․ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների առևտրային միջազգային պայմանագրերի միասնականացման կարգի վերաբերյալ առաջարկների և նման միասնականացման տնտեսական արդյունքի հիմնավորման նախապատրաստում, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության միասնական շուկայի գործունեության պայմանների համար»

2020-2021 թվականներ

Ընդամենը՝ Առևտրային քաղաքականության դեպարտամենտում 1 ԳՀԱ

 

Էներգետիկայի դեպարտամենտ

 

1. ԳՀԱ «Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության կանոնների նախագծերի լրամշակում և դրա ձևավորմանն ուղղված այլ միջոցառումների կատարմանը նպաստող առաջարկների մշակում»

2020-2021 թվականներ

Ընդամենը՝ Էներգետիկայի դեպարտամենտում 1 ԳՀԱ

 

Ընդամենը՝ փոխանցիկ աշխատանքների մասով 15 գիտահետազոտական աշխատանք

 

II. Վերսկսվող գիտահետազոտական աշխատանքներ

 

Ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար)

 

1. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության իրավունքի և Անկախ պետությունների համագործակցության իրավապայմանագրային բազայի միջև տարբերությունների համալիր վերլուծություն և իրավական և կազմակերպական հիմքերի մշակում՝ երկու իրավական համակարգերի կապակցման համար»1 ,3

2021-2022 թվականներ

2. ԳՀԱ «Տնտեսական զարգացմանը նպատակային օժանդակության ճկուն մեխանիզմների մշակում»1,2

2021-2022 թվականներ

3. ԳՀԱ «Եվրասիական ներդրումային և գիտատեխնոլոգիական կոնսորցիումների ձևավորման գիտամեթոդական ապահովում՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փորձը և համաշխարհային փորձը»1,2

2021-2022 թվականներ

Ընդամենը՝ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամին (նախարարին) վերաբերող մասով 3 ԳՀԱ

 

Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար)

 

1. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության իրավունքի մեջ հակամենաշնորհային համապատասխանության ինստիտուտին վերաբերող դրույթների ներառում»2

2021-2022 թվականներ

Ընդամենը՝ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամին (նախարարին) վերաբերող մասով 1 ԳՀԱ

 

Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ

 

1. ԳՀԱ «Արտադրանքի որակի ապահովման համակարգերի, այդ թվում՝ արտադրանքի որակի գնահատման համար ենթակառուցվածքի զարգացման ծրագրերի ստեղծման մասով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գործելակերպի վերլուծություն։ Միջազգային փորձի վերլուծություն և արտադրանքի որակի ապահովման Եվրասիական համակարգի ստեղծման համար հանձնարարականների մշակում»2

2021-2022 թվականներ

2. ԳՀԱ «Օդային միջավայրում դիֆենիլոլպրոպանի զանգվածային խտության որոշման ոլորտում չափումների կատարման միջազգային փորձի ուսումնասիրություն և դրա հիման վրա օդային միջավայր պոլիկարբոնատային արտադրատեսակներում պարունակվող դիֆենիլոլպրոպանի միգրացիայի մակարդակի՝ արտահայտված զանգվածային խտության միավորներով, որոշման մեթոդիկայի մշակում՝ «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 008/2011) կիրառման և կատարման և նշված տեխնիկական կանոնակարգում տվյալ ցուցանիշի նկատմամբ սահմանված պահանջներին տեխնիկական կարգավորման օբյեկտների համապատասխանության գնահատման իրականացման նպատակով»2

2021-2022 թվականներ

3. ԳՀԱ «Օդային միջավայրում տոլուիլենդիիզոցիանատի զանգվածային խտության՝ 0,002 մգ/մ3 -ից սկսած, որոշման ոլորտում չափումների կատարման միջազգային փորձի ուսումնասիրություն և դրա հիման վրա օդային միջավայր պոլիուրեթանային արտադրատեսակներում և պոլիուրեթանային սինթետիկ կաուչուկներում պարունակվող տոլուիլենդիիզոցիանատի միգրացիայի մակարդակի՝ արտահայտված զանգվածային խտության միավորներով, որոշման մեթոդիկայի մշակում՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների կիրառման և կատարման և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերում տվյալ ցուցանիշի նկատմամբ սահմանված պահանջներին տեխնիկական կարգավորման օբյեկտների համապատասխանության գնահատման իրականացման նպատակով»2

2021-2022 թվականներ

4. ԳՀԱ «Նավթի, նավթամթերքների ու գազի քանակի չափումների և որակի պարամետրերի (ցուցանիշների) միասնականության ապահովման ոլորտում միջազգային մոտեցումների հետազոտություն և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության վերլուծություն և հանձնարարականի նախագծի մշակում՝ Եվրասիական տնտեսական միության նավթի ու նավթամթերքների ընդհանուր շուկաներում և Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայում չափումների չափագիտական ապահովում կազմակերպելու վերաբերյալ»2

2021-2022 թվականներ

5. ԳՀԱ «Վառելիքի և վառելիքաքսանյութերի ոլորտում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների գիտատեխնիկական մակարդակի գնահատում և նորմատիվային-տեխնիկական բազայի կատարելագործման համար առաջարկությունների նախապատրաստում, այդ թվում՝ վառելիքի և վառելիքաքսանյութերի ոլորտում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի իրականացումն ապահովող՝ ստանդարտների ցանկերի արդիականացման և միջպետական ստանդարտների մշակման (վերանայման) մասով»2

2021-2022 թվականներ

Ընդամենը՝ Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտում 5 ԳՀԱ

 

Ֆինանսական քաղաքականության դեպարտամենտ

 

1. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության ընդհանուր ֆինանսական շուկայում պատասխանատվության միջոցների արտատարածքային կիրառում»2

2021-2022 թվականներ

Ընդամենը՝ Ֆինանսական քաղաքականության դեպարտամենտում 1 ԳՀԱ

 

Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների դեպարտամենտ

1. ԳՀԱ «Բուսասանիտարական ռիսկերի գնահատման մեթոդիկայի մշակում և դրանց կառավարումը՝ բույսերի կարանտինի հարցերով լիազորված մարմինների կողմից ենթակարանտինային արտադրանքի խմբաքանակների ներմուծման և տեղափոխման ժամանակ անցկացվող վերահսկիչ միջոցառումներ սահմանելիս»2

2021-2022 թվականներ

Ընդամենը՝ Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների դեպարտամենտում 1 ԳՀԱ

 

Ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտ

1. ԳՀԱ «Եվրասիական միության տնտեսության խեղաթյուրումների առկայության վերլուծության առաջին փուլը»2

2021 թվական

Ընդամենը՝ Ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտում 1 ԳՀԱ

 

Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ

1. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում եվրասիական ընկերությունների ստեղծման հեռանկարների ուսումնասիրություն»3 

2021-2022 թվականներ

Ընդամենը՝ Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտում 1 ԳՀԱ

 

Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ

1. ԳՀԱ «Գյուղատնտեսական կենդանիների ապրոբացվող նոր ցեղատեսակների, տեսակների, գծերի և խաչասերումների գնահատման մեթոդիկայի մշակում` տարբերակության, միատարրության, հաստատունության և հիվանդությունների նկատմամբ կայունության որոշման համար»2

2021-2022 թվականներ

2. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնկանյութերի (մայր տունկերի, տնկարանների), պտղային, հատապտղային մշակաբույսերի և խաղողի սորտային (պտղաբանական) որակների որոշման գիտականորեն հիմնավորված մեթոդների մշակում՝ հաշվի առնելով համաշխարհային փորձը»2

2021-2022 թվականներ

Ընդամենը՝ Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտում 2 ԳՀԱ

 

Ընդամենը՝ նոր սկսվող աշխատանքների մասով 15 գիտահետազոտական աշխատանք

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասով 30 գիտահետազոտական աշխատանք։

 

 

_____________________________

1 Գիտահետազոտական աշխատանքի կատարումը կիրականացվի պրոֆիլային խորհրդատվական կոմիտեի նիստում դրական եզրակացություն ստանալու պայմանով։

2 ԳՀԱ արդյունքները քննարկվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստին։

3 ԳՀԱ արդյունքները քննարկվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահին կից՝ Գիտատեխնիկական խորհրդի նիստին։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան