ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 92
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.06.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
07.06.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.06.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

7 հունիսի 2022 թվականի

թիվ 92

քաղ. Մոսկվա 

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև փոխգործակցության հուշագրի նախագծին (կցվում է):

Հանձնարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Մ.Վ. Մյասնիկովիչին ստորագրել նշված հուշագիրը՝ թույլատրելով այն ստորագրելու մասին բանակցությունների ընթացքում կից ներկայացվող նախագծում կատարել սկզբունքային բնույթ չունեցող փոփոխություններ։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

Նախագիծ

 

ՀՈՒՇԱԳԻՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև փոխգործակցության

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, որը Եվրասիական տնտեսական միության մշտապես գործող կարգավորող մարմին է, և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունը, այսուհետ՝ Կողմեր,

հաստատելով իրենց հավատարմությունը միջազգային իրավունքի նպատակներին ու սկզբունքներին,

հիմնվելով հավասարության, թափանցիկության, բարեխղճության և փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա,

գործելով ի շահ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Արաբական Միացյալ Էմիրությունների,

ցանկություն հայտնելով հիմք դնելու Կողմերի բազմակողմանի համագործակցության համար,

ընդունելով Կողմերի՝ փոխշահավետ տնտեսական համագործակցություն զարգացնելու և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ու Արաբական Միացյալ Էմիրությունների միջև առևտրի ընդլայնումն ու բազմազանեցումը խթանելու նպատակով երկխոսություն հաստատելու ձգտումը,

հանգեցին փոխըմբռնման հետևյալի վերաբերյալ՝

1. Սույն հուշագրի շրջանակներում Կողմերի համագործակցության նպատակն է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև առևտրատնտեսական փոխգործակցության զարգացմանն աջակցությունը՝ փոխադարձ առևտրի ծավալների ավելացման, ինչպես նաև առևտրի զարգացմանը խոչընդոտող արգելքների վերացմանն ուղղված միջոցների իրագործման համար։

2. Կողմերն իրենց իրավասության շրջանակներում մտադիր են համագործակցությունն իրականացնել հետևյալ ուղղություններով՝

տարածաշրջանային տնտեսական ինտեգրում,

մաքսային կարգավորում,

տեխնիկական կարգավորում,

սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների իրականացում,

ֆինանսական շուկաներ,

տրանսպորտ,

ագրոարդյունաբերական համալիր,

մրցակցային քաղաքականություն և հակամենաշնորհային կարգավորում,

արդյունաբերություն,

սպառողների իրավունքների պաշտպանություն,

մտավոր սեփականություն,

տեղեկատվայնացում, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաներ և տնտեսության թվային փոխակերպում,

փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության այլ ուղղություններ։

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասությանը վերաբերող ոլորտներում Կողմերի միջև տեղեկատվական փոխգործակցությունն իրականացվելու է այդ պետությունների մասնակցությամբ։

3. Սույն հուշագրի իրականացման շրջանակներում համագործակցությունն իրականացնելու են Կողմերը՝ հետևյալ միջոցներով՝

փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ փորձի և տեղեկատվության փոխանակում,

Կողմերի ներկայացուցիչների հանդիպումների անցկացում,

համաժողովների, ֆորումների, տոնավաճառների, ցուցահանդեսների, խորհրդակցությունների և կլոր սեղանների համատեղ նախապատրաստում ու կազմակերպում, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Արաբական Միացյալ Էմիրությունների գործարար համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ,

փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ վերլուծական նյութերի և զեկույցների նախապատրաստում։

4. Սույն հուշագրի իրագործման նպատակով Կողմերը, իրենց իրավասության սահմաններում, կարող են համատեղ միջոցառումների պլաններ մշակել։ Համատեղ միջոցառումների անցկացման պայմաններն ու կարգը նախապես որոշվում են Կողմերի կողմից՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում առանձին:

5. Սույն հուշագրի իրագործման նպատակներով՝ փոխգործակցությունը կիրականացվի, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև Կողմերի ներկայացուցիչներից ձևավորվող՝ փոխգործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի շրջանակներում (այսուհետ՝ աշխատանքային խումբ): Աշխատանքային խմբի գործունեության ղեկավարումը կիրականացվի երկու համանախագահների կողմից, որոնցից յուրաքանչյուրը նշանակվում է համապատասխան Կողմի կողմից։

Աշխատանքային խմբի նիստերին կարող են հրավիրվել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական իշխանության մարմինների ներկայացուցիչները։

Աշխատանքային խմբի նիստերը կանցկացվեն ըստ անհրաժեշտության։

Աշխատանքային խմբի նիստերի անցկացման ամսաթիվը և վայրը, աշխատանքային խմբի կազմն ու նիստերի օրակարգը կսահմանվեն աշխատանքային խմբի համանախագահների կողմից համատեղ։ Աշխատանքային խմբի նիստերի արդյունքները կձևակերպվեն արձանագրություններով, որոնք ստորագրվում են համանախագահների կողմից։

Աշխատանքային խմբի նիստերի անցկացման կազմակերպական և տեխնիկական ապահովումը կիրականացնի ընդունող Կողմը:

6. Սույն հուշագրի շրջանակներում տեղեկատվության փոխանակումը կիրականացվի ռուսերենով և անգլերենով: Սույն հուշագրով չի ենթադրվում այն տեղեկատվության փոխանակումը, որի հասանելիությունը սահմանափակված է Եվրասիական տնտեսական միության իրավունքի կազմում ընդգրկվող միջազգային պայմանագրերին և ակտերին, նրա անդամ պետությունների, ինչպես նաև Արաբական Միացյալ Էմիրությունների օրենսդրությանը համապատասխան։

7. Կողմերը սույն հուշագրի շրջանակներում ստացված տեղեկատվությունը կօգտագործեն միայն սույն հուշագրի իրագործման նպատակով և, առանց այդ տեղեկատվությունը ներկայացրած Կողմի գրավոր համաձայնության, այդ տեղեկատվությունը չեն հայտնի երրորդ կողմի կամ չեն տարածի։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին է տրամադրում Էմիրաթական կողմից ստացված տեղեկատվությունն առանց վերջինիս գրավոր համաձայնության՝ բացառապես սույն հուշագրի իրագործման նպատակով։ Ընդ որում, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները ստացված տեղեկատվությունը չեն հայտնի երրորդ կողմի կամ առանց Արաբական Միացյալ Էմիրությունների գրավոր համաձայնության՝ չեն տարածի։

8. Սույն հուշագիրը միջազգային պայմանագիր չէ, չի առաջացնում միջազգային իրավունքով կարգավորվող իրավունքներ ու պարտավորություններ և Կողմերի վրա ֆինանսական պարտավորություններ չի դնում։

Սույն հուշագրի իրագործման հետ կապված հարցերը կլուծվեն Կողմերի միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

9. Սույն հուշագիրը կիրառվում է դրա ստորագրման օրվանից։

Ստորագրված է 20 թվականի __________ ____-ին _________________ քաղաքում, երկու օրինակից, յուրաքանչյուրը՝ ռուսերենով, անգլերենով և արաբերենով: Տարընթերցումների դեպքում օգտագործվում է անգլերեն տեքստը։

 

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կողմից՝

Արաբական Միացյալ Էմիրությունների

կառավարության կողմից՝

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան