Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 91
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
07.06.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.06.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

7 հունիսի 2022 թվականի

թիվ 91

քաղ. Մոսկվա 

 

ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի մայիսի 12-ի թիվ 44 կարգադրությամբ հաստատված՝ Բնական մենաշնորհների հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) Խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Նռանյան Արա Ռուդիկի`

 

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ

Բելառուսի Հանրապետությունից՝

Զավալնիկով Վլադիմիր Վլադիմիրի`

 

Վառելիքի և գազաֆիկացման հարցերով «Բելտոպգազ» պետական արդյունաբերական միավորման գազամատակարարման և շուկայահանման վարչության պետ

Իվանտեյ Իրինա Անատոլիի`

 

Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության հակամենաշնորհային կարգավորման և մրցակցության մեթոդաբանության բաժնի պետ

Ուրբանովիչ Ալեքսանդր Գենադիի`

 

«Բելէներգո» էլեկտրաէներգետիկայի պետական արդյունաբերական միավորման արտաքին տնտեսական համագործակցության վարչության արտասահմանյան գործընկերների հետ փոխգործակցության հարցերով վարչության պետի տեղակալ-բաժնի պետ

Խովրին Սերգեյ Վալերիի`

 

Վառելիքի և գազաֆիկացման հարցերով «Բելտոպգազ» պետական արդյունաբերական միավորման տնտեսական վարչության պետ

Շեդկո Յուլյա Անատոլիի`

 

«Բելէներգո» պետական արդյունաբերական միավորման տնտեսական վարչության պետի տեղակալ

Ղազախստանի Հանրապետությունից՝

Բուդենեևա Ասել Կորգանբայի

՝

Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության բնական մենաշնորհների կարգավորման հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ

Կոսիմբաև Թիմուր Երնատուլիի

՝

Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության բնական մենաշնորհների կարգավորման հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ

Օսպանովա Դիանա Դուլաթի

՝

Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի տնտեսական ինտեգրման դեպարտամենտի փորձագետ

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Կազակբաև Կուբանիչբեկ Կազակբայի`

 

««Մանաս» միջազգային օդանավակայան» բաց բաժնետիրական ընկերության ֆինանսատնտեսական բաժնի պետ

Կոժոմբերդիևա Ակիլայ Տուրարի`

 

Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի նախարարության հակամենաշնորհային քաղաքականության, մրցակցության զարգացման և գնագոյացման վարչության պետ

Ռուսաստանի Դաշնությունից՝

Ավդոնինա Տատյանա Ալեքսանդրի`

 

Դաշնային հակամենաշնորհային ծառայության իրավական վարչության պետի տեղակալ

Բաղդանցևա Սվետլանա Անատոլիի`

 

Դաշնային հակամենաշնորհային ծառայության էլեկտրաէներգետիկայի կարգավորման վարչության պետի տեղակալ

Կոնկով Կոնստանտին Պավելի`

 

Դաշնային հակամենաշնորհային ծառայության վառելիքաէներգետիկ համալիրի և քիմիական արդյունաբերության կարգավորման վարչության պետի տեղակալ

Կորոլյով Վիտալի Գենադիի`

 

Դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավարի տեղակալ

Կուկիս Մարիա Վալերիի`

 

Դաշնային հակամենաշնորհային ծառայության վառելիքաէներգետիկ համալիրի և քիմիական արդյունաբերության կարգավորման վարչության գազային արդյունաբերության բաժնի պետ

Մամին Իլյա Ռուսլանի`

 

Դաշնային հակամենաշնորհային ծառայության վառելիքաէներգետիկ համալիրի և քիմիական արդյունաբերության կարգավորման վարչության պետի տեղակալ

Ռամազանով Նուխ Կերիմի`

 

Դաշնային հակամենաշնորհային ծառայության վառելիքաէներգետիկ համալիրի և քիմիական արդյունաբերության կարգավորման վարչության նավթի և նավթամթերքի տրանսպորտային փոխադրման բաժնի պետ

Ռուսակով Դմիտրի Պավելի`

 

«Տրանսկոնտեյներ» հանրային բաժնետիրական ընկերության ընդհանուր տնտեսական գործունեությանը տրամադրվող իրավական աջակցության բաժնի պետ

Ցիշևսկայա Ելենա Վիտալիի`

 

Դաշնային հակամենաշնորհային ծառայության վառելիքաէներգետիկ համալիրի և քիմիական արդյունաբերության կարգավորման վարչության պետ

 

բ) նշել խորհրդատվական կոմիտեի հետևյալ անդամների նոր պաշտոնները՝

 

Օմորով Սիրգակ Կենեշիի`

 

Ղրղզստանի Հանրապետություն էկոնոմիկայի և առևտրի նախարարությանն առընթեր հակամենաշնորհային կարգավորման ծառայության կարգավորվող ոլորտների վարչության պետ

Օրոզբաև Ժենալի Բայսալիի`

 

Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի նախարարությանն առընթեր հակամենաշնորհային կարգավորման ծառայության նախագահի տեղակալ

Գոլոմոլզին Անատոլի Նիկոլայի՝

 

«Տրանսկոնտեյներ» հանրային բաժնետիրական ընկերության հակամենաշնորհային օրենսդրությունը պահպանելու հարցերով նախագահի խորհրդական.

 

գ) ճշգրտել անվան գրությունը և նշել Խորհրդատվական կոմիտեի անդամի նոր պաշտոնը.

 

Ադիլբեկ ուուլու Աբայիլդա՝

 

Ղրղզստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանն առնթեր վառելիքաէներգետիկ համալիրի կարգավորման հարցերով դեպարտամենտի սակագնային և գնային կարգավորման հարցերով վարչության պետ

 

դ) Խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Մ.Վ. Մեսրոպյանին, Ա.Ն. Աբրամենկոյին, Օ.Ս. Կորոլկովին, Ի.Ս. Տրեպենկին, Մ.Շ. Բայալիևին, Ա.Տ. Ժապսարբային, Ռ.Ս. Ժունուսովին, Ա.Ա. Տաշպանովին, Ս.Ս. Ումուրզակովին, Մ.Մ. Ալիմբեկովին, Ի.Բ. Մամատովին, Դ.Ն. Մախոնինին և Ն. Յու. Յակովենկոյին։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում՝ դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ